Ավստրալիացի գիտնականները հայտարարել են, որ տղամարդիկ երկրի երեսից կանհետանան 5 միլիոն տարուց՝ Y-քրոմոսոմի հետզհետե սպառման պատճառով:
Ավստրալիական գիտությունների ակադեմիայից պրոֆեսոր Ջեննի Գրեյվսը (Jenny Graves) գտնում է, որ կանայք կհաղթեն սեռերի պայքարում: Դեռ ավելին, տղամարդկանց ոչնչացումը արդեն սկսվել է՝ տղամարդկային սեռական քրոմոսոմին հատուկ թուլության պատճառով:
Մարդու սեռական քրոմոսոմները
Ինչպես բացատրում է պրոֆեսոր Գրեյվսը , կանացի X-քրոմոսոմը պարունակում է ավելի քան 1000 գեն և կանանց մոտ 2 այդպիսի քրոմոսոմ կա: Տղամարդկային Y-քրոմոսոմը ժամանակին նույնպես պարունակել է ավելի քան 1000 գեն, սակայն անցած միլիոնավոր տարիներ այժմյան ուժեղ սեռի ներկայացուցիչների մոտ այն 100-ից քիչ է մնացել:
Ընդհակառակը կանացի X-քրոմոսոմը գործնականում ոչ մի վնասվածք չի ստացել: Քանի որ կանանց մոտ առկա է 2 X-քրոմոսոմ, նրանք օգնում են մեկմեկու լրացնել թերությունները: Նույն ժամանակ տղամարդկային համակարգին շատ ավելի դժվար է ուղղել գենետիկական դեֆեկտները և կանխել թերությունները:
Անհետացող գեների մեջ է մտնում նաև SRY գենը, որը որոշում է մարդու սեռը:
Իր ելույթում պրոֆեսոր Գրեյվսը նաև հայտարարել է, որ մնացած Y-քրոմոսոմների մեծ մասը հիմնականում իրենից «աղբ» է ներկայացնում:
Ըստ կանխատեսումների 5 միլիոն տարի հետո Y-քրոմոսոմը կվերանա և նրա հետ կվերանան նաև տղամարդիկ:
Սակայն այլ մասնագետներ կոչ են անում տղամարդկանց խուճապի չմատնվել, քանի որ դեգրադացիան տեղի է ունենում թռիչքաձև: Այսպես, Y-քրոմոսոմը չի կորցրել և ոչ մի գեն անցած 25 միլիոն տարում: Եվ եթե նույնիսկ դա տեղի ունենա, 5 միլիոն տարուց բժշկությունը կգտնի դրա դեմն առնելու միջոցը:
Պրոֆեսոր Գրեյվսը գտնում է, որ երբ Y-քրոմոսոմը քայքայվի, նրա տեղը մեկ ուրիշը կգա, որը կբերի մարդու նոր տեսակի առաջացման:
Այդպիսի բան արդեն տեղի է ունեցել բնության մեջ ճապոնական բեղիկավոր առնետների մոտ, որոնք գոյատևել են չնայած նրան, որ կորցրել են իրենց Y-քրոմոսոմը:
Մարդու քրոմոսոմնմերը
Քրոմոսոմները իրենցից ներկայացնում են մի կառուցվածք, որում պարունակվում են մեր գեները: Գեները դրանք յուրահատուկ անհատական «հրահանգներ են», որոնք որոշում են թե ինչպես պետք է մեր մարմինը աճի, զարգանա և գործի: Մեր մազերի գույնը, արյան խումբը, հիվանդությունների նկատմամբ զգայնությունը և այլն, այս ամենը որոշում են գեները:
Մեր մարմինը բաղկացած է բազմաթիվ տարբեր բջիջներից, այնպիսին, ինչպիսիք են՝ մաշկի բջիջները, լյարդի բջիները, արյան բջիջները: Ամեն մի բջիջի կենտրոնում գտնվում է միջուկը, որում էլ և գտնվում է քրոմոսոմը:
Որքա՞ն քրոմոսոմ ունի մարդը
Մարդու բջջում քրոմոսոմների քանակը 46-ն է, կամ 2-ական զույգ 23 քրոմոսոմից, որոնք պարունակում են մոտ 25 000 գեն: Նրանցից 22 զույգը աուտոսոմ են, այսինքն նույնն են և՛ կանանց և՛ տղամարդկանց մոտ, իսկ 23-րդը դա տարբեր քրոմոսոմներ են՝ կախված սեռային պատկանելիությունից: Կանանց մոտ 2 հատ X-քրոմոսոմ է, իսկ տղամարդու մոտ՝ 1 X և 1 Y-քրոմոսոմ: