Հակիրճության դասական օրինակ է Սպարտացիների պատասխանը Մակեդոնիայի թագավոր Ֆիլիպ II-ի նամակին , որը գրավել էր բազմաթիվ հունական քաղաքներ: Ֆիլիպը գրում է. «Խորհուրդ եմ տալիս ձեզ հանձնվել անհապաղ, քանի որ եթե իմ բանակը մտնի ձեր հողեր՝ ես կոչնչացնեմ ձեր այգիները, կստրկացնեմ մարդկանց և կավերեմ ձեր քաղաքները»: Իսկ սպարտացիները նրան պատասխանում են մեկ բառով. «Եթե…»:
Վիկտոր Հյուգոն իր «Մերժվածները» վեպի ձեռագիրը ուղարկելով խմբագրություն, ուղեկցող նամակում գրում է. «?», որին նույնպիսի լակոնիկ պատասխան է ստանում. «!»:
Ֆրեդերիկ Բրաունը աշխարհում ստեղծված սարսափ պատմություններից ամենակարճի հեղինակն է. «Աշխարհի ամենավերջին մարդը նստած էր սենյակում: Հանկարծ դուռը թակում են…»:
Հեմինգուեյը գրազ է գալիս, որ կհորինի պատմություն բաղկացած ընդամենը 6 բառից, որը կլինի ամենահուզիչը մինչ այժմ գրվածներից: Նա հաղթեց գրազը.«Վաճառվում է մանկական կոշիկներ: Չհագած» («For sale: baby shoes, never used.»):
Օ.Հենրին դառնում է հաղթող ամենակարճ սկիզբ, կուլմինացիա և ավարտ ունեցող պատմության համար. «Վարորդը վառեց ծխախոտը և կռացավ բենզինի բաքի վրա, որպեսզի տեսնի որքան բենզին է մնացել: Հանգուցյալը 23 տարեկան էր»:
Ամենակարճ ինքնակենսագրության մրցույթում հաղթեց մի ծեր ֆրանսուհի, որը գրել էր. «Առաջ ես ունեի հարթ դեմք և ճմրթված շրջազգեստ, իսկ հիմա՝ հակառակը»:
Անգլիայում ամենակարճ պատմության մրցույթ է հայտարարվում, որում պետք է հիշատակվեն՝ թագուհի, աստված, սեքս և գաղտնիք: Առաջին տեղ. «Օ՜, Աստված – բղավեց թագուհին, -ես հղի եմ և չգիտեմ թե ումից»: