fbpx

Գրում են ընթերցողները. Սվետլանա Բարսենց – Տե՛ր, տուր թողություն

prayerԿյանքում տեսած հազար վերքեր,
Երգած ցավի, ուրախության ու տխրության հազար երգեր,
Հազար մարած ու չմարած սիրո կրքեր,
Հոգուս վրա կույտ-կույտ դիզված մեղքի հետքեր,
Խելառ ու խենթ իմ օրերից ինձ մնացած անթիվ մտքեր,
Ու որբացած իմ հավատից,
Բայց հավատով որդեգրման,
Էսքան մեղքի բեռից կքած ու կախ գլխով`
Քեզ եմ խնդրում ամենազօր Տեր երկնային…
Տուր թողություն սխալներին իմ անհաշիվ,
Քո պարգևած ժամ-օրերի զուր վատնումին,
Տուր թողություն ու մոռացում սուտ սերերիս թողած վերքին,
Ու ականջ դիր մեղավորիս`
Փոշմանության քողով փակված աղոթք-երգին…

Ուշացած դարձս ընդունիր որպես մահկանացուիս
Մեղավոր կյանքի միակ ճիշտ ճամփան,
Որով քայլում եմ գիտակցումով ու մեծ հավատով…
Օգնիր ինձ դառնալ արդարամիտ ու քայլ կատարել
Միշտ կշռադատված…լինել խոհեմ, խելոք, խելացի,
Տրվել հավատին, հավատալ մարդուն,
Իշխել ինքս ինձ, իմ բնազդներին,
Հոգին իմ մաքրել կեղտ ու արատից,
Որ կարծրացել է տարիների մեջ…

Տեր, տուր թողություն և օգնիր դառնալ արժան
Ամենաթանկին`
Շնորհածդ կյանքին….

[box style=’info’] Դուք նույնպես կարող եք ուղարկել Ձեր ստեղծագործությունները, մտքերը կամ այլ հոդվածներ: Մանրամաներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ: [/box]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Գրում են ընթերցողները. Սվետլանա Բարսենց – Տե՛ր, տուր թողություն
Ճիշտ խոսքեր կյանքի մասին: Խորհուրդ է տրվում կարդալ բոլորին