ԹԵՍՏ. Միայն իսկական ամենագետը կպատասխանի բոլոր 10 հարցերին։ Իսկ դու ամենագե՞տ ես 🧩🦉

Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Թեստ, որում հանդիպելու են գիտությունը, պատմությունը, լեզուն, մաթեմատիկան և նույնիսկ արվեստը։ Տեսնենք՝ կկարողանա՞ք բոլորովին տարբեր ոլորտներից ընտրված 10 հարցերին պատասխանել առանց սխալվելու։ Մի շտապեք. որոշ տարբերակներ հատուկ այնպես են ընտրված, որ հեշտությամբ շփոթեցնեն։

Ինչպե՞ս է կոչվում լուսանկարի, նկարի կամ փորագրանկարի համար նախատեսված, մեջտեղում բացվածք ունեցող ստվարաթղթե շրջանակը, որը տեղադրվում է հիմնական շրջանակի ներսում։
Ինչպե՞ս է կոչվում ածխածնի ատոմների ընդամենը մեկ շերտից կազմված նյութը, որի ուսումնասիրության համար 2010 թվականին շնորհվել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակ։
Հին հունարեն ո՞ր բառն էր նշանակում «ժողովուրդ» և հետագայում դարձավ «դեմոկրատիա» բառի բաղադրիչներից մեկը։
Արեգակնային համակարգի ո՞ր երկնային մարմինը 2006 թվականին զրկվեց իններորդ մոլորակի կարգավիճակից և դասվեց գաճաճ մոլորակների շարքին։
Ինչպե՞ս է կոչվում այն արտահայտությունը, որը ձախից աջ և աջից ձախ կարդալիս նույնն է ստացվում, եթե հաշվի չառնենք բացատներն ու կետադրական նշանները։
Միջին հաշվով որքանո՞վ են նման երկու մարդկանց ԴՆԹ-ի հաջորդականությունները։
Ի՞նչ զինվորական կոչում ունի Վատիկանի Պապական շվեյցարական գվարդիայի հրամանատարը։
Ինչի՞ց է կախված ծովային կրիաների ձագերի սեռը։
Ո՞ր բնական թիվն է կոչվում կատարյալ թիվ։ -
Ո՞ւմ կինն էր Սոսե Մայրիկը։

Փորձեք անցնել նաև այս թեստը 👉 ԹԵՍՏ. 10 հարց, որոնք իսկական մարտահրավեր են նույնիսկ ամենագետների համար։ Քանիսի՞ն ճիշտ կպատասխանեք 🧠🔥

Թեմայից դուրս։ Ձեզ կարող է հետաքրքրել 👉 Հոգեբանի կարծիքով՝ արագ քայլող մարդկանց բնորոշ են բնավորության այս 6 գծերը

 

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Avatar photo

Ինտերակտիվ կոնտենտի մեթոդաբան

Դավիթը MediaMag-ի ամենասիրված և գլուխկոտրուկներով լի բաժնի պատասխանատուն է։ Նա ուսումնասիրում է տրամաբանական կապերն ու ստեղծում ինտելեկտուալ վիկտորինաներ, որոնք ոչ միայն զվարճացնում են, այլև մարզում են ուղեղն ու հիշողությունը:

MediaMag
ԹԵՍՏ. Միայն իսկական ամենագետը կպատասխանի բոլոր 10 հարցերին։ Իսկ դու ամենագե՞տ ես 🧩🦉
Աուդիոթեստ. Գուշակիր ձայնը
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց