fbpx

Շատ ուրախանալը վնասակար է կամ կոտրված սրտի սինդրոմը գիտականորեն

Չափազանց բուռն էմոցիաները կարող են մարդուն մահվան հասցնել:

Շոկը կարող է մահացու լինել: Եվ կարևոր չէ ինչով է այն հարուցվել՝ հարազատ մարդու կորստով թե լոտոյով մեծ գումար շահելով: Այսպիսի եզրահանգման են եկել Ռոստոկի համալսարանական կլինիկայի (Գերմանիա) մի խումբ հետազոտողներ – գրում է The Daily Mail-ը:

Մասնագետների հետազոտությունները հիմնվել են սրտաբանական բաժնում գտնվող հիվանդների հիվանդությունների պատմության վրա: Ըստ գիտնականների շոկային նորությունը կամ իրադարձությունը ակտիվացնում է մեծ քանակությամ սթրեսային հորմոններ և ադրենալին, որը կարող է բերել դեպի սիրտ արյուն մատակարարող գլխավոր զարկերակների նեղացման: Աղետը, որը կատարվում է օրգանիզմում, գիտնականներն անվանել են «կոտրված սրտի սինդրոմ»:

«Տուժած հիվանդները տառապում են ծանր էմոցիոնալ ծանրաբեռնվածությամբ, լինի դա դրական թե բացասական: Նրանց սրտերը պատռվում են բառիս բուն իմաստով: Սովորաբար այդ պրոցեսը ընթանում է մեկ րոպեյվա ընթացքում: Որպես տիպիկ սցենար կարելի է վերցնել վատ նորությունը: Սակայն լինում է նաև հակառակը: Եվ դեռևս մենք չենք կարող ասել որ դեպքն է ավելի հաճախակի պատահում: Այժմ մենք հեռու ենք վերջնական եզրակացությունից, եզրակացությունների մեծ մասը հիմնված է ենթադրությունների վրա», – պարզաբանում է համալսարանի սրտաբանական ամբիոնի վարիչ, դոկտոր Քրիստոֆ Նինաբերը:

Դոկտոր Նինաբերը ընդգծում է, որ կոտրված սրտի սինդրոմին ավելի շատ հակված են կանայք մենոպաուզայից հետո, այսինքն 50-70 տարեկանում:

Գիտնականները գրանցել են, որ 30 հազար ամեն տարի սրտի նոպայով հիվանդանոց ընկած բրիտանացիներից 2%-ը իրականում տառապում է կոտրված սրտի սինդրոմով:

Սինդրոմի ախտանիշները շատ նման են սովորական ինֆարկտին և իր մեջ ներառում է կրծքի շրջանում կտրուկ ցավեր, շնչառության դժվարացում, թուլություն: Սակայն, ինչպես ընդգծում է դոկտոր Նինաբերը, մահանալ «կոտրված սրտից» կարող են միայն մարդիկ, որոնք ժամանակին չեն ստանում բժշկական օգնություն:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Շատ ուրախանալը վնասակար է կամ կոտրված սրտի սինդրոմը գիտականորեն
Հոլանդիան նույնպես հրաժեշտ տվեց Եվրո 2012-ին