fbpx

10 հազվադեպ ու տարօրինակ ֆոբիա. դուք անգամ չէիք էլ կասկածում, որ դրանցից կարելի է վախենալ

Անսովոր ֆոբիաների ցանկն ուղղակի ապշեցուցիչ է, քանի որ մարդկանց մեծամասնությունը դրանց գոյության մասին անգամ չի էլ կասկածում։

Անհնար է հստակ հաշվել, թե աշխարհում քանի տեսակ ֆոբիա գոյություն ունի։ Դրանց քանակը, հավանաբար, հավասար է մեր կյանքում առկա առարկաների և երևույթների թվին։ Այնուամենայնիվ, գիտնականները նկարագրել և անվանում են տվել մոտ 500 իրական ֆոբիական խանգարման։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Ֆոբիաներն ինքնապահպանման բնազդի դրսևորում են։ Որոշ վախեր միանգամայն հիմնավորված են և ունեն տրամաբանական բացատրություն։ Դժվար չէ հասկանալ, թե ինչու է մարդը վախենում բարձրությունից կամ թունավոր օձերից։ Սակայն կան նաև շատ անսովոր ու տարօրինակ ֆոբիաներ, որոնք որևէ տրամաբանության չեն ենթարկվում։

Որո՞նք են ամենատարածված ֆոբիաները

Very Well Mind պարբերականն առանձնացրել է ամենատարածված ֆոբիաները: Այդ ցանկը կարելի է պայմանականորեն բաժանել չորս մեծ խմբի՝

  • բնական տարբեր երևույթների հետ կապված վախեր (օրինակ՝ վախ ամպրոպից, հրդեհից կամ ծառերից),
  • կենդանիների հանդեպ վախ,
  • որոշակի իրավիճակներում առաջացող ֆոբիաներ (կլաուստրոֆոբիա, աէրոֆոբիա, բեմելու վախ),
  • հիվանդությունների և բժշկական միջամտությունների հետ կապված վախեր։

Այդուհանդերձ, հնարավոր չէ ամբողջությամբ թվարկել բոլոր գոյություն ունեցող ֆոբիաները, քանի որ մարդիկ կարող են վախենալ բառացիորեն ցանկացած առարկայից։ Բացի այդ, տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց անընդհատ նոր վախեր են ի հայտ գալիս, օրինակ՝ արհեստական բանականության կամ 5G տեխնոլոգիայի նկատմամբ վախը։

Կայքի օգտատերերին նաև առաջարկվել էր քվեարկել իրենց ունեցած ֆոբիաների օգտին։ Հինգ տարբերակ հավաքել է ամենաշատ ձայները, և հենց դրանք էլ կարելի է համարել մարդկանց շրջանում առավել տարածված վախերը.

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին
  • Արաքնոֆոբիա (սարդերի հանդեպ վախ)՝ կենդանիների հետ կապված ամենահաճախ հանդիպող վախն է։ Հավանաբար, մարդիկ խուսափում են այս արարածներից՝ թունավոր տեսակների խայթոցի վտանգից ելնելով։
  • Ակրոֆոբիա (բարձրության հանդեպ վախ)՝ այս ֆոբիան ունեցող մարդիկ վախենում են բարձրության վրա գտնվելուց։ Սա շատ հեշտ է բացատրել. մեծ բարձրությունից ընկնելը կարող է մահացու լինել։
  • Կլաուստրոֆոբիա (փակ տարածությունների հանդեպ վախ)՝ ի հայտ է գալիս այն մարդկանց մոտ, ովքեր խուճապի են մատնվում վերելակներում և ՄՌՏ սկաներների մեջ գտնվելիս։
  • Տրիպանոֆոբիա (ասեղների և ներարկումների հանդեպ վախ)՝ հանդիպում է ոչ միայն երեխաների, այլև շատ մեծահասակների մոտ։ Այն կարող է առաջանալ նախկինում ունեցած վնասվածքային փորձի կամ ներարկումների հետ կապված տհաճ հիշողությունների պատճառով։
  • Աէրոֆոբիա (թռիչքների հանդեպ վախ)՝ ինքնաթիռներով թռչելու վախն է։ Նման մարդկանց հեշտ է ճանաչել ինքնաթիռում. նրանք սարսափից ամուր սեղմում են բազկաթոռի բռնակները կամ նույնիսկ կարող են գիտակցությունը կորցնել։ Այս ֆոբիան հիմնականում բացատրվում է ավիավթարի զոհ դառնալու վախով։

Սա ֆոբիաների ամենևին էլ ոչ սպառիչ ցանկ է։ Շատերը վախենում են նաև ատամնաբույժներից, օձերից, շներից, ծաղրածուներից, հրապարակային ելույթներից կամ բաց տարածություններից։

Կարդացեք նաև՝ 15 տարօրինակ ֆոբիաներ, որ մարդու կյանքը դժոխքի են վերածում


Ամենատարօրինակ ֆոբիաները և հազվադեպ հանդիպող վախերը

Մարդկային որոշ վախեր խիստ անտրամաբանական են թվում, և դրանց անհնար է բանական բացատրություն տալ։ Այնուամենայնիվ, պետք է դրանց հասկացումով մոտենալ, չէ՞ որ մարդիկ չեն ընտրում իրենց ֆոբիաները։

Very Well Mind պարբերականը կազմել է ամենահազվադեպ հանդիպող ֆոբիաների ցանկը, որոնց գոյությանն անգամ դժվար է հավատալ.

  • Անտոֆոբիա – ծաղիկների հանդեպ վախ
  • Խրոնոմետրոֆոբիա – ժամացույցների հանդեպ վախ
  • Արիթմոֆոբիա – որոշակի թվերի հանդեպ վախ
  • Դենդրոֆոբիա – ծառերի և անտառի հանդեպ վախ
  • Բիբլիոֆոբիա – գրքերի հանդեպ վախ
  • Մագեյրոկոֆոբիա – ճաշ պատրաստելու հանդեպ վախ
  • Խիոնոֆոբիա – ձյան հանդեպ վախ
  • Գենուֆոբիա – ծնկների հանդեպ վախ
  • Բարոֆոբիա – գրավիտացիայի հանդեպ վախ
  • Կումպունոֆոբիա – կոճակների հանդեպ վախ

Բացի այս ամենից, կան նաև ոչ շատ տարածված, բայց պակաս էկզոտիկ վախեր։ Թեև դրանք հազվադեպ են հանդիպում, բայցևայնպես, հնարավոր է դրանց տրամաբանական բացատրություն տալ։ Օրինակ՝

  • Այլուրոֆոբիա (վախ կատուներից)։ Չնայած մարդկանց մեծամասնության մոտ կատուները քնքշանք և ուրախություն են առաջացնում, կան նաև այնպիսիք, ովքեր նրանցից խուճապահար վախենում են։ Հնարավոր է, որ նման անձինք նախկինում բացասական փորձ են ունեցել այս կենդանիների հետ շփման հարցում։
  • Գլոբոֆոբիա (վախ փուչիկներից)։ Ամենից հաճախ այս մարդկանց վախեցնում է այն հավանականությունը, որ փուչիկը կարող է բարձր ձայնով պայթել։ Այսինքն՝ նրանք վախենում են ոչ թե բուն առարկայից, այլ դրա արձակած կտրուկ ձայներից։
  • Ամաքսոֆոբիա (մեքենա վարելու կամ ավտոմեքենայով երթևեկելու հանդեպ վախ)։ Այն հիմնականում հանդիպում է նրանց մոտ, ովքեր նախկինում ենթարկվել են վթարի կամ իրենց անվստահ են զգում ղեկին։
  • Աստրաֆոբիա (ամպրոպի հանդեպ վախ)։ Այս ֆոբիայի առաջացման պատճառ կարող են լինել ինչպես բարձր ձայների հանդեպ գերզգայունությունը, այնպես էլ բնական աղետի զոհ դառնալու վախը։

Հիշեք՝ Տեղյակ լինելով գոյություն ունեցող ֆոբիաների բազմազանությանը՝ ձեզ այլևս դրանցից ոչ մեկը չի զարմացնի։ Անգամ ամենաբարդ վախը կարելի է հաղթահարել, եթե դիմեք հոգեթերապևտի օգնությանը։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
10 հազվադեպ ու տարօրինակ ֆոբիա. դուք անգամ չէիք էլ կասկածում, որ դրանցից կարելի է վախենալ
Եթե ​​դժվար ժամանակների միջով եք անցել, ապա այս արտահայտությունը ձեզ համար է
🏠 Գլխավոր Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց