fbpx

Սիրո ախտանիշները ապացուցված գիտությամբ

Իրո՞ք մարդը սիրահարված է թե նրա կրքի առարկան ընդամենը կրքի և ցանկության օբյեկտ է՝ կարելի է պարզել գիտական հետազոտությունների ճանապարհով: Գիտնականները համոզված են, որ գոյություն ունեն այսպես կոչված «ախտանիշներ», որոնք բացահայտում են սիրող մարդուն:

Մասնագետները նկատել են, որ սիրահարված մարդու ուղեղը տարբերվում է սովորական սեքսուալ ցանկություն տածող մարդու ուղեղից: Երկարաժամկետ և լուրջ հարաբերություններում գտնվող մարդու ուղեղը նույնպես ունի իր յուրահատուկ գծերը:

Ռուտգերսի համալսարանի մարդաբան Հելեն Ֆիշերը սիրո բիոլոգիական հատկությունների ուսումնասիրման առաջատար մասնագետներից է: Ֆիշերը մի շարք հետազոտություններ է կատարել և պարզել, որ «սիրող» ուղեղը իրենից յուրահատուկ բան է ներկայացնում, նաև որ գոյություն ունի 13 ակնհայտ նշաններ այն բանի, որ մարդը սիրահարված է:

Սիրահարվածության զգացմունք

1. Նա յուրահատուկ է

love symptoms 1

Երբ մարդը սիրահարված է, նրան թվում է, որ իր երկրորդ կեսը յուրահատուկ է: Սիրահարված մարդը չի կարող զգալ այդքան ռոմանտիկ զգացմունք մեկ ուրիշի նկատմամբ:

Ֆիշերն ու իր կոլեգաները եկել են եզրահանգման, որ այդպես է լինում կենտրոնական դոֆամինի բարձր մակարդակի շնորհիվ: Դոֆամինը դա նյութ է, որը գտնվում է ուղեղում և պատասխան է տալիս ուշադրության կենտրոնացման համար:

Մարդու իդեալականացում

2. Նա իդեալական է

love symptoms 2

Իսկապես սիրահարված մարդիկ տեսնում են իրենց սիրելիի բացառապես դրական կողմերը և ընդունակ չեն տեսնել բացասականը: Նրանց ուշադրությունը կենտրոնացած է իր սիրելիի հետ կապված հիշարժան իրադարձությունների, նվերնեի վրա:

Գիտնականները բացատրում են դա նրանով, որ իրոք, ուղեղում տեղի են ունենում յուրահատուկ ռեակցիաներ և որոշ նյութերի կոնցենտրացիաներ դառնում են շատ բարձր, երբ մարդը գտնում է ստիմուլ՝ սիրելի մարդու տեսքով:

Սեր կամ կախվածություն

3. Կոտրվածության զգացողություն

love symptoms 3

Ինչպես հայտնի է սիրահարվածությունը շատ հաճախ բերում է էմոցիոնալ և ֆիզիկական անկայունության: Եթե Ձեզ մոտ նկատվում են հետևյալ ախտանիշները՝ գրգռվածություն, էյֆորիա, էներգիայի հոսք, անքնություն, ախորժակի կորուստ, դող, սրտի զարկերի արագացում, շնչառության արագացում, նաև անհանգստության և խուճապի զգացում, ապա դա ամենայն հավանականությամբ նշանակում է, որ դուք սիրահարված եք:

Այդպիսի էմոցիաները մարդուն շատ են հոգնեցնում և գցում սովորական կյանքի ռիթմից: Գիտնականները համեմատում են սիրահարվածությանը թմրանյութերի ազդեցության հետ:

Սերը դա ամենաուժեղ կախվածություններից է, որից այնքան դժվար է հրաժարվել, որքան ալկոհոլից կամ թմրադեղերից:

4. Հաղթահարել պրոբլեմները միասին

love symptoms 4

Ռոմանտիկ զգացողությունների առաջացման հնարավորությունը կտրուկ մեծանում է, երբ երկու մարդ իրար հետ անցնում են դժվար իրավիճակի միջով: Հետազոտությունները ցույց են տվել, որ դոֆամին արտադրող նեյրոնները այդպիսի իրավիճակներում դառնում են ավելի արդյունարար:

Տարվածություն

5. Տարվածություն սիրո օբյեկտով

love symptoms 5

Մասնագետները հաշվարկել են՝ մարդը, որը գտնվում է սիրահարված վիճակում, իր սիրո օբյեկտի մասին մտածելու վրա ծախսում է իր մտածմունքների 85%: Այդպիսի վիճակը շատ նման է «տարվածության» կամ եթե կուզեք մոլագարության:

Գիտնականները խոսում են ուղեղում կենտրոնական սերոտոնինի մակարդակի նվազման մասին, որը որպես հետևանք բերում է այսպես կոչված հոգեկանի օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման:

6. Ցանկություն ամբողջ ժամանակը անց կացնել սիրելիի հետ

love symptoms 6

Սիրահարված մարդկանց բնորոշ է հարաբերություններից որոշակի կախվածությունը, ցանկությունը գտնվել սիրելիի կողքը՝ բավական հասկանալի զգացողություն է:

Միշտ միասին, միշտ կողքկողքի

7. Ցանկություն ընդմիշտ լինել միասին

love symptoms 7

Շատ հաճախ սիրահարվածներին դուր է գալիս երազել միասին անամպ ապագայի մասին: Առաջին հերթին աղջիկները ուրախությամբ իրենց մտապատկերում նկարում են գունավոր նկարներ այն մասին, որ նրանք կլինեն երջանիկ «մինչ մահը կբաժանի նրանց»:

8. Համոզվածություն «Սիրելի մարդու համար կարելի է լեռներ շուռ տալ»

love symptoms 8

Սիրահարված մարդկանց նաև բնորոշ է գերագնահատել սեփական ուժերը: Շատ հաճախ նրանք իրենց այնքան ուժեղ են զգում, որ իրենց թվում է, որ կարող են անել ամեն ինչ սիրելիի համար:

Նրանց նաև բնորոշ է որոշակի զոհողություններ, այսինքն նրանք պատրաստ են զոհել ամեն ինչ, միայն թե սիրելիի համար լավ լինի:

Փորձել գոհացնել

9. Փորձել գոհացնել սիրելի մարդուն

The girl with pearls

Սիրահարվածներին բնորոշ է գոհացնել իր երկրորդ կեսին մինչև անգամ այնքան, որ նա գնահատի մազերի սանրվածքը, հագուստը, պատրաստած կերակուրը: Ցանկություն կա, որպեսզի սիրելի մարդը գոհ մնա այն գործողություններից, որոնք կատարվում է հանուն նրա:

10. Անվստահություն, որ դու միակն ես

love symptoms 9

Երբ մարդը իրական զգացմունքներ է տածում իր երկրորդ կեսի նկատմամբ, նա ցանկանում է, որպեսզի սիրելիի համար լինի միակն ու անկրկնելին:

Սակայն սեքսուալ հակումների հետ մեկտեղ սիրելիի հանդեպ առաջանում են նաև խանդի և սեփականության զգացմունք: Հաճախ է պատահում, որ զուգընկերոջը կասկածում են անհավատարմության մեջ, նույնիսկ եթե ոչ մի պատճառ չկա:

Այդպիսի վարքագիծը գիտնականները բացատրում են մարդու էվոլյուցիայի արդյունքով, երբ արուներին բնորոշ է վռնդել մնացած արական սեռի ներկայացուցիչներին, որպեսզի զուգընկերուհին պատկանի միմիայն իրեն:

11. Ոչ միայն սեքս

love symptoms 10

Չնայած սեքսուալ հակումները համարվում են մարդու ամենաուժեղ զգացմունքներից մեկը, սակայն սիրո էմոցիոնալ կողմը քիչ կարևոր չէ: Հետազոտությունները ցույց են տալիս որ հարցմանը մասնակցաց զույգերի 64% համաձայն չեն այն մտքի հետ, որ «սեքսը դա յուրաքանչյուր հարաբերության ամենակարևոր բաղադրիչն է»:

Պետք է նշել, որ ոչ միայն կանայք, այլ նաև տղամարդիկ խոսում են այն մասին, որ էմոցիոնալ կողմը նույնքան կարևոր է: Այնպես, որ պետք չէ կարծել, որ տղամարդկանց միայն սեքս է պետք:

12. Ինքնակառավարման կորուստ

love symptoms 11

Սովորաբար շրջապատող մարդիկ սիրահարված մարդկանց վարքագծում փոփոխություններ են սկսում նկատել: Երբեմն սիրահարված մարդու կիրքը անկառավարելի է: Ընկերներն ու գործընկերները սկսում են նկատել ինքնակառավարման կորուստ:

Սիրո կայծ

13. Կայծը հայտնվում և անհետանում է

love symptoms 12

Սերը ոչ հաճախ է տարիների կամ ամբողջ կյանքի զգացմունք: Հոգեբանները նշում են, որ հաճախ մարդիկ շփոթում են սիրո զգացողությունը կապվածության հետ: Այդպիսի փոխկապակցված հարաբերությունները գիտնականները անվանում են հասարակ սովորություն: Սերը փորձություն է անցնում ժամանակով և հեռավորությամբ:

 Աղբյուրը՝  http://www.lifeslittlemysteries.com/


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Սիրո ախտանիշները ապացուցված գիտությամբ
ԿՆՈՋ բնավորությունը ըստ ԾՆՆԴՅԱՆ ԱՄՍՎԱ (տեսանյութ)