Մարդկանց անհետացումից հետո Երկիրը կարող են «ժառանգել» ութոտնուկները․ ինչո՞ւ հենց նրանք

Խոսքը մարմնի արտասովոր կառուցվածք ունեցող ծովային գիշատչի մասին է։ Հետազոտողներից մեկի կարծիքով՝ հենց ութոտնուկներն ավելի մեծ հնարավորություն ունեն մարդկանցից հետո զբաղեցնելու գերիշխող տեսակի տեղը, քան մյուս կենդանիները։

Եթե մարդիկ և մարդանման կապիկները վերանան, բնության մեջ նրանց տեղը կարող է զբաղեցնել ոչ թե մեկ այլ կապիկ կամ թռչուն, այլ ութոտնուկը։ Այս կարծիքին է հետազոտող Թիմ Քոուլսոնը, գրում է The European-ը։

Միացեք մեզ Telegram-ում

Ավելի շատ հետաքրքիր, խորքային և մտածելու տեղիք տվող նյութեր՝ ամեն օր

Եթե սիրում եք հոգեբանություն, ինքնաճանաչում, հետաքրքիր փաստեր և կյանքի մասին սթափեցնող մտքեր, միացեք մեր Telegram ալիքին և բաց մի թողեք նոր հրապարակումները։

Միանալ Telegram ալիքին →

Քոուլսոնն այս միտքը զարգացրել է 2024 թվականին լույս տեսած իր «Մեր համընդհանուր պատմությունը» գրքում։ Գրքում նա փորձել է պատկերացնել, թե ինչպիսին կարող է դառնալ Երկիրը մարդկանց անհետացումից հետո։

«Ես սկսեցի մտածել, թե որ տեսակները կարող էին զբաղեցնել մեր տեղը, եթե մարդիկ և մեր ամենամոտ ազգակիցները՝ մարդանման կապիկները, վերանային»,— ասել է նա։

Առաջին հայացքից ամենահավանական թեկնածուները շիմպանզեներն ու բոնոբոներն են։ Նրանք նույնպես ունեն հակադիր բութ մատներ, կարողանում են տարբեր առարկաներ օգտագործել և նույնիսկ մարդկանց նման քայլել երկու ոտքով։

Սակայն Քոուլսոնի կարծիքով՝ այս կապիկները, ամենայն հավանականությամբ, կվերանան մարդկանց հետ միասին։ Նրանք ապրում են նույն անտառներում և բախվում են գրեթե նույն վտանգներին։ Բացի այդ, կապիկները դանդաղ են բազմանում և գոյատևելու համար կախված են ամուր ընտանեկան ու խմբային կապերից։ Դա կարող է խանգարել նրանց արագ հարմարվել միջավայրի կտրուկ փոփոխություններին։

Թռչունների հնարավորությունները փոքր-ինչ ավելի մեծ են։ Ագռավներն ու թութակները կարողանում են բարդ խնդիրներ լուծել և ապրում են մի քանի սերունդ ընդգրկող խմբերով։ Ըստ հետազոտողի՝ սա արդեն որոշ չափով հիշեցնում է մշակույթի ձևավորման նախնական փուլը։

Սակայն գիտնականի կարծիքով՝ ոչ թռչունները, ոչ էլ միջատները չունեն այնքան ճկուն և հմուտ վերջույթներ, որ կարողանան քաղաքակրթություն հիշեցնող որևէ բան ստեղծել։ Այդ պատճառով Քոուլսոնն իր ուշադրությունը տեղափոխել է օվկիանոս։

Ինչո՞ւ հենց ութոտնուկը

Ութոտնուկի գլխավոր առանձնահատկություններից մեկը նրա նյարդային համակարգն է։ Ութոտնուկի նեյրոնների մոտ երկու երրորդը գտնվում է ոչ թե գլխում, այլ հենց շոշափուկներում։

Դրա շնորհիվ յուրաքանչյուր շոշափուկ կարող է որոշ գործողություններ կատարել ինքնուրույն՝ առանց գլխուղեղից անմիջական հրահանգ ստանալու։ Քոուլսոնի խոսքով՝ հենց սա է օգնում ութոտնուկներին լավ հարմարվել անկանխատեսելի միջավայրին։

Գիտնականներն արդեն արձանագրել են, որ ութոտնուկները կարողանում են առարկաներ օգտագործել, մի քանի փուլից բաղկացած խնդիրներ լուծել և կողմնորոշվել անծանոթ տարածքներում։ Այս մասին 2022 թվականին հրապարակում է եղել Nature Communications գիտական ամսագրում։

Քոուլսոնը նաև նշում է, որ ութոտնուկները կարողանում են տարբերել իրական առարկաները դրանց պատկերներից և բացել փակ տարաները։ Կենդանաբանական այգիներում նույնիսկ եղել են դեպքեր, երբ որոշ ութոտնուկներ գիշերը դուրս են եկել ակվարիումից, հասել հարևան ակվարիումներին, ապա աննկատ վերադարձել իրենց տեղը։

Կարդացեք նաև
Ցտեսություն, մարդկություն․ բնությունն արդեն ընտրել է Երկրի հաջորդ գերիշխող տեսակին

Կարդալ հոդվածը

Ինչո՞ւ են որոշ գիտնականներ կասկածում

Սակայն այս տեսակետը կիսում են ոչ բոլոր գիտնականները։

Կենսաբան Քալում Բրաունը The Conversation-ին տված մեկնաբանության մեջ ասել է, որ ութոտնուկները «դեռևս գործում են խխունջի տրամաբանությամբ»։

Գլխավոր խնդիրներից մեկը նրանց կյանքի կարճ տևողությունն է։ Ութոտնուկների մեծ մասն ապրում է ընդամենը մեկ տարի, իսկ որոշ տեսակներ՝ նույնիսկ վեց ամիս։ Այդքան կարճ ժամանակում բավականաչափ սերունդներ չեն հասցնում փոխարինել միմյանց, որպեսզի օգտակար հատկանիշներն աստիճանաբար ամրապնդվեն ամբողջ պոպուլյացիայի մեջ։

Մեկ այլ խնդիր էլ այն է, որ ութոտնուկները գրեթե չեն խնամում և չեն դաստիարակում իրենց ձագերին։ Այս հանգամանքի վրա ուշադրություն է հրավիրել պրոֆեսոր Փիթեր Գոդֆրի-Սմիթը։

Եթե ծնողները գիտելիքներ չեն փոխանցում սերունդներին, ապա մշակույթի ձևավորումը շատ դժվար է դառնում։

Ամենամեծ խոչընդոտը

Քոուլսոնն ինքն էլ ընդունում է, որ ամենամեծ խոչընդոտը ութոտնուկների մարմնի կառուցվածքն է։ Նրանք կմախք չունեն, ինչի պատճառով դժվարությամբ են արագ տեղաշարժվում ցամաքում։

Այնուամենայնիվ, հետազոտողը չի բացառում, որ շատ երկար ժամանակահատվածում դա կարող է փոխվել։

«Հնարավոր է՝ նրանք կարողանան զարգացնել ջրից դուրս շնչելու ձևեր»,— ասել է նա։

Քոուլսոնը նույնիսկ ենթադրել է, որ հեռավոր ապագայում նման ութոտնուկները կարող են ցամաքում որսալ եղջերուների կամ ոչխարների։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Avatar photo

Գիտաճանաչողական նյութերի խմբագիր

Միքայելը բնական գիտությունների (հատկապես քիմիայի և ֆիզիկայի) նկատմամբ մեծ կիրք ունեցող մասնագետ է։ Նա պատասխանատու է MediaMag-ում գիտահանրամատչելի հոդվածների, տեխնոլոգիական նորությունների, տնտեսական և մշակութային փաստերի ճշգրտության (fact-checking) համար։ Նրա առաքելությունն է գիտությունն ու պատմությունը դարձնել առօրյա ընթերցանության ամենահետաքրքիր մասը: Ներկայացնել գիտական, մշակութային, տնտեսական նորություններն ու անցուդարձը:

MediaMag
Մարդկանց անհետացումից հետո Երկիրը կարող են «ժառանգել» ութոտնուկները․ ինչո՞ւ հենց նրանք
ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 5 նշան, որ ամենավատ բնավորությունն ունեն
🏠 Գլխավոր Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց