Եթե չեք սիրում նշել Ձեր ծննդյան օրը․ հոգեբանները բացատրում են, թե ինչ կարող է դա նշանակել

Հոգեբանները պատմել են այն անսպասելի պատճառների մասին, որոնց հետևանքով շատ մարդիկ չեն սիրում նշել իրենց ծննդյան օրը։
Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Ծննդյան օրը նշելու սովորույթը տարածված է գրեթե բոլոր մշակույթներում։ Ոմանք տոնից շաբաթներ առաջ սկսում են պատրաստվել՝ հյուրեր են հրավիրում, ընկերների հետ նվերներ ընտրում, երբեմն էլ նույնիսկ որոշում, թե ինչ թեմայով պետք է լինի երեկույթը։ Մի խոսքով՝ կան մարդիկ, որոնք իրենց ծննդյան օրը սիրում են նշել մեծ շուքով։

Telegram

Միացեք մեզ Telegram-ում
Նոր հոդվածներ, թեստեր և հետաքրքիր բացահայտումներ։

Միանալ ալիքին →

Բայց կան նաև մարդիկ, որոնց նույնիսկ շնորհավորական հաղորդագրություններն առանձնապես չեն ուրախացնում։ Ինչո՞ւ ենք մենք այդքան տարբեր վերաբերվում մեր ծննդյան օրվան։ Իհարկե, ոմանք պարզապես չեն ուզում ծերանալ և խուսափում են այն ամենից, ինչը հիշեցնում է, որ ևս մեկ տարի է անցել։ Սակայն ծննդյան օրը չնշելու ցանկության հետևում կարող են բոլորովին այլ պատճառներ թաքնված լինել, գրում է Psychologies պարբերականը։

Հոգեբանության մեջ նույնիսկ կա «ծննդյան օրվա տխրություն» (birthday blues) հասկացությունը։ Թեև այն առանձին հոգեկան խանգարում չի համարվում, շատ մարդիկ իսկապես նման ապրումներ են ունենում։

Ինչո՞ւ ենք տխրում ծննդյան օրվան ընդառաջ

Կլինիկական հոգեբան Էռնեստո Լիրա դե լա Ռոսան այս վիճակն անվանում է նաև «ծննդյան օրվա դեպրեսիա»։ Խոսքը այնպիսի զգացողությունների մասին է, ինչպիսիք են տխրությունը, անտարբերությունը կամ սեփական ծննդյան օրը նշելու ցանկության լիակատար բացակայությունը։ Երբեմն նույնիսկ մոտեցող ծննդյան օրվա մասին մտածելն է տհաճ զգացողություններ առաջացնում։

Նման ապրումներ հատկապես հաճախ կարող են ունենալ այն մարդիկ, որոնք նախկինում դեպրեսիա են տարել կամ հակված են տագնապայնության։ Նրանց համար ծննդյան օրվան նախորդող օրերը երբեմն վերածվում են հուզականորեն ծանր շրջանի։

«Ոմանց համար դա կապված է նախորդ ծննդյան օրերից մնացած տհաճ հիշողությունների հետ։ Մյուսներն էլ սկսում են մտովի ամփոփել իրենց անցած ճանապարհը և հասկանում, որ այդ տարիքում դեռ չեն հասել այն նպատակներին, որոնք ժամանակին դրել էին իրենց առջև»։

Էռնեստո Լիրա դե լա Ռոսա, կլինիկական հոգեբան

Երբ բոլորի ուշադրության կենտրոնում լինելը հաճելի չէ

Ծննդյան օրը նշելու ցանկությունն ամենևին չի նշանակում, թե մարդը եսասեր է կամ ինքնասիրահարված։ Սակայն տոն կազմակերպելիս պետք է պատրաստ լինել նաև այն ուշադրությանը, որը սովորաբար ուղեկցում է այդ օրվան։

Մարդիկ հատուկ գալիս են Ձեզ շնորհավորելու, ժամանակ ու գումար են ծախսում, նվերներ են ընտրում, որպեսզի այդ օրը Ձեզ հետ անցկացնեն։ Եվ այդ ամենն անում են մեկ նպատակով՝ Ձեզ ուրախացնելու։

Բայց բոլորի ուշադրության կենտրոնում ամբողջ երեկո, երբեմն էլ մի քանի օր շարունակ գտնվելը որոշ մարդկանց համար կարող է իսկական փորձություն դառնալ։ Հատկապես ինտրովերտների և սոցիալական տագնապայնություն ունեցող մարդկանց համար։ Ինտրովերտներին կարող է հոգնեցնել արդեն այն միտքը, որ ամբողջ երեկո ստիպված են լինելու շփվել բազմաթիվ մարդկանց հետ և պատասխանել բոլորի ուշադրությանը։

Իսկ սոցիալական տագնապայնություն ունեցող մարդկանց համար ուշադրության կենտրոնում հայտնվելը կարող է լուրջ սթրես առաջացնել։ Առավել դժվար է նրանց համար, ովքեր սկոպոֆոբիա ունեն։ Սա ուժեղ վախ է այն իրավիճակներից, երբ ուրիշները սևեռուն նայում են մարդուն կամ ուշադիր զննում նրան։

Երբ ծննդյան օրը պարզապես կարևոր չէ

2018 թվականին գիտնականները հետաքրքիր հետազոտություն են անցկացրել։ Նրանք փորձել են պարզել, թե ինչպես են լիտվացի 309 ուսանողներ վերաբերվում իրենց ծննդյան օրվան։ Արդյունքում պարզվել է, որ հարցվածների 30,7%-ն ընդհանրապես կարևոր չի համարում այդ օրը։

2018 Թ. ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

30,7%

Հարցված ուսանողները սեփական ծննդյան օրը կարևոր իրադարձություն չեն համարել։

Սա ցույց է տալիս, որ ծննդյան օրվա հանդեպ վերաբերմունքը շատ անհատական է և միշտ չէ, որ կախված է մարդու բնավորությունից։ Մեծ դեր կարող են խաղալ նաև ընտանեկան ավանդույթները, ինչպես նաև այն սովորույթները, որոնք ընդունված են ընկերական շրջապատում։

Մեկ այլ հետազոտության մեջ ծննդյան օրերը դիտարկվել են որպես «ժամանակակից ծեսեր»։ Իսկ ցանկացած ծես տարբեր մարդկանց համար կարող է տարբեր նշանակություն ունենալ։ Բացի այդ, տարիների ընթացքում նման ավանդույթները երբեմն կորցնում են իրենց նախկին կարևորությունը։

Դա հաստատում են նաև 2018 թվականի հետազոտության արդյունքները։ Հարցվածների 73,5%-ը համաձայնել է, որ տարիքի հետ ծննդյան օրերն իրենց համար աստիճանաբար կորցնում են նշանակությունը։

ՆՈՒՅՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ

73,5%

Հարցվածները համաձայնել են, որ տարիքի հետ ծննդյան օրերն իրենց համար պակաս կարևոր են դառնում։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Avatar photo

Հոգեբանական բաժնի գլխավոր վերլուծաբան

Աննան մասնագիտացած է մարդկային վարքագծի, զգացմունքային ինտելեկտի և միջանձնային հարաբերությունների ուսումնասիրության մեջ։ Նրա հոդվածների գլխավոր նպատակն է բարդ հոգեբանական երևույթները ներկայացնել պարզ, կիրառելի և հասկանալի լեզվով։ Հավատացած է, որ ճիշտ ինքնաճանաչողությունը ներդաշնակ կյանքի միակ բանալին է:

MediaMag
Եթե չեք սիրում նշել Ձեր ծննդյան օրը․ հոգեբանները բացատրում են, թե ինչ կարող է դա նշանակել
Աստղաբանները 4 Կենդանակերպի նշանի համար 2020 թվականին կանխատեսում են աճ կարիերայում
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց