Մինչ որոշ մարդիկ ապրում են քայլ առ քայլ, մյուսները, կարծես, միշտ տասը քայլ առաջ են։ Կանխատեսելու, ռազմավարական պլանավորման և խնդիրներ լուծելու նրանց կարողությունը գրեթե գերբնական է։ Աստղաբանները ենթադրում են, որ ծննդյան ամսաթիվը կարող է կապ ունենալ դրա հետ, և կենդանակերպի հինգ նշաններ հատկապես աչքի են ընկնում միշտ առաջ լինելու իրենց ունակությամբ, գրում է Collective World-ը։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Կույս
Կույսերը միշտ մտածում են ռազմավարորեն։ Նրանց խելքն ու հնարամտությունը թույլ են տալիս հեշտությամբ լուծել անգամ ամենաբարդ խնդիրները։ Նրանք ամեն ինչում առաջնորդվում են տրամաբանությամբ և գործնականությամբ, իսկ լինելով պլանավորման և համակարգման վարպետներ՝ նրանք զգալիորեն հեշտացնում են իրենց ուղին դեպի դրված նպատակները։
Առյուծ
Առյուծները սիրում են դիմակայել մարտահրավերներին առանց տատանվելու։ Նրանք խելացի են, ուշադիր իրավիճակի նկատմամբ և հիանալի հասկանում են շրջակա աշխարհը, իսկ նրանց բնածին ինքնավստահությունն օգնում է հաղթահարել ցանկացած դժվարություն։ Քննադատական մտածողության շնորհիվ նրանք երբեք հույսը չեն կորցնում և միշտ տեսնում են լույսը թունելի վերջում։ Նրանք հայտնի են որպես խնդիրներ լուծող լավագույն մասնագետներից մեկը, քանի որ չեն վախենում բախվել ցանկացած խոչընդոտի՝ լուծում գտնելու համար։
Այծեղջյուր
Այծեղջյուրները գործնականության մարմնավորում են։ Նրանք յուրաքանչյուր սխալ ընդունում են որպես դաս և ստացված գիտելիքները կիրառում են նոր իրավիճակներում։ Նրանք գրեթե միշտ գիտակցում են հնարավոր հետևանքները և հակված են մանրակրկիտ պատրաստվել անգամ իրադարձությունների զարգացման վատագույն սցենարներին։ Նրանց քննադատական մոտեցումը և ուշադրությունը մանրուքների նկատմամբ նրանց դարձնում են անհավանական ինքնուրույն և անկախ։
Տես նաև՝ Փշերի միջով՝ դեպի աստղեր. ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 4 նշան, որոնց բաժին է հասել ծանր ճակատագիր
Խոյ
Լինելով կենդանակերպի ամենաարագաշարժ նշանը՝ Խոյը հաճախ բոլորից տասը քայլ առաջ է անցնում։ Նրանց առաջ է մղում կյանքի հանդեպ ծարավը և անզուսպ ամբիցիոզ մտածելակերպը։ Երբ խոսքը վերաբերում է կարիերային, հենց նրանք են առաջինը դիմում աշխատանքի ընդունվելու համար, հանդիպում առանցքային մարդկանց հետ և մասնակցում սեմինարների՝ իրենց հմտությունները հղկելու նպատակով։ Նրանք նաև հիանալի խորհրդատուներ են, քանի որ նրանց խոսքերը հիմնված են ազնիվ կենսափորձի վրա։
Կարիճ
Կարիճները միշտ մեկ քայլ առաջ են մյուսներից իրենց համառության և նպատակասլացության շնորհիվ։ Եթե նրանք ինչ-որ բան մտադրվել են, ապա առանց մի վայրկյան տատանվելու կյանքի են կոչում մտահղացումը։ Նրանք պատրաստ են ամեն ինչի հանուն նպատակի իրագործման՝ սկսած մեկ տարվա պլանավորումից մինչև համաժողովների մասնակցություն՝ նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու համար։








