fbpx

Բամբասանքը մեղք չէ. գիտնականներն ապացուցել են դրա օգտակարությունն առողջության համար

Գիտնականներն ապացուցել են, որ բամբասանքն օգնում է մեզ ավելի լավ հասկանալ և՛ ինքներս մեզ, և՛ ուրիշներին։ Խելամտորեն օգտագործելու դեպքում այն կարող է ծառայել որպես յուրօրինակ թերապիա։ Ուրիշի մեջքի հետևում խոսելը կարող է բարձրացնել ինքնագնահատականն ու նույնիսկ նվազեցնել սթրեսը։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Բամբասանքը կարող է նաև օգտակար լինել։ Մինչ ամբողջ աշխարհը ձգտում է լինել «գիտակից» ու «բարձր հոգևոր», գիտությունը հանկարծ հայտարարում է. բամբասելը նորմալ է, և նույնիսկ՝ օգտակար։

Նիդեռլանդների Գրոնինգենի համալսարանում Էլենա Մարտինեսկուի գլխավորությամբ անցկացված հետազոտությունն ուսումնասիրել է բամբասանքի հոգեբանական ազդեցությունը։ Պարզվել է, որ ուրիշներին քննարկելը նպաստում է ինքնավերլուծությանը, սրում է մրցակցությունը և ամրապնդում սոցիալական կապերը։

Հետազոտության արդյունքները ցրում են այն միֆերը, թե բամբասանքը բացարձակ չարիք է, որով զբաղվում են միայն «տոքսիկ» մարդիկ։ Ամենևի՛ն։ Կարծես թե ասեկոսեները ձեր անվճար հոգեբանական սեանսն են։

Ի՞նչ է կատարվում ուղեղում բամբասելիս

Նիդեռլանդացի գիտնականները պարզել են, որ թե՛ դրական, թե՛ բացասական բամբասանքներն ակտիվացնում են կարևոր հոգեբանական գործընթացներ՝

  • օգնում են կողքից գնահատել ինքներդ ձեզ,
  • բարձրացնում են ինքնագնահատականը,
  • մեզ դարձնում են մի փոքր ավելի նպատակասլաց և մոտիվացված։

Այսինքն՝ երբ քննարկում եք մեկի հագուստը կամ համադասարանցու հարսանիքը, դուք ոչ միայն զվարճանում եք, այլև զբաղվում ձեր ներքին աճով։

ԲԱՅՑ. գիտնականները զգուշացնում են՝ դա արեք գիտակցաբար: Մի՛ մոռացեք միացնել պարկեշտության զտիչն ու քննադատական մտածողությունը։ Չէ՞ որ բամբասանքը կարող է նաև կործանարար լինել, հատկապես, երբ խոսքն իրական մարդկանց մասին է, ոչ թե խմբային չաթերի հորինված կերպարների:

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Կարդացեք նաև՝ 5 թեմա, որոնց մասին արժե խոսել միայն ամենամտերիմների հետ (և այն էլ՝ ոչ միշտ)

Ովքե՞ր են ավելի շատ բամբասում՝ տղամարդի՞կ, թե՞ կանայք

Այստեղ ձեզ անակնկալ է սպասվում. տղամարդիկ «շատախոսությամբ» առաջ են անցել կանանցից:

2000 բրիտանացիների շրջանում արված հարցումը ցույց է տվել, որ.

  • Կանայք գաղտնիքը միջինում պահում են 3,5 ժամ։
  • Տղամարդիկ՝ երեք ժամից պակաս։
  • Իսկ տղամարդկանց 10%-ն ընդհանրապես ամեն ինչ պատմում է 10 րոպեից էլ շուտ։

Ընդ որում՝ տղամարդկանց 92%-ը վստահ է, որ հիանալի գաղտնապահ է։

Բամբասանքը լա՞վ է, թե՞ վատ

Հետազոտության գլխավոր հեղինակ, պրոֆեսոր Էլենա Մարտինեսկուի համոզմամբ՝ բամբասանքից ազատվելն անհնար է, և պետք էլ չէ։ Ավելի ճիշտ կլինի ընդունել, որ այն մեր սոցիալական կյանքի բնականոն մի մասն է. պարզապես միշտ պետք է հիշել հետևանքների մասին։

Քրիստոնեական մոտեցում

Եթե ուրիշներին քննարկելն ընկալենք ոչ թե որպես բացասական երանգով բամբասանք, այլ որպես դատողություն՝ արարքների և իրավիճակների գիտակցված, կարեկցող ու ազնիվ վերլուծություն, ապա շփման նման ձևը կարող է նույնիսկ օգտակար լինել։

Քրիստոնեական ավանդույթում հստակ տարանջատում են դատապարտելն ու դատողություն անելը: Առաջինը մեղք է՝ կապված մեծամտության և չարախնդության հետ, իսկ երկրորդը կատարվածի սթափ գնահատականն է, որի շարժառիթը դիմացինին հասկանալու, օգնելու և հոգ տանելու ցանկությունն է։

Նույն տրամաբանությունն է գործում նաև առօրյա կյանքում. խիստ կարևոր է զանազանել տոքսիկ քննարկումը՝ զուտ բամբասելու համար, և իրավիճակների խորքային վերլուծությունը՝ հասկանալու և անձնային աճի համար: Մեկը քայքայում է, մյուսն օգնում է զարգանալ և՛ մեզ, և՛ մեր շրջապատի մարդկանց:

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Բամբասանքը մեղք չէ. գիտնականներն ապացուցել են դրա օգտակարությունն առողջության համար
Լեոնիդ Ենգիբարով – Հարևանները
🏠 Գլխավոր Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց