fbpx

Մեծն հանճարի՝ Պարույր Սևակի ծննդյան օրն է

Սևակը մոր հետԱյսօր Հայոց Ամենայն Բանաստեղծ, Հավերժական Հանճար, Մեծն Պարույր Սևակի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։

Կարծում եմ ավել խոսքերն ավելորդ են, միայն տեղին կլինի վերհիշել նրա հրաշք տողերից ևս մեկը.

ՇԱ՞Տ ԲԱՆ Է ՊԵՏՔ ԱՐԴՅՈՔ

Շա՞տ բան է պետք արդյոք երջանկության համար:

Լեռան գլխին իջած կապույտ երկնակամար,
Ծաղկած ափին փարվող մի լեռնային ալիք,
Տաք հողի մեջ նստած մի փոշոտված բալիկ,
Հիշողություն մի տաք,
Տեղին արված կատակ.
Երեկ դեռ անծանոթ աղջկա հետ
Առանց հոգնածության շրջել ամբողջ գիշեր,
Ինքնամոռա՜ց այնպես, և – այնուհետ
Տոնի նման այդ օրն ամբողջ կյանքում հիշել.
Ձերոնց կողմից դրսում շահված մի մրցություն,
Քո քաղաքում հառնող մի հոյակապ նոր տուն,
Ուր ձմռանը վառվող վառարանի հանդեպ
Տղադ պիտի կարդա հափշտակիչ մի վեպ,
Նա՛, որ խաղով այնքան երջանիկ է հիմա…

Շա՞տ բան է պետք արդյոք երջանկության համար:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Մեծն հանճարի՝ Պարույր Սևակի ծննդյան օրն է
Վարդգես Քալանթարյան, Մուշեղ Բաղդասարյան «Կորած օրագիրը»։ Մեջբերումներ գրքից