fbpx

2012 թ. նոբելյան մրցանակի գլխավոր հավակնորդները

 

Եվ այսպես աշխարհի ամենասպասված մրցանակաբաշխության մրցանակակիրների ցուցակը հրապարակելու ժամանակը արդեն շատ մոտ է և փորձագետները արդեն կանխատեսումներ են անում: Են Ովքե՞ր կդառնան Նոբելյան մրցանակի երջանիկ մրցանակակիրները:

 

Նոմինացիա հրապարակման օրը
Ֆիզիոլոգիա և բժշկություն Երկուշաբթի, 8 հոկտեմբերի
Ֆիզիկա Երեքշաբթի, 9 հոկտեմբերի
Քիմիա Չորեքշաբթի, 10 հոկտեմբերի
Խաղաղության մրցանակ Ուրբաթ, 12 հոկտեմբերի
Տնտեսագիտություն Երկուշաբթի, 15 հոկտեմբերի
Գրականություն օրը դեռ հայտնի չէ

Մրցանակաբաշխության օրերը Նոբելյան կոմիտետը արդեն հաստատել է, սակայն հավակնորդների անունները պահվում են խիստ գաղտնի: Սակայն անալիտիկները գլուխ են կոտրում, թե ո՞վքեր են լինելու այդ երջանիկները: Thomson Reuters գործակալությունը կազմել է սեփական ռեյթինգը մասնագետներից հարցումների միջոցով: Հետազոտություններում առանձնացվել են գլխավոր հավակներդները ջ գիտական ասպարեզում, չհաշված գրականությունն ու խաղաղության մրցանակը:

2012թ Նոբելյան մրցանակի Գլխավոր Հավակնորդները

Ֆիզիոլոգիա և բժշկություն

Ըստ կանխատեսումների մրցանակն ու գումարները կարող են կիսել գիտնականներ Դեյվիդ Էլլիսն ու Մայքլ Գրանշտեյնը: Հենց նրանց է վերագրվում Առանց ԴՆԹ-ի հաջորդականության խախտման գենային էքսպրեսիայի դինամիկայի հայտնագործումը:

  

Ֆիզիկա

Մրցանակը կարող են ստանալ ֆիզիկներ Չարլզ Բենեթը, Ժիլ Բլասարդը և Ուիլյամ Բութերսը: Այս երեք գիտնականները կարող են հաղթող ճանաչվել ի շնորհիվ քվանտային տելեպորտացիայի գործնական մեթոդիկայի ստեղծման մասնակցության: Դա հնարավորություն կտա զանգվածային կոմունիկացիաների ուղղորդող կապուղիներ, գերհզոր համակարգիչներ և այլ բարձր տեխնոլոգիաների ստեղծման:

Քիմիա

Մրցանակի գլխավոր հավակնորդներից մեկն է ճապոնացի գիտնական Ակիրա Ֆուձիսիման: Նրա գլխավոր ձեռքբերումը դա տիտանի դիօքսիդի օգտագործման նոր եղանակի հայտնագործումն է: Տարիների փորձարկումների արդյունքում Ֆուձիսիմային հաջողվել է հաստատել, որ տիտանի դիօքսիդը կարելի է օկտագործել որպես կատալիզատոր ջրից ջրածին ստանալու համար:

Տնտեսագիտություն

Տնտեսագիտության ոլորտում մրցանակ կարող է ստանալ Ռոբերտ Շիլլերը: Հենց այս տնտեսագետն է ժամանակին ճիշը կանխատեսում արել՝ կանխատեսելով ամերիկյան անշարժ գույքի շուկայի սննկացումը: Հնարավոր է հենց այդ հայտնագործումը արժանանա Նոբելյան մրցանակի:

 Вести.Ru.


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
2012 թ. նոբելյան մրցանակի գլխավոր հավակնորդները
ԹԵՍՏ․ Փորձեք անցնել այս թեստը և ստուգել, որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը