fbpx

Գրում են ընթերցողները. Մելինե Դավթյան – Ինչպե՞ս կարող էի կռահել

x_662a03d4Երբ աստղերը, ասես, երկնքից մաղվում էին բուռս,
Երբ սրտիդ զարկերը, կարծես, երջանկությանս ռիթմն էին դարձել,
Երբ դու ստիպեցիր ինձ հավատալ, որ կա մի հեքիաթային աշխարհ,
Այնքան հեքիաթային, որ քայլելիս, թվում է, հատակը ոտքերիդ տակ փայլատակում է՝
Ինչպե՞ս ես կարող էի կռահել, որ այդ աշխարհն իրականում չարից է:
Երբ մեր սիրո ճանապարհը դու պատել էիր վարդի թերթիկներով,
Երբ սիրո տառապանքի արցունքներն հոսում էին ու ինձ ստիպում պայքարել մեր սիրո համար,
Երբ քո սերն ինձ թևեր տվեց և ես ճախրեցի՝
Ինչպե՞ս ես կարող էի կռահել, որ քո սերն իրականում չարից է…
Երբ դու Ստեղծեցիր մեր սիրո խրճիթը այն փոքրիկ անտառում,
Երբ ազատեցիր ինձ երկրային միապաղաղության կապանքներից,
Երբ կարդացիր հոգիս, ինչպես մի վիպակ,
Ինչպե՞ս ես կարող էի կռահել, որ դու՛, իրականում, չարից ես:

[box style=’info’] Դուք նույնպես կարող եք ուղարկել Ձեր ստեղծագործությունները, մտքերը կամ այլ հոդվածներ: Մանրամաներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ: [/box]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Գրում են ընթերցողները. Մելինե Դավթյան – Ինչպե՞ս կարող էի կռահել
Մայրաքաղաքներ և գետեր – ինտելեկտուալ թեստ