fbpx

Հայերը ռաբիզ չեն լսում

Այսօր Youtube-ում հայտնաբերեցի մի տեսայութ (նայի՛ր քիչ ներքև), որտեղ փողոցում տարբեր մարդկանցից, որոնք ականջակալներ են կրում, հարցում է կատարվում թե տվյալ պահին ինչ երաժշտություն են լսում: Ի ուրախություն ինձ՝ բոլորն էլ  բարձրաճաշակ երաժշտություն էին լսում և ոչ մեկ ռաբիզ: Իհարկե չեմ բացառում, որ հնարավոր է հարցումը կատարված լինի խտրականությամբ, նաև չեմ անտեսում այն փաստը, որ ռաբիզ լսողները հիմնականում դժվար թե ականջակալներով փողոց դուրս գան՝ «Բա ամոթ չի՞»: Ինչևէ ուրախացնող է այն փաստը, որ հայերիս մեջ լավ երաժշտություն լսողներ կան: Եվ փաստորեն ռաբիզը պարտադրում են հեռուստաընկերությունները, սակայն նրանց պարտադրանքին ուշադրություն դարձնող չկա:

Ուրախալի է…

Ի դեպ. դուք ի՞նչ երաժշտություն եք լսում:

Ահա և տեսանյութը.

[uppod video=”http://youtu.be/KU5P0qJID8M” align=”center”]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag