fbpx

Գիտնականները հաստատել են՝ առավոտյան 10-ից շուտ աշխատելը իսկական փորձություն է օրգանիզմի համար

Եթե դուք առավոտյան դժվարությամբ եք արթնանում և երազում եք մի աշխարհի մասին, որտեղ աշխատանքը սկսվում է գոնե ժամը տասից, ապա մենք ձեզ համար լավ նորություն ունենք։ Օքսֆորդի համալսարանի հետազոտությունը հաստատել է, որ վաղ արթնալն իսկապես վնասում է առողջությանը և նվազեցնում աշխատանքի արդյունավետությունը։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Դոկտոր Փոլ Քելլին՝ քնի հարցերով մասնագետը, պնդում է, որ «իննից հինգը» ստանդարտ գրաֆիկը հակասում է մարդկանց մեծամասնության կենսաբանական ժամացույցին։ Մինչև 55 տարեկան մարդու ներքին ռիթմերը պարզապես չեն համընկնում նման ժամանակացույցի հետ, և օրգանիզմն ստիպված է լինում աշխատել իր բնությանը հակառակ։ Հենց սա է քրոնիկական հոգնածության, կենտրոնացման նվազման և հուզական այրման բարձր ռիսկի պատճառը։

Ինչու՞ է օրգանիզմը դեմ վաղ աշխատանքին

Ցիրկադային ռիթմերը կառավարում են մեր օրգանիզմի ամեն ինչ՝ սկսած հորմոնների արտադրությունից մինչև ուշադրության մակարդակը։ Քելլիի խոսքով՝ ստիպելով իրեն ակտիվ լինել մինչև առավոտյան 10-ը, մարդը փաստացի հայտնվում է «կենսաբանական ջեթլագի» վիճակում։ Այս ժամանակահատվածում մարմինը դեռ պատրաստ չէ լիարժեք աշխատանքի անցնելու. մարմնի ջերմաստիճանը և կորտիզոլի մակարդակը դեռ չեն հասել իրենց գագաթնակետին, ուղեղն ավելի դանդաղ է աշխատում, իսկ արձագանքն՝ ավելի վատ։

Գիտնականը ժամանակակից հասարակությունն անվանում է «մշտապես թերի քնողների» հասարակություն և նշում. քնի մշտական պակասը խաթարում է ոչ միայն տրամադրությունը, այլև ֆիզիոլոգիական գործընթացները՝ թուլացնում է իմունային համակարգը, բարձրացնում ճարպակալման և սրտի խնդիրների առաջացման ռիսկը։

Որքան ուշ, այնքան արդյունավետ

Քելլին առաջարկում է վերանայել աշխատանքային և ուսումնական օրվա կառուցվածքն ամբողջությամբ։ Նրա հետազոտությունները ցույց են տալիս, որ եթե դպրոցական դասերը սկսվեն ոչ թե առավոտյան ութին, այլ տասնմեկին մոտ, ապա առաջադիմությունը կաճի միջինը 10%-ով։ Նույնը վերաբերում է նաև մեծահասակներին. աշխատանքի մեկնարկը գոնե մեկ ժամով հետաձգելն օգնում է բարելավել կենտրոնացումը և կրճատել սխալների թիվը։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Փորձերի տվյալներով՝ առավոտյան յուրաքանչյուր լրացուցիչ ժամ քունը տալիս է միջինը քսան րոպե իրական հանգիստ, իսկ դա արդեն իսկ զգալիորեն նպաստում է ուշադրության, տրամադրության և հիշողության բարելավմանը։

Երբ ծնողներն ու երեխաներն ապրում են «տարբեր ժամացույցներով»

Վաղ արթնանալու խնդիրը հատկապես սուր է դրսևորվում ընտանիքներում։ Ծնողները ստիպված են լինում արթնացնել դեռահասներին, որոնց օրգանիզմը բնական կերպով հակված է ավելի ուշ քնելու և ավելի ուշ արթնանալու։ Քելլին նշում է, որ զարթուցիչի շուրջ այս «պայքարը» ավելորդ լարվածություն է ստեղծում և վնասում ոչ միայն երեխաներին, այլև մեծահասակներին, որոնք ստիպված են լինում խախտել սեփական ռիթմը՝ հանուն դպրոցական ժամանակացույցի։

Կարդացեք նաև՝ Ինչո՞ւ ենք երեկոյան միշտ տխրում. ոչ ակնհայտ պատճառները

Աշխատանքն ընդդեմ քնի

Հետազոտությունները ցույց են տալիս, որ քրոնիկական թերքնության գլխավոր պատճառն աշխատանքն է։ Մարդիկ կրճատում են իրենց քնի ժամերը՝ հանուն առաջադրանքների, խորհրդակցությունների և գրասենյակ հասնելու։ Նրանք, ովքեր քնում են օրական վեց ժամ կամ ավելի պակաս, սովորաբար մեկուկես-երկու ժամ ավելի շատ են անցկացնում աշխատանքի վրա, քան իրենց լավ քնած գործընկերները։ Սակայն նրանց արդյունավետությունը դրանից չի բարձրանում. ընդհակառակը, քնից զրկված ուղեղն ավելի հաճախ է սխալվում և ավելի դանդաղ է արձագանքում։

Ի՞նչ անել

Գիտնականներն առաջարկում են պարզ լուծում՝ ավելի շատ ճկունություն։ Հերթափոխերի ավելի ուշ սկիզբը, դեպի գրասենյակ երկարատև ուղևորությունների կրճատումը և տնից աշխատելու հնարավորությունն օգնում են վերականգնել բնական հավասարակշիռությունը։ Անգամ փոքր փոփոխությունները, օրինակ՝ աշխատանքային օրվա սկիզբը ժամը 9:00-ից 10:00 տեղափոխելը, կարող են բարելավել ճանաչողական գործառույցները և ընդհանուր ինքնազգացողությունը։

Գլխավոր եզրակացությունը

Մարդու օրգանիզմը մեքենա չէ, և դրա արդյունավետությունը հնարավոր չէ միացնել առավոտյան ժամը յոթին՝ մատի մեկ սեղմումով։ Աշխատանքի ավելի ուշ սկիզբը քմահաճույք չէ, այլ ֆիզիոլոգիական անհրաժեշտություն։ Հավանաբար, ժամանակն է ընդունել, որ արդյունավետությունը բարձրացնելու լավագույn միջոցը պարզապես օրգանիզմին լիարժեք հանգստանալ թույլ տալն է։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Գիտնականները հաստատել են՝ առավոտյան 10-ից շուտ աշխատելը իսկական փորձություն է օրգանիզմի համար
10 լքված վայր, որոնք զարմացնում են իրենց տեսքով