Հիանալի օր է: Առավոտյան արևը իր ջերմ ու ցանկալի շողերով հրաշալի օր է խոստանում:
Թռչունների հանգստացնող ծլվլոցները տարածվում են շուջբոլորը:
Բայց… Չեմ տեսնում բնության այդ գեղեցկությունը: Ինձ համար միևնույն է: Միևնույն է ամեն ինչ: Եթե կույրը կերազեր տեսնել բնության գեղեցկությունը, ապա հոգով կույրը չի տեսնում, ինչն ահավոր է:
Դու ես մեղավոր: Դու…. դու, որ ներխուժեցիր իմ կյանք, սիրեցի քեզ , հոգումս խառնաշփոթ առաջացրեցիր ու… ու ինձ թողեցիր լոկ հիշողություններ, որոնք միշտ ինձ հետ են, ինձ տանջում ու ցավ են պատճառում:
Ամենուր քո ներկայությունն եմ զգում, քո բոյրը, տեսնում քո ժպիտը, մեղրագույն աչքերը: Որքան եմ կարոտել: Մոտենում եմ գրկում: Ինչ հագիստ եմ քո գրկում: Քեզ հետ լռությունն անգամ երգում է, տխրությունը ծիծաղում… ու այն մտքից, որ այս ամենը խելագրություն է սթափվում եմ… :
[box style=’info’] Դուք նույնպես կարող եք ուղարկել Ձեր ստեղծագործությունները, մտքերը կամ այլ հոդվածներ: Մանրամաներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ: [/box]