3 բան, որոնց մասին խելացի մարդը երբեք չի պատմում ուրիշներին

Անկեղծությունն էլ իր սահմաններն ունի։ Պարտադիր չէ, որ շրջապատի մարդիկ ամեն ինչ իմանան Ձեր մասին։ Երբեմն լռել կարողանալը նույնքան կարևոր է, որքան ճիշտ պահին խոսելը։
Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Խելացի մարդը գիտի, որ ուրիշների հետ կիսվելը լավ հատկություն է, բայց դա չի նշանակում, որ բոլորը պետք է տեղյակ լինեն Ձեր կյանքի ամեն մանրուքից։ Հուզական բարձր ինտելեկտ ունեցող մարդը կարողանում է պահպանել իր անձնական սահմանները և գիտի, որ որոշ բաների մասին ավելի լավ է չխոսել։

Telegram

Միացեք մեզ Telegram-ում
Նոր հոդվածներ, թեստեր և հետաքրքիր բացահայտումներ։

Միանալ ալիքին →

Եվ դա ամենևին չի նշանակում, թե նա գաղտնապահ է կամ ոչ մեկին չի վստահում։ Պարզապես նա հասկանում է, որ պարտադիր չէ իր կյանքի ամեն մանրուք ներկայացնել ուրիշների դատին, լսել նրանց կարծիքը կամ թույլ տալ, որ միջամտեն իր գործերին։

1. Ձեր ծրագրերի մասին, քանի դեռ դրանք չեք իրականացրել

Երբ Ձեր մտադրությունների մասին շատ շուտ եք պատմում, դրանք ակամայից դարձնում եք ուրիշների քննարկման թեմա։ Մեկը կփորձի Ձեզ հետ պահել, մյուսը խորհուրդներ կտա՝ հիմնվելով սեփական փորձի վրա, իսկ երրորդն ընդհանրապես չի հասկանա, թե ինչու եք որոշել նման քայլի դիմել։

Բացի այդ, ապագա հաջողությունների մասին խոսելը երբեմն այնպիսի հաճելի զգացողություն է առաջացնում, կարծես արդեն ինչ-որ բանի հասել եք։ Մինչդեռ շատ ավելի լավ է նախ գործի անցնել, իրականացնել մտածածը և միայն արդյունքի հասնելուց հետո որոշել՝ ում պատմել այդ մասին։

2. Ձեր ֆինանսական վիճակի մանրամասների մասին

Որքան եք վաստակում, ինչքան գումար եք խնայել, պարտքեր ունե՞ք, որքան եք վճարել այս կամ այն գնման համար. այս ամենը Ձեր անձնական գործն է։ Նույնիսկ ամենամտերիմ մարդիկ միշտ չէ, որ կարողանում են նման թեմաներից խոսել առանց համեմատություններ անելու, գնահատականներ տալու կամ խորհուրդներ շռայլելու։

Ընդ որում, ֆինանսական հարցերում չափազանց անկեղծ լինելը դեռ չի նշանակում, թե Ձեր հարաբերություններն ավելի ամուր ու վստահելի կդառնան։ Երբ կարողանում եք Ձեր դրամական գործերը պահել անձնական տիրույթում, խուսափում եք ավելորդ ճնշումից։ Բացի այդ, ուրիշները չեն սկսում Ձեր ֆինանսական հնարավորություններից ելնելով՝ ինչ-որ բաներ ակնկալել Ձեզնից։

3. Ձեր թույլ կողմերի մասին՝ մարդկանց, որոնց չեք վստահում

Անկեղծ լինել չի նշանակում ամեն պատահած մարդու պատմել Ձեր վախերի, ցավոտ ապրումների կամ այն ամենի մասին, ինչը Ձեզ խոցելի է դարձնում։ Նման բաներով կարելի է կիսվել միայն նրանց հետ, ովքեր կարողանում են գնահատել ու հարգել իրենց հանդեպ ցուցաբերած վստահությունը։ Ցավոք, ոչ բոլորն են այդպիսին։

Հատկապես կարևոր է հասկանալ՝ մարդն իսկապե՞ս հետաքրքրված է Ձեզնով, թե՞ պարզապես հետաքրքրասեր է։ Անձնական հարցեր տվող ամեն մարդ չէ, որ անկեղծորեն ցանկանում է Ձեզ հասկանալ։ Պատահում է, որ Ձեր պատմածը հետագայում օգտագործում են Ձեր դեմ՝ վեճերի ժամանակ, փորձում են դրանով ազդել Ձեզ վրա կամ պարզապես պատմում են ուրիշներին։

Անձնական սահմաններ ունենալը մեծամտություն չէ

Խոհեմ ու զուսպ լինելը չի նշանակում, թե պետք է բոլորին կասկածանքով վերաբերվել և ոչ մեկին թույլ չտալ մտերմանալ Ձեզ հետ։ Առանց անկեղծության հնարավոր չէ իսկական մտերմություն ստեղծել։ Իսկ վստահել նշանակում է նաև կարողանալ դիմացինի հետ կիսվել այն ամենով, ինչն իսկապես կարևոր է Ձեզ համար։

Բայց պետք է հասկանալ՝ ում, ինչ և որքան պատմել։ Պարտադիր չէ, որ շրջապատի մարդիկ ամեն ինչ իմանան Ձեր մասին։ Եվ երբեմն ճիշտ պահին լռել կարողանալը նույնքան կարևոր հմտություն է, որքան խոսելը։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Avatar photo

Հոգեբանական բաժնի գլխավոր վերլուծաբան

Աննան մասնագիտացած է մարդկային վարքագծի, զգացմունքային ինտելեկտի և միջանձնային հարաբերությունների ուսումնասիրության մեջ։ Նրա հոդվածների գլխավոր նպատակն է բարդ հոգեբանական երևույթները ներկայացնել պարզ, կիրառելի և հասկանալի լեզվով։ Հավատացած է, որ ճիշտ ինքնաճանաչողությունը ներդաշնակ կյանքի միակ բանալին է:

MediaMag
3 բան, որոնց մասին խելացի մարդը երբեք չի պատմում ուրիշներին
ԹԵՍՏ. Որքա՞ն լավ է զարգացած ձեր ինտուիցիան
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց