fbpx

Աշխարհում նշում են Caps Lock ստեղնի օրը

Այսօր նշվում է կատակ տոն՝ Caps Lock ստեղնի  միջազգային օրը: Որքան էլ որ պարադոքսալ հնչի՝ ոչ բոլոր քաղաքական և հասարակական գործիչներն ունեն այդքան հակասական համբավ, որքան այս ստեղնը: Այս ստեղնի հայտնվելուց ի վեր համակարգիչ օգտագործողները վիճում են՝ պե՞տք է արդյոք այս ստեղնը թե ոչ:

Սեղմված Caps Lock ստեղնը բոլոր տառերը սկսում է գրել մեծատառով: Այն ստեղծվել է նրա համար, որ երբեմն պետք է լինում տեքստը հավաքել մեծատառերով և որպեսզի անհարմարություն չառաջանա ամեն անգամ սեղմել shift ստեղնը: Սակայն ինտերնետի հայտնվելով, հայտնվեցին նաև տարբեր տեսակի չաթերը: Չաթերում մեծատառերով գրելը հավասարազոր է բղավելուն: Այդ իսկ պատճառով մարդիկ հիմնականում գրում են փոքրատառերով և Caps Lock ստեղնի առկայության իմաստը կասկածելի է դառնում:

2001 թվականաին Շվեդիայում իսկական հակա Caps Lock-յան հասարակական արշավ սկսվեց: Այն ղեկավարում էր Linus McCabe-ը՝ www.anticapslock.com կայքի հեղինակը: Արշավի նպատակն էր ստիպել համակարգիչ արտադրողներին իսպառ վերացնել համակարգիչներից այդ «չարաբաստիկ» ստեղնը: Ինչ որ ժամանակ անց արշավին միացավ նաև բրյուսելցի Պետեր Խիտժենսը, որը ստեղծեց capsoff.org կայքը: «Caps Lock ստեղնը դա այլանդակություն է – հայտարարեց նա: Իհարկե մենք առանց դրա էլ զբաղմունք ունենք, սակայն իրար հետ դարսելով միլիոնավոր փոքրիկ հիասթափություններ, որոնք հավաքվել են տարիների ընթացքում, դուք կհասկանաք, որ Caps Lock ստեղնը դա ցավոտ թեմա է»:

Պայքարը Caps Lock ստեղնի դեմ շարունակվում է մինչ այսօր և այն ատողները արդեն հայտարարել են մրցույթ նոր ստեղնաշարի դիզայնի, որտեղ կբացակայի CAPS LOCK-ը:

Հ.Գ. Այ այսպիսի պարադոքսալ և տարօրինակ աշխարհում ենք մենք ապրում: Որոշ մարդիկ պայքարում են իրենց գոյության համար, իսկ որոշները CAPS LOCK ստեղնի դեմ: Ինչևէ այսպիսին է աշխարհը….


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag