Մի ծեր ու իմաստուն մարդ ասում է իր ընկերոջը.
– Լավ ուսումնասիրիր սենյակը, որում մենք գտնվում ենք և փորձիր հիշել բոլոր շագանակագույն առարկաները:
Սենյակում շատ շագանակագույն առարկաներ կային և ընկերը շատ արագ կարողացավ հաղթահարել այդ խնդիրը: Բայց իմաստունը նրան հղեց երկրորդ հարցը.
– Իսկ հիմա փակիր աչքերդ և թվիր բոլոր երկնագույն առարկաները:
Ընկերը զայրանում և շփոթվում է.
– Ես ոչ մի երկնագույն առարկա չեմ տեսել, չէ՞ որ ես քո խնդրանքով ուշադրություն եմ դարձրել միայն շագանակագույն առարկաներին:
Ինչին իմաստունը պատասխանում է.
– Բացիր աչքերդ և ուշադիր նայիր, որովհետև սենյակում բազում երկնագույն առարկաներ կան: Եթե դու փնտրում ես սենյակում միայն շագանակագույն առարկաներ, իսկ կյանքում միայն վատը՝ ապա դու հենց դրանք էլ կտեսնես և հենց դրանք դու միայն կհիշես և միայն դրանք մասնակցություն կունենան քո կյանքում:
Հիշի՛ր. եթե դու փնտրում ես վատը, դու միայն դա էլ կգտնես և չես նկատի ամեն լավը, որոնք քեզ շրջապատում են: