Մի գործարար Հարավային Աֆրիկայից գնում է հսկայական մի ադամանդ, որը իր մեծությամբ ձվի դեղնուցի չափ էր: Գործարարը տխրում է, քանի որ քարի ներսում հայտնաբերվում է ճաք: Նա որոշում է ցույց տալ քարը ոսկերիչին, հույսով, որ մասնագետը խորհուրդ կարող է տալ թե ինչպես վարվել այս քարի հետ: Վարպետը հիացած շարժում է գլուխը և ասում.
– Այս քարը կարելի է բաժանել երկու մասի, որից կստացվի երկու հիասքանչ անդամանդ, նոյնիսկ ավելի թանկարժեք քան հենց ինքը: Սակայն ամբողջ պրոբլեմը նրանում է, որ մեկ անզգույշ հարված և քարը կարող է փշրվել մանր կտորների: Այդպիսի քարերը կլինեն շատ ավելի էժան և գործնականորեն արժեք չեն ունենա: Ես չեմ համարձակվի դա անել:
Նաև հրաժարվեցին քարը կիսել տարբեր երկրների շատ այլ ոսկերիչներ: Այդ ժամանակ նրան խորհուրդ են տալիս ծեր ոսկերիչին Ամստերդամից, որը ոսկե ձեռքեր ունի:
Նույն պահին գործարարը ուղևորվում է Ամստերդամ և գտնում ծեր ոսկերիչին: Հետաքրքրությամբ դիտելով քարը մանրադիտակով, ոսկերիչը զգուշացնում է վտանգի մասին: Ընդհատելով վարպետին, գործարարը ասում է, որ այդ պատմությունը շատերից է լսել ու շատ անգամ: Եվ ոսկերիչը համաձայնվում է վերցնել աշխատանքը, նշելով աշխատանքի գինը:
Երբ քարի տերը համաձայնվում է, իմաստուն ոսկերիչը իր մոտ է կանչում իր երիտասարդ աշակերտին, որը նստած էր հեռվում և տարված էր իր աշխատանքով: Վերցնելով քարը, երիտասարդը դնում է այն իր ափի մեջ և մուրճի մեկ հարվածով կիսելով քարը երկու մասին վերադարձնում է վարպետին: Ադամանդի տերը ապշահար դիմում է վարպետին.
– Որքա՞ն ժամանակ է նա Ձեզ մոտ աշխատում:
– Ընդամենը երրորդ օրը: Նա չգիտի այս քարի իրական գինը և հենց այդ պատճառով նրա ձեռքը պինդ էր և չդողաց: