Սիրելի կանայք առիթ է հանդիսացել, այսօր, Ձեր սիրելի տղամարդկանց շնորհավորելու և հերթական անգամ ասելու, թե որքան շատ եք սիրում նրան:
Այսօր, Նոյեմբերի 3-ին նշվում է տղամարդկանց համաշխարհային տոնը: Տոնը առաջարկվել է ԽՍՀՄ վերջին նախագահ Գորբաչովի կողմից: Նա առաջարկեց այս տոնը Վենայում, ՄԱԿ-ի հերթական խորհրդում: Այն ժամանակ նրա առաջարկությանը հավանություն տվեցին բազմաթիվ միջազգային կազմակերպություններ և այժմ ամբողջ աշխարհի տղամարդիկ նոյեմբերի առաջին շաբաթ օրը նշում են իրենց տոնը:
Որպես նվեր այդ օրը տղամարդիկ առաջին հերթին սպասում են կանացի ուրշադրություն:
Պետք է նշել, որ գոյություն ունի նաև «Տղամարդկանց միջազգային օր» (International Men’s Day), որը նշվում է նոյեմբերի 19-ին:
Այնպես որ նոյեմբերը կարելի է համարել տղամարդկանց ամիս:
Սիրելի կանայք ևս մեկ անգամ կրկնեմ. սիրե՛ք և փայփայե՛ք ձեր տղամարդկանց: Չէ՞ որ մենք՝ իսկական տղամարդիկ այնքան քիչ ենք մնացել…