Ձեզ եմ ուզում ներկայացնել ըստ իս լավագույն հայկական ինֆորմացիոն ծրագիրը՝ City Informer-ը, նախատեսված Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար: Ծրագիրը պատրաստել և ներկայացրել է Init խումբը՝ ծրագրավորողներ Տիգրան Ազատյանը և Նարեկ Մամիկոնյանը:
Ծրագիրը իրենից ներկայացնում է ՀՀ խոշոր և/կամ կարևոր քաղաքներում կողմնորոշվելու հավելված՝ շարժական սարքերի համար: Հավելվածը հնարավորություն է տալիս օգտագոծողին մեկ հպումով գտնել իրեն անհրաժեշտ հաստատությունների ցանկը՝ նրանց մասին մանրամասն տեղեկությունննր՝ անվանումը, հացեն, կարգավիճակը, կայքը, հեռախոսահամարը և այլն: Ծրագիրը երկու լեզվով է՝ հայերեն և անգլերեն: Հայերեն լեզուն՝ հայ օգտատերերի համար, իսկ անգլերենը ենթադրում է այլազգի զբոսաշրջիկների համար:
Կարծում եմ այն շատ օգտակար կլինի և՛ մեզ՝ ՀՀ քաղաքացիների համար, և նաև օտարազգի զբոսաշրջիկների:
Անձամբ խորհուրդ եմ տալիս բոլոր Android շարժական սարքեր ունեցողներին ունենալ այս ծրագիրը իրենց սարքերում ՝ նամանավանդ որ այն անվճար է:
Ծրագրի Google Play էջը այցելելու համար սեղմեք ներքևի կոճակը.