Ահա հանրահայտ մարդկանց 15 միտք, որոնք կարող են օգնել Ձեզ հաղթահարել կյանքի դժվարությունները և հիասթափությունը.
Անհաջողությունը դա ուղղակի ևս մեկ հնարավորություն է սկսել ամեն ինչ սկզբից, բայց ավելի իմաստուն կերպով:
©Հենրի Ֆորդ
Եթե պրոբլեմը լուծելի է, ուրեմն պետք չէ անհանգստանալ: Եթե պրոբլեմը անլուծելի է, անհանգստանալը անիմաստ է:
©Դալայ Լամա
Եթե նույնիսկ Դուք շատ տաղանդավոր եք և մեծ ուժեր եք ներդնում՝ արդյունքների համար որոշակի ժամանակ է պահանջվում: Դուք երեխա չեք ունենա մեկ ամսում, թեկուզ եթե դրա համար հղիանա 10 կին:
© Ուորեն Բաֆեթ
Կյանքում գոնե մեկ անգամ բախտը թակում է մարդու դուռը, սակայն մարդը շատ հաճախ այդ ժամանակ նստած է մոտակա գարեջրատանը և չի լսում թակոցները:
© Մարկ Տվեն
Մեր ամենամեծ թերությունն այն է, որ մենք շատ շուտ ենք հանձնվում: Հաջողության հասնելու ամենաճիշտ ուղղին դա անընդհատ և ևս մեկ անգամ փորձելն է:
© Թոմաս Էդիսոն
Անձամբ ես սիրում եմ ելակը սերուցքով, սակայն ձուկը չգիտես թե ինչու գերադասում է անձրևավորդ: Հենց այդ պատճառով, երբ ես գնում եմ ձկնորսության, մտածում եմ ոչ թե նրա մասին թե ես ինչ եմ սիրում, այլ թե ձուկը ինչ է սիրում:
© Դեյլ Կարնեգի
Առավոտյան արթնանալով հարցրու քեզ. «Ի՞նչ պետք է ես անեմ»: Գիշերը մինչ քնելը. «Ի՞նչ արեցի ես»:
© Պիֆագոր
Աղքատ, անհաջողակ, դժբախտ և վատառողջը նա է, ով հաճախ օգտագործում է «վաղը» բառը:
© Ռոբերտ Կիյոսակի
Մեծահասակները երիտասարդներին խորհուրդ են տալիս խնայել գումարները: Վատ խորհուրդ է: Մի՛ խնայեք: Ներդրումներ կատարեք Ձեզ վրա: Ես մինչ 40 տարեկան կյանքում ոչ մի կոպեկ չեմ խնայել:
© Հենրի Ֆորդ
Ես դա ուզում եմ, ուրեմն դա կլինի:
© Հենրի Ֆորդ
Ես պարտություն չեմ կրել: Ուղղակի ես փորձարկել եմ 10 000 տարբերակ, որոնք չեն աշխատում:
© Թոմաս Էդիսոն
Ծանր աշխատանքը դա ժամանակին չկատարած թեթև աշխատանքների կուտակումն է:
© Ջոն Մաքսվել
Առաջ ես ասում էի.«Հուսամ, որ ամեն ինչ կփոխվի»: Հետո ես հասկացա, որ ամեն ինչ փոխելու ընդամենը մեկ տարբերակ կա՝ պետք է ես ինքս փոխվեմ:
© Ջիմ Ռոն
Դասը, որ քաղել եմ և առաջնորդվում եմ նրանով ամբողջ իմ կյանքում՝ դա փորձել, փորձել և էլի փորձել, բայց երբեք չհանձնվելն է:
© Ռիչարդ Բրենսոն
Այսօր արա այն ինչը ուրիշները չեն ուզում, վաղը կապրես այնպես, ինչպես ուրիշները չեն կարողանում: