fbpx

Ինչպե՞ս ճիշտ լիցքավորել սմարթֆոնների և նոթբուքների մարտկոցները

Սմարթֆոններում և նոթբուքներում հիմնականում օգտագործվում են լիթիում-իոնային մարտկոցներ: Գոյություն ունեն տարբեր կարծիքներ, թե ինչպես ճիշտ լիցքավորել այն: Մեկը կարծում է որ սարքը պետք է միշտ լիցքավորված լինի 40-80% և այն անընդհատ պետք է վերալիցքավորել, իսկ մյուսը կարծում է որ այն պետք է լիցքաթափել մինչև 100% և նոր լիցքավորել:

Այս խառնաշփոթը կապված է նրա հետ, որ նախկինում շատ հաճախ օգտագործվում էին նիկելային մարտկոցներ, որոնց մոտ գոյություն ուներ այսպես կոչված «հիշողության էֆեկտ»: Այդպիսի սարքերը հարկավոր էր լիցքաթափել մինչև զրոյական: Լիթիում-իոնային մարտկոցները այդպիսի պրոբլեմ չունեն: Բայց միևնույնն է նրանց պիտանելիության ժամկետը հաշվվում է տարիներով և որպեսզի առավելագույնս երկարաձգել նրանց պիտանելիությունը հարկավոր է իմանալ ինչպես դրանցից օգտվել.

Վերալիցքավորեք սարքը պարբերաբար

Թույլ մի տվեք, որպեսզի սարքավորումը լիցքաթափվի մինչև 0%: Ավելի լավ է պարբերաբար վերալիցքավորել այն: Ավելի լավ է նույնիսկ չթողնել որպեսզի լիցքաթափվի մինչև 50%: 10-20% լիցքաթափվելուց հետո վերալիցքավորեք այն:

Մի թողեք լիցքավորման սարքը միացրած

Լիթիում իոնային մարտկոցները չեն պահանջում, որպեսզի նրանք միշտ 100% լիցքավորված լինեն: Լավ է եթե Ձեր սարքը լիցքավորված է 40-80%: Այնպես որ հնարավորության դեպքում պահեք լիցքը այդ միջակայքում: Եթե դուք լիցքավորել եք սարքը 100% մի թողեք այն միացրած լիցքավորման սարքին: Շատերն են այդպես վարվում, սակայն հենց դա է բերում ժամանակից շուտ մարտկոցի խափանման:

Ամիսը մեկ ամբողջությամբ լիցքաթափեք սարքը և
վերալիցքավորեք մինչև 100%

Այս պնդումը կարող է հակասական թվալ նախորդ պնդումների հետ: Բայց հիմա ես ամեն ինչ կբացատրեմ: Լիցքաթափման-լիցքավորման ամիսը մեկ անգամ ամբողջական ցիկլը հարկավոր է սարքի կալիբրման համար: Ձեր հեռախոսում կամ նոթբուքում լիցքի մնացորդը ցուցադրվում է կամ տոկոսներով կամ ժամերով և րոպեներով: Մեծ քանակությամբ փոքր լիցքավորումների ժամանակ այդ ֆունկցիան սկսում է ոչ ճիշտ աշխատել և հենց այդ պատճառով ամիսը մեկ անգամ հարկավոր է կատարել սարքի կալիբրում, որպեսզի ցուցմունքները ճիշտ ցուցադրվեն:

Մի թույլատրեք սարքի չափից շատ տաքացում

Բարձր ջերմաստիճանները բացասաբար են ազդում սարքի մարտկոցների պիտանելիության ժամկետի վրա:

Եվ այսպես. օգտվելով վերևում շարադրված ցուցումներից դուք կարող եք բավականաչափ երկարացնել ձեր սարքերի մարտկոցների ժամկետը: Բայց պետք չէ չափից շատ կենտրոնանալ այս ամենի վրա: Եթե այնպես է ստացվել, որ ձեր ձեռքի տակ լիցքավորող սարք չկա, ապա ոչ մի վախենալու բան չկա, եթե ձեր գաջեթը լիցքաթափվի մինչև 0%: Կամ եթե երկար ճանապարհ պետք է գնաք, ապա առանց վախենալու լիցքավորեք սարքը 100%: Միևնույնն է լիթիում-իոնային մարտկոցների պիտանելիության ժամկետը 2-3 տարի է, ինչքան էլ որ հոգ տանեք նրա մասին: Սակայն եթե հնարավորություն ունեք գործածել այս ցուցումները՝ ապա մի անտեսեք դրանք:

 

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ինչպե՞ս ճիշտ լիցքավորել սմարթֆոնների և նոթբուքների մարտկոցները
ԹԵՍՏ. Ձեր ուղեղն ամբողջովին ներծծված է գիտելիքներով, եթե կարողանաք պատասխանել բոլոր հարցերին