Որոշ զույգեր հանգիստ հրապարակում են համատեղ լուսանկարներ, ընկերներին պատմում ամեն մի վեճի մասին ու հետևորդներին տեղյակ պահում իրենց հարաբերությունների գրեթե բոլոր մանրամասներից։ Մյուսներն առաջնորդվում են բոլորովին այլ սկզբունքով․ որքան քիչ բան գիտեն ուրիշները, այնքան ավելի հանգիստ են հարաբերությունները։
Աստղաբանների կարծիքով՝ կենդանակերպի երեք նշան հատկապես կարևորում են անձնական տարածքը հարաբերություններում։ Եվ դա ամենևին էլ պարտադիր չէ, որ գաղտնապահության նշան լինի։ Նրանց համար անձնական կյանքը չհրապարակայնացնելը վստահությունը, մտերմությունն ու այն զգացումը պահպանելու միջոց է, որ այդ հարաբերությունները միայն երկուսինն են, ոչ թե ամբողջ շրջապատինը։

Ցուլ — սերը պետք է խաղաղ հանգրվան լինի
Ցուլն ընդհանրապես չի սիրում, երբ որևէ մեկը առանց հրավերի ներխուժում է իր սովորական աշխարհ։ Իսկ սիրային հարաբերությունները նրա համար ամենաանձնական ու ամենաթանկ ոլորտներից մեկն են։
Այս նշանի ներկայացուցիչները սովորաբար մարդուն աստիճանաբար են մոտ թողնում իրենց։ Նրանց համար կարևոր է համոզվել, որ զուգընկերը վստահելի է, անձնական խոսակցությունները դուրս չի տանի հարաբերություններից և ամեն մի տարաձայնություն չի դարձնի ընկերների հետ քննարկման թեմա։
Ցուլը կարող է հաճույքով պատմել աշխատանքի, ճանապարհորդությունների կամ ծրագրերի մասին, բայց իր ամենանվիրական ապրումները հաճախ պահում է միայն զուգընկերոջ համար։ Հենց հարաբերությունների ներսում է նա իրեն թույլ տալիս թուլանալ, խոսել վախերի մասին և ցույց տալ իր խոցելի կողմերը։
Այդ պատճառով հանրության առաջ հարաբերություններ պարզելը, մտերմիկ մանրամասները ընկերների հետ քննարկելը կամ ամեն մի ռոմանտիկ պահ սոցիալական ցանցերում հրապարակելը Ցուլը կարող է ընկալել որպես իր անձնական սահմանների խախտում։
Ինչպես պահպանել ներդաշնակությունը նրա հետ․ մի ստիպեք Ցուլին ավելի արագ բացվել և նրանից մի պահանջեք սիրո ցուցադրական ապացույցներ։ Որքան ավելի ապահով է նա իրեն զգում հարաբերություններում, այնքան ավելի հեշտ է բացվում։
Առյուծ — մարդկանց առաջ մեկը, տանը՝ բոլորովին ուրիշը
Առյուծի հայտնվելն այս ցանկում առաջին հայացքից կարող է զարմանալի թվալ։ Չէ՞ որ այս նշանի ներկայացուցիչները սովորաբար չեն խուսափում ուշադրությունից, սիրում են տպավորություն գործել և բավական ազատ են զգում իրենց բոլորի ուշադրության կենտրոնում։
Բայց հարաբերություններում ամեն ինչ այլ է։
Արտաքին ինքնավստահության հետևում Առյուծը հաճախ շատ զգայուն կողմ ունի, որը ցույց է տալիս քչերին։ Հենց այդ պատճառով իսկական էմոցիոնալ մտերմությունը նա կարող է շատ խնամքով պաշտպանել ուրիշների հայացքներից ու մեկնաբանություններից։
Առյուծը կարող է գեղեցիկ համատեղ լուսանկար հրապարակել, պատմել, թե որքան է հպարտանում իր զուգընկերոջով կամ տպավորիչ ռոմանտիկ ժեստ անել։ Բայց անկեղծ խոսակցությունները, վախերը, վեճերից հետո հաշտվելու պահերն ու սեփական խոցելիությունը նա, ամենայն հավանականությամբ, կպահի փակ դռների հետևում։
Առյուծի համար անձնական կյանքը չհրապարակայնացնելը նաև հարաբերությունները ուրիշների գնահատականներից պաշտպանելու ձև է։ Նրան հաճելի չէ այն միտքը, որ ինչ-որ մեկը կարող է քննարկել իր զգացմունքները, անկոչ խորհուրդներ տալ կամ իր հարաբերությունները համեմատել ուրիշների հարաբերությունների հետ։
Ինչպես պահպանել ներդաշնակությունը նրա հետ․ Առյուծի՝ ուշադրություն սիրելը մի շփոթեք հարաբերությունները բոլորին ցուցադրելու ցանկության հետ։ Նա կարող է սիրել վառ ու տպավորիչ լինել և միաժամանակ շատ խիստ սահմաններ պահել անձնական կյանքում։
Ինչո՞ւ են որոշ մարդիկ ցանկանում մտերիմ հարաբերություններ, բայց հենց սերը լրջանում է՝ սկսում են հեռանալ և պաշտպանել իրենց անձնական տարածքը։
Կարիճ — վստահությունը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում են ուրիշների ականջները
Եթե Ցուլը պահպանում է իր հարաբերությունները հանուն հանգստության, իսկ Առյուծը՝ սեփական զգացմունքները պաշտպանելու համար, ապա Կարիճի դեպքում անձնականը գաղտնի պահելը գրեթե անմիջականորեն կապված է վստահության հետ։
Այս նշանի ներկայացուցիչները հազվադեպ են ամբողջությամբ բացվում և շատ ուշադիր են ընտրում այն մարդկանց, որոնց պատրաստ են ցույց տալ իրենց իրական զգացմունքներն ու ներաշխարհը։
Կարիճի համար հարաբերությունները դառնում են մի առանձնահատուկ տարածք, որտեղ երկու մարդ իրար մասին գիտեն այնպիսի բաներ, որոնք երբեմն հայտնի չեն նույնիսկ ամենամոտ ընկերներին։
Հենց այդ պատճառով նա շատ ցավոտ կարող է ընդունել անձնական խոսակցությունները ուրիշներին պատմելը։ Նույնիսկ առաջին հայացքից անմեղ մի արտահայտություն՝ «մեր վեճի մասին պատմեցի ընկերուհուս», կարող է Կարիճի մոտ շատ ավելի ուժեղ արձագանք առաջացնել, քան զուգընկերը պատկերացնում էր։
Պատճառը պարզ է․ Կարիճի համար գաղտնիքները, խոստովանություններն ու խոցելի պահերը պարզապես տեղեկություն չեն։ Դրանք վստահության մի մասն են։
Ինչպես պահպանել ներդաշնակությունը նրա հետ․ նախքան որևէ մեկին ձեր հարաբերությունների մասին ինչ-որ բան պատմելը, լավ է երկու անգամ մտածել։ Կարիճը շատ բան կարող է ներել, բայց կորցրած վստահությունը վերականգնելը նրա համար հեշտ չէ։
Անձնականը պահելը նույնը չէ, ինչ հարաբերությունները թաքցնելը
Այստեղ մի կարևոր տարբերություն կա․ առողջ անձնական սահմաններն ու հարաբերությունները թաքցնելու ցանկությունը բոլորովին նույն բանը չեն։
Մարդը կարող է չհրապարակել համատեղ լուսանկարներ և ընկերներին չպատմել իր անձնական կյանքի մանրամասները, բայց միաժամանակ լինել բաց, վստահելի ու զգացմունքորեն հասանելի զուգընկեր։
Կարող է լինել նաև հակառակը․ հարաբերությունները խնամքով թաքցվում են, որովհետև զուգընկերներից մեկը խուսափում է պատասխանատվությունից կամ պարզապես չի ցանկանում ընդունել այդ հարաբերությունների գոյությունը։
Այդ պատճառով գլխավոր հարցը ոչ թե այն է, թե զույգի քանի լուսանկար կա սոցիալական ցանցերում։ Շատ ավելի կարևոր է՝ երկուսն էլ հարմարավետ զգո՞ւմ են իրենց սահմանված սահմաններում և նույն կերպ հասկանո՞ւմ են, թե ինչ պետք է մնա միայն իրենց միջև։
Եվ եթե ձեր կողքին Ցուլ, Առյուծ կամ Կարիճ է, հնարավոր է՝ սիրո լավագույն դրսևորումը հերթական հրապարակային խոստովանությունը չէ։ Երբեմն շատ ավելի կարևոր է կարողանալ ամբողջ աշխարհին չպատմել այն, ինչը նախատեսված է միայն երկուսի համար։







