Յուրաքանչյուր մարդ ունի գծեր, որոնք առողջ վիճակում դառնում են ուժ, իսկ հոգնածության կամ ներքին անկայունության պահերին՝ վերածվում են տոքսիկության։ Հաճախ հենց մեր լավագույն որակներն են առաջինը «ճաք տալիս», երբ մենք հուզականորեն խոցելի ենք։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Ահա թե ո՛ր տոքսիկ հատկանիշն է ամենից հաճախ դրսևորվում մարդկանց մոտ՝ կախված ծննդյան ամսից, և թե ինչու է կարևոր դրա հարցում ազնիվ լինել նախևառաջ ինքներդ ձեզ հետ։
Հունվար – Դիմացինին օգտագործելը
Դուք անհավանական նպատակասլաց եք և կարողանում եք գնալ դեպի նպատակը՝ չնվազեցնելով տեմպը։ Բայց երբեմն ցանկացած գնով հաջողության հասնելու ցանկությունը ստիպում է մարդկանց ընկալել որպես գործիք։ Կարևոր է հիշել. ամբիցիաները չպետք է զրկեն մարդկայնությունից։
Փետրվար – Սառնություն
Ձեր մեկուսացվածությունը թվում է խորհրդավոր և գրավիչ, բայց եթե չափազանց հեռուն գնաք, այն կխանգարի իրական մերձեցմանը։ Հուզական հեռավորությունը կարող է ձեզ միայնակ թողնել։ Թու՛յլ տվեք ձեզ զգալ և ձեր կյանք թողնել ուրիշներին։
Մարտ – Զոհի կարգավիճակ
Դուք նրբորեն եք զգում աշխարհը և սուր եք արձագանքում կատարվող իրադարձություններին։ Բայց երբեմն հակված եք դրամատիզացնելու և ձեզ զգալու հանգամանքների զոհ։ Դրա փոխարեն փորձեք հենվել ներքին ուժի վրա. այն ձեր մեջ կա։
Ապրիլ – Անհամբերություն
Դուք ապրում եք մեծ արագությամբ և միշտ առաջ եք սլանում։ Բայց մշտական շտապողականությունը խանգարում է նկատել կարևոր պահերն ու հնարավորությունները։ Երբեմն դանդաղել՝ չի նշանակում պարտվել, այլ նշանակում է հաղթել։
Մայիս – Զայրույթի պոռթկումներ
Ձեր գրգռվածությունը կարող է երկար թաքնված մնալ, բայց հուզական անհավասարակշռության պահերին այն դուրս է ժայթքում կործանարար ուժով։ Տրամադրության կառավարումը հարաբերությունների պահպանման բանալին է։
Հունիս – Անկայունություն
Դուք ճկուն եք և բազմակողմանի, բայց փոփոխականության պատճառով մարդկանց համար դժվար է ձեզ վստահել։ Երբեմն արժե կանգ առնել և ինքներդ ձեզ հարց տալ. ի՞նչ եք դուք իրականում ուզում և պատրա՞ստ եք արդյոք պատասխան տալ դրա համար։
Հուլիս – Թաքնված վիրավորանքներ
Ձեր զգայունությունը պարգև է, բայց հին վիրավորանքներից կառչելու հակումը քայքայում է նախևառաջ հենց ձեզ։ Ներելը ոչ թե թուլություն է, այլ սեփական տարածքն ազատելու միջոց։
Տես նաև՝ Սա խանգարում է ձեր երջանկությանը. ի՞նչն եք սխալ անում՝ ըստ ձեր ծննդյան ամսվա
Օգոստոս – Կախվածություն գնահատանքից
Դուք վստահ եք ձեր ուժերին և սիրում եք ուշադրություն, բայց կասկածների շրջանում սկսում եք ձեր արժեքի հաստատումը փնտրել դրսում։ Իրական հենարանը ներսում է, ոչ թե ուրիշների հիացմունքի մեջ։
Սեպտեմբեր – Քննադատական մոտեցում
Դուք խիստ եք ուրիշների նկատմամբ, որովհետև չափազանց խիստ եք ինքներդ ձեր հանդեպ։ Ամեն ինչ բարելավելու ցանկությունը կարող է ցավ պատճառել։ Թու՛յլ տվեք ձեզ և շրջապատին լինել անկատար։
Հոկտեմբեր – Կենտրոնացվածություն սեփական անձի վրա
Դուք հմայիչ եք և կարողանում եք սիրահարեցնել ձեզ, բայց երբեմն չափազանց խորասուզվում եք սեփական ապրումների մեջ։ Լինում է այնպես, որ դուք սիրում եք սիրո գաղափարն ավելի շատ, քան կողքի մարդուն։
Նոյեմբեր – Վրեժխնդրություն
Դուք անհավանական նվիրված եք, բայց դավաճանությունն ընկալում եք որպես անձնական պատերազմ։ Երբեմն վրեժ լուծելու ցանկությունը ծնվում է վախից և անվստահությունից։ Այդ խնդրի հետ աշխատելը ձեզ ավելի ուժեղ է դարձնում։
Դեկտեմբեր – Հուզական փակվածություն
Դուք ընկերախմբի ոգին եք և հավերժական ճանապարհորդ, բայց սիրտը փակի տակ եք պահում։ Կապվածության հանդեպ վախը խանգարում է խորը զգացմունքներին։ Ռիսկի դիմելն ու բացվելը նույնպես համարձակության ձև է։
Ինչու է սա կարևոր
Սեփական տոքսիկ կողմի գիտակցումը ինքնաքննադատության առիթ չէ, այլ աճելու հնարավորություն։ Սեփական թույլ տեղերի իմացությունն օգնում է կառուցել ավելի ազնիվ հարաբերություններ և՛ ինքներդ ձեզ, և՛ աշխարհի հետ։








