fbpx

ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ յուրաքանչյուր նշանի մութ կողմը. ճշմարտություն, որը չեք սիրում լսել ձեր մասին

Աստղաբանները պարզել են կենդանակերպի յուրաքանչյուր նշանի ամենաթույլ և տոքսիկ գծերը: Իմացեք, թե բնավորության որ գիծը կարող է խանգարել ձեզ հարաբերություններում և առհասարակ կյանքում:

Հորոսկոպները չարժե չափազանց լուրջ ընդունել, բայց երբեմն դրանք շատ ավելի դիպուկ են լինում, քան մենք կցանկանայինք: Մենք սովոր ենք մեզ համարել խելամիտ, բարի ու հաճելի մարդիկ: Սակայն յուրաքանչյուրս էլ ունենք մեր թույլ կողմերը. գծեր, որոնք հատկապես վառ են դրսևորվում սթրեսային իրավիճակներում, վիրավորված ժամանակ կամ գերհոգնածության ֆոնին:

Աստղաբանությունն այս առումով յուրահատուկ հայելի է. այն ցույց է տալիս ոչ միայն մեր ուժեղ կողմերը, այլև բնավորության այն գծերը, որոնց վրա դեռ պետք է աշխատել:

Ահա թե որ «մութ կողմերն» են ամենից հաճախ վերագրվում կենդանակերպի նշաններին

Խոյ

Իմպուլսիվ եսասիրություն
Երբ իրադարձությունները չափազանց դանդաղ են զարգանում, Խոյը սկսում է շտապեցնել մարդկանց ու ճնշում գործադրել նրանց վրա՝ հաճախ անտեսելով դիմացինի զգացմունքները:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Ցուլ

Համառություն՝ մինչև վերջ
Եթե Ցուլը մի բան որոշել է, նրան հետ համոզելը գրեթե անհնար է՝ անգամ եթե ակնհայտ է, որ տվյալ մոտեցումն այլևս արդյունավետ չէ:

Երկվորյակներ

Լուրջ խոսակցություններից խուսափում
Երբ իրավիճակն անհարմար կամ լարված է դառնում, Երկվորյակները նախընտրում են կատակել կամ պարզապես փոխել խոսակցության թեման:

Խեցգետին

Լուռ վիրավորանք
Խեցգետինները հազվադեպ են բարձրաձայնում իրենց վիրավորանքի պատճառը. նրանք պարփակվում են իրենց մեջ և սպասում, որ շրջապատի մարդիկ ինքնուրույն կռահեն ամեն ինչ:

Առյուծ

Կախվածություն ճանաչումից
Եթե Առյուծը բավարար ուշադրության և հավանության չի արժանանում, նա կարող է դառնալ չափազանց մրցակցային կամ նեղացկոտ:

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Կույս

Քննադատականություն և մանրախնդրություն
Ճնշող իրավիճակներում Կույսի պերֆեկցիոնիզմը վերածվում է մշտական թերություններ փնտրելու մոլուցքի՝ հատկապես ուրիշների մեջ:

Կշեռք

Կյանք՝ հանուն ուրիշների քմահաճույքների
Կշեռքները հաճախ համաձայնում են անել այն, ինչ իրականում չեն ցանկանում, միայն թե խուսափեն հնարավոր կոնֆլիկտներից:

Կարիճ

Վիրավորանքների երկարատև հիշողություն
Կարիճները գրեթե երբեք չեն մոռանում հասցված վիրավորանքը: Նրանց բացասական էմոցիաները կարող են պահպանվել տարիներով:

Տես նաև՝ «Կարիճները խանդոտ են, Առյուծները՝ եսասեր, իսկ Ցուլերը…»։ Բացահայտում ենք Կենդանակերպի նշանների մութ կողմերը

Աղեղնավոր

Հետաքրքրության կորուստ
Եթե որևէ զբաղմունք կամ իրավիճակ դառնում է ձանձրալի կամ չափազանց բարդ, Աղեղնավորը կարող է պարզապես նահանջել և անցնել մեկ այլ գործի:

Այծեղջյուր

Էմոցիոնալ փակվածություն
Վերահսկողության և վերջնարդյունքի վրա չափազանց կենտրոնացած լինելը շրջապատի աչքերում Այծեղջյուրներին հաճախ դարձնում է սառն ու մեկուսացած:

Ջրհոս

Զգացմունքների մեկուսացում
Ջրհոսները հակված են ավելի շատ վերլուծել էմոցիաները, քան ապրել դրանք, ինչի պատճառով էլ հաճախ օտարացած են թվում:

Ձկներ

Փախուստ իրականությունից
Երբ էմոցիաները գլուխ են բարձրացնում, Ձկները հիմնականում նախընտրում են խուսափել իրավիճակից, քան լուծել բուն խնդիրը:


💬 Ի վերջո, յուրաքանչյուր նշան էլ ունի իր թուլությունները, և հենց դրանց գիտակցումն է մեզ դարձնում ավելի ուժեղ:

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ յուրաքանչյուր նշանի մութ կողմը. ճշմարտություն, որը չեք սիրում լսել ձեր մասին
Կկարողանա՞ք այս լուսանկարում գտնել շանը
🏠 Գլխավոր Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց