fbpx

Շները կարող են զգալ տերերի հիվանդությունը, հղիությունը և մահը. ի՞նչ են ապացուցել գիտնականները

Շների կանխազգալու ունակությունը երբեմն պարզապես ապշեցնում է տերերին։

Շուն ունեցող մարդիկ գիտեն՝ մեր չորքոտանի բարեկամները կարծես գերբնական հոտառությամբ օժտված լինեն։ Բավական է տխրել կամ վատառողջ լինել, և չորքոտանի ընկերն անմիջապես կհայտնվի կողքիդ ու լուռ կաջակցի քեզ։ Ընդ որում, էքստրասենսորիկան այստեղ բոլորովին կապ չունի. իրականում կենդանիների զարմանահրաշ տաղանդը բացատրվում է նրանց հոտառությամբ։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Գիտնականները մանրամասն ուսումնասիրել են մարդկանց հասկանալու շների կարողությունը։ Դրա համար նրանք հիմնականում գործի են դնում հոտառությունը, որը մոտ 100 հազար անգամ ավելի սուր է, քան մերը։ Շատերն են նկատում իրենց կենդանիների զարմանալի սրամտությունն ու խելքը, երբ վերջիններս զգում են մեզ համար աննկատելի երևույթներ։ Փորձենք հասկանալ՝ կարո՞ղ է արդյոք շունը կանխազգալ մարդու հիվանդությունը կամ մահը, և գիտի՞ արդյոք տիրուհու հղիության մասին։

Կարո՞ղ է արդյոք շունը զգալ մարդու հիվանդությունը

Ինչպես բացատրում է Pet Helpful պարբերականը, շների քթում կա ավելի քան 300 միլիոն հոտառական ընկալիչ, մինչդեռ մարդկանց մոտ դրանց թիվն ընդամենը 6 միլիոն է։ Դրա շնորհիվ շները կարող են կանխազգալ տիրոջ հիվանդությունը նույնիսկ ավելի շուտ, քան բժիշկն ախտորոշում կտա։

Երբ դուք հիվանդ եք, փոխվում է ձեր քրտինքի, շնչառության և մեզի քիմիական կազմը։ Օրգանիզմն սկսում է արտազատել ցնդող նյութեր, որոնք աննկատ են մարդկային քթի համար, բայց շատ հստակ ընկալվում են շների կողմից։ Այն հիվանդությունների ցանկը, որոնք շները կարող են տարբերակել, պարզապես ապշեցուցիչ է. դրանց թվում են՝

  • էպիլեպտիկ նոպաները,
  • կրծքագեղձի, թոքերի, միզապարկի և ձվարանների քաղցկեղը։

Ընտանի կենդանիները նաև զգում են մարդու արյան մեջ շաքարի մակարդակի տատանումները։ Օգտագործելով այս ունակությունը՝ կինոլոգները հատուկ շներ-օգնականներ են վարժեցրել շաքարային դիաբետ ունեցողների համար։ Նրանք նախազգուշացնում են տիրոջը հիպոգլիկեմիայի կամ հիպերգլիկեմիայի մասին, ինչպես նաև սովոր են արյան մեջ շաքարի պարունակությունը չափող սարք՝ գլյուկոմետր բերել։

Սակայն հիվանդությունների կանխատեսումը չորքոտանիների միակ տաղանդը չէ։ Այն հարցը, թե կարո՞ղ են արդյոք շները զգալ մարդու հույզերը, գիտնականների մոտ ևս կասկած չի հարուցում։ Նրանք հիանալի գիտեն, թե երբ եք դուք վախեցած կամ տխուր, քանի որ այդ պահին ձեր մարմինն արտադրում է համապատասխան հորմոնների «հոտ»։ Պոչավոր ընկերները կարող են կիսել մեր տագնապը կամ պարզապես փորձել մխիթարել մեզ։

Կարո՞ղ է արդյոք շունը կանխազգալ տիրոջ մահը

Երբ մարդը գտնվում է մահվան եզրին կամ նրա օրգանները հրաժարում են աշխատել, դա աննկատ չի մնում կենդանու համար։ Շունը կարող է կանխագուշակել, որ տերն ուր որ է կհեռանա կյանքից։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Ծանր հիվանդների շատ հարազատներ պատմում են, թե ինչպես են կենդանիները զգում իրենց տիրոջ մահը. նրանք մնում են մահճակալի մոտ՝ կարծես աջակցելով նրան կյանքի վերջին օրերին։

Կարո՞ղ է արդյոք շունը զգալ հղիությունը

Նույնիսկ մի՛ կասկածեք, թե արդյոք շունը կարող է զգալ տիրուհու հղիությունը. նա դրա մասին իմանում է դեռ այն ժամանակ, երբ թեստը նոր-նոր պետք է ցույց տա սպասված «երկու գիծը»։ Այս հարցում նրան, ինչպես միշտ, օգնում է հոտառությունը։

Հղիությունը բազմաթիվ փոփոխությունների է հանգեցնում կնոջ օրգանիզմում, որոնցից մեկն էլ էստրոգենի և պրոգեստերոնի մակարդակի բարձրացումն է։ Շունն անմիջապես նկատում է դա։ Իհարկե, նա դժվար թե գիտակցի, որ տիրուհին շուտով երեխա է լույս աշխարհ բերելու, բայց կենդանին հասկանում է, որ ինչ-որ բան փոխվել է, և սկսում է ավելի հաճախ հոտոտել նրա որովայնը։

Կարդացեք նաև՝ 🐾 Անթև հրեշտակներ. 10 բան, որ մեզ սովորեցնում են շները

Կարո՞ղ է արդյոք շունը կանխազգալ վտանգը

Գիտնականները դեռ ուսումնասիրում են՝ կարո՞ղ են արդյոք շները կանխազգալ վտանգն ու փորձանքը, սակայն այս հատկությունը նկատվել է շատ տերերի կողմից։ Մարդիկ պատմում են, թե ինչպես է շունը զգուշացրել իրենց տարերային աղետի, հրդեհի կամ տուն մտած գողի մասին։ Օրինակ՝ վատ եղանակի մոտենալու դեպքում շունը կարող է սկսել կաղկանձել, թաքնվել կամ անհանգիստ վազվզել սենյակում։

Էլ ի՞նչ կարող են զգալ շները

Գիտնականները հաստատում են, որ շները կարող են զգալ բազմաթիվ սննդամթերքների հոտը նույնիսկ ամենափոքր չափաբաժիններով։ Օրինակ՝ նրանց կարելի է վարժեցնել այնպես, որ հաչոցով զգուշացնեն ուտելիքի մեջ այնպիսի բաղադրիչի առկայության մասին, որից տերն ալերգիա ունի։ Ահա թե ինչու պետք չէ զարմանալ, եթե տան մյուս ծայրում գտնվող կենդանին գիտի, որ դուք ինչ-որ համեղ բան եք պատրաստում։

Բացի այդ, պոչավոր ընկերները մտապահում են իրենց տիրոջ հոտը և մեծ ուրախություն են դրսևորում, երբ որևէ տեղ զգում են այն, ընդ որում՝ նույնիսկ երկարատև բաժանումից հետո։ Օրինակ՝ նրանք կարող են չսիրել անծանոթներին, բայց ընկերաբար դիմավորել ձեր հարազատներին և մտերիմներին, քանի որ նրանց վրա կա նաև ձեր հոտը։ Հենց այս ունակությունների շնորհիվ են ծառայողական շներին ներգրավում փրկարարական գործողություններում։

Ձեր վերադարձը տուն ևս մեկ երևույթ է, որը կանխազգում են շները։ Եթե քամին փչում է դեպի տուն, ապա կենդանին օդի մեջ կզգա տիրոջ բույրը և արդեն անհամբերությամբ կսպասի նրան մուտքի դռան մոտ։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Շները կարող են զգալ տերերի հիվանդությունը, հղիությունը և մահը. ի՞նչ են ապացուցել գիտնականները
Կենդանակերպի նշանների ամենաագահ կանայք
🏠 Գլխավոր Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց