fbpx

Ո՞ր տարիքում է միայնությունը սկսում «հարվածել» հոգեկանին

Ե՞րբ է տևական միայնությունը սկսում անդրադառնալ հոգեկան վիճակի վրա: Մոտ 17,400 երիտասարդների շրջանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել բավականին հստակ ժամանակային սանդղակ, և այն շատ ավելի կոնկրետ է, քան կարելի էր ակնկալել:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Ցյուրիխի համալսարանի գիտնականները վերլուծել են Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում անցկացված երեք խոշոր երկայնակի (լոնգիտյուդային) հետազոտությունների տվյալները՝ հետևելով մարդկանց 16 տարեկանից մինչև 20-ականների վերջը: Նրանք պարզել են, որ ռոմանտիկ հարաբերությունների բացակայությունը տարբեր կերպ է ազդում կյանքից բավարարվածության, միայնության զգացման և դեպրեսիայի ախտանիշների վրա, սակայն տարիքի հետ այդ ազդեցություններն ուժգնանում են:


Մինչև 17 տարեկանը գրեթե տարբերություն չկա

16–17 տարեկանում նկատելի տարբերություններ նրանց միջև, ովքեր մնացել են միայնակ, և նրանց, ովքեր հետագայում հարաբերություններ են սկսել, գրեթե չեն եղել: Երջանկության մակարդակը, միայնության զգացումը և դեպրեսիվ ախտանիշները նման են եղել:

Առաջին շեղումները 18 տարեկանում

18 տարեկանից հետագծերը սկսում են տարամիտվել: Այն երիտասարդները, որոնք մնում են առանց հարաբերությունների, ցույց են տալիս կյանքից բավարարվածության ավելի նկատելի անկում՝ համեմատած այն հասակակիցների հետ, ովքեր սկսում են ժամադրվել: Ճեղքվածքը դեռ փոքր է, բայց այն արդեն ի հայտ է գալիս:

19 տարեկանում միայնության զգացումն ուժգնանում է

19 տարեկանում միայնության զգացումն սկսում է ավելի արագ աճել հենց միայնակների մոտ: Այս տարիքն առհասարակ շատերի մոտ կապված է մեկուսացվածության զգացման հետ, սակայն նրանց մոտ, ովքեր հարաբերությունների մեջ չեն, աճն ավելի ուժեղ է, իսկ հետագայում այն միայն արագանում է:

Կարևոր է. այս տարբերությունները ժամանակի ընթացքում չեն հարթվում, այլ շարունակում են աճել կյանքի ողջ 20-ական թվականների ընթացքում:

24 տարեկանից հետո՝ ազդեցության կտրուկ ուժգնացում

24 տարեկանից հետո տևական միայնության բացասական ազդեցությունը դառնում է հատկապես նկատելի: Միայնության զգացումը կտրուկ աճում է, կյանքից բավարարվածությունը շարունակում է նվազել, իսկ միայնակների և հարաբերությունների մեջ գտնվողների միջև ճեղքվածքը տարեցտարի մեծանում է:

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Դեպրեսիայի ախտանիշները ի հայտ են գալիս ավելի ուշ: Տարբերությունը նկատելի է դառնում մոտավորապես 23 տարեկանից և պահպանվում է 20-ականների կեսերին ու վերջին, սակայն ավելի պակաս կայուն է, քան միայնության զգացումը:

Հետազոտողները ենթադրում են, որ սկզբում կուտակվում են միայնությունն ու կարգավիճակի հետ կապված տագնապը, իսկ հետո դա վերածվում է ավելի ընդհանուր հուզական անբարենպաստ վիճակի: 29 տարեկանում ամենաարտահայտված ազդեցությունը դիտվել է հենց միայնության մակարդակի մասով: Կյանքից բավարարվածության տարբերությունները պահպանվել են, իսկ դեպրեսիայի մասով եղել են պակաս կայուն:

Կարդացեք նաև՝ Միայնությունը առողջության համար ոչ պակաս վտանգավոր է, քան ծխելը


Դրդապատճառները և հետևանքները

«Սոցիալական ժամացույցի» ճնշումը

Պատճառներից մեկը սոցիալական սպասելիքներն են: Դեռահասության տարիքում և ուսանողական տարիների սկզբում հարաբերությունների բացակայությունը համարվում է նորմա: Սակայն որքան մոտենում է 30-ը, այնքան ուժեղանում է ճնշումը. հարաբերությունները, ամուսնությունը և երեխաները դիտարկվում են որպես «պարտադիր փուլեր»:

Հետաքրքիր է, որ այն մարդիկ, ովքեր իրենց առաջին հարաբերություններն սկսել են ավելի ուշ (քսանականների կեսերին կամ վերջին), երջանկության ավելի կտրուկ թռիչք են զգացել, քան նրանք, ովքեր սկսել են ավելի վաղ:

Փակ շրջան

Հետազոտությունը վեր հանեց «արատավոր շրջանի» էֆեկտը. բարեկեցության նվազումը (ավելի շատ միայնություն և պակաս երջանկություն) նվազեցնում է զուգընկեր գտնելու հնարավորությունները: Իսկ տևական միայնությունն, իր հերթին, էլ ավելի է վատթարացնում ինքնազգացողությունը:

Կարևոր է, որ 16–17 տարեկանում բարեկեցության մակարդակը կանխատեսելի չէր դարձնում տևական միայնությունը: Վճռորոշ էին դառնում ավելի ուշ՝ քսանական թվականներին տեղի ունեցող փոփոխությունները:

  • Տղամարդիկ միջինում ավելի երկար են մնացել առանց հարաբերությունների, քան կանայք:
  • Բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ նույնպես ավելի երկար են մնացել միայնակ, հավանաբար՝ ուսման և կարիերայի վրա կենտրոնացվածության պատճառով:

Հետազոտությունը չի պնդում, որ բոլորին անպայման անհրաժեշտ են հարաբերություններ կամ որ տևական միայնությունն աղետ է: Տարբերությունները վիճակագրորեն զգալի էին, բայց ոչ կործանարար:

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Ո՞ր տարիքում է միայնությունը սկսում «հարվածել» հոգեկանին
Անմոռանալիները. ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 4 նշան, որոնք ընդունակ են հմայել նորից ու նորից
🏠 Գլխավոր Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց