fbpx

9 բան, որ երբեք չեք տեսնի երազում․ ուղեղն այսպես է պաշտպանվում

Մեր ուղեղն իրականությունը մոդելավորող հզոր գործիք է, բայց այն նույնպես ունի իր թերությունները։ Ահա 9 անհավանական բան, որոնք մնում են մեր երազներից դուրս, կարծես հենց գիտակցության բնությունն արգելում է դրանք։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Երազները կարելի է անվանել գիտակցության յուրօրինակ լաբորատորիա, որտեղ սովորականն ու իրականը լուծվում են պատկերների հոսուն աշխարհում։ Երազում մենք ընկնում ենք անդունդը, թռչում քաղաքի վրայով կամ զրուցում նրանց հետ, ովքեր վաղուց մեզ հետ չեն։ Բայց որքան էլ զարմանալի է, նույնիսկ այս անսահման տիրույթում կան արգելված տարածքներ։

Ձեր երազներում դուք, հավանաբար, երբեք չեք տեսնի ժամացույց, չեք կարողանա հստակ տեքստ կարդալ, չեք կարողանա օգտվել սմարթֆոնից և չեք տեսնի ձեր ճանաչելի արտացոլանքը հայելու մեջ։ Այս սահմանափակումների պատճառն այն է, թե քնի ընթացքում ուղեղի որ բաժիններն ինչպես են մշակում տեղեկատվությունը, հատկապես նրանք, որոնք պատասխանատու են տրամաբանության, ընթերցանության և տեսողական ճանաչման համար։


Ի՞նչ հնարավոր չէ տեսնել երազում

1. Ժամանակ և ժամացույցներ

Երազում շատ հազվադեպ է հաջողվում տեսնել ժամացույցի վրայի ճշգրիտ ժամանակը. երբեմն թվերն աղոտ են, իսկ սլաքները շարժվում են անհասկանալի ուղղությամբ։ Ժամանակի միասնական ընթացք գոյություն չունի։ Ենթագիտակցությունը չի արձանագրում հաջորդականություններ, այն պարզապես կապում է զգացմունքային վիճակները։ Հենց այդ պատճառով երազում մենք կարող ենք ծերանալ, ապա նորից երեխա դառնալ՝ չնկատելով ոչ մի տարօրինակ բան։ Կամ կարող ենք միաժամանակ գոյություն ունենալ ներկայում և անցյալում։

Ժամացույցները հազվադեպ են հայտնվում երազում, իսկ երբ հայտնվում են, սլաքները, ամենայն հավանականությամբ, անընթեռնելի կլինեն, քանի որ քնի ընթացքում ուղեղը չի ընկալում ժամանակը։

2. Ընթերցանություն և նոր լեզու

Երբևէ երազում խոսե՞լ եք իրական օտար լեզվով։ Դա միանգամայն հնարավոր է։ Բայց հորինել բոլորովին նոր լեզու՝ հստակ քերականությամբ, կառուցվածքով և արտասանության կանոններով՝ ոչ։ Ձեր ենթագիտակցությունը կարող է նմանակել խոսքը՝ օգտագործելով ձեզ արդեն ծանոթ կառույցներ, բառերի կտորներ և հնչերանգներ։ Սակայն ստեղծել սեփական յուրահատուկ լեզուն անհնար է, քանի որ վերացական մտածողությունն ու տրամաբանությունը քնած ժամանակ ակտիվ չեն։

Դուք չեք կարող երազում տեքստ կարդալ, իսկ երբ փորձում եք, այն հաճախ անիմաստ կամ անհասկանալի է թվում։ Ձեր ուղեղի լեզվական կենտրոնն այնքան ակտիվ չէ, որքան արթուն ժամանակ։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

3. Իրական ցավ

Երազում դուք կարող եք ընկնել աստիճաններից, հայտնվել քարաթափման տակ կամ վնասվածք ստանալ, բայց բոլոր զգացողությունները խլացված կլինեն։ Երբեմն ցավի փոխարեն առաջանում է ուժեղ հուզական արձագանք՝ վախ կամ տագնապ, ինչի պատճառով շատ մարդիկ կտրուկ արթնանում են։ Բայց իսկական ֆիզիկական ցավ չի լինում, քանի որ ուղեղն արգելափակում է մարմնից եկող նյարդային ազդանշանները։ Իսկ եթե ցավ այնուամենայնիվ առաջանում է, դա արթնանալու ազդանշան է. ձեր ենթագիտակցությունը հուշում է, որ մարմինն անհարմար դիրքում է, կամ ինչ-որ բան իսկապես ձեզ ցավ է պատճառում։

4. Հայելի և արտացոլանք

Դուք հայելու մեջ չեք տեսնում ձեր հստակ, կայուն արտացոլանքը։ Պատկերը հաճախ աղավաղված է, անճանաչելի կամ ձեր փոխարեն ցույց է տալիս մեկ ուրիշին։

5. Սմարթֆոն

Թեև սմարթֆոնը կարող է երազում հայտնվել, դրա էկրանը, ամենայն հավանականությամբ, կցուցադրի անհասկանալի բառեր կամ պարզապես չի աշխատի։ Ուղեղի ձախ կիսագունդը, որը պատասխանատու է խոսքի մշակման համար, երազների ընթացքում սովորաբար հանգստանում է։

6. Սեփական մահը

Մեզնից շատերը երազում տեսել են սեփական մահը՝ անկում, խեղդվել, անհետացում, բայց գրեթե ոչ ոք իրեն մահացած չի տեսել։ Երազն ավարտվում է այն պահին, երբ գիտակցությունն անհետանում է։ Սա զուգադիպություն չէ. ուղեղը չի կարող վերարտադրել մի վիճակ, որտեղ ինքը գոյություն չունի։ Ուստի մահը երազում ոչ թե վերջն է, այլ դուռ դեպի հաջորդ տեսարանը։ Հաճախ «մահից» հետո դուք պարզապես հայտնվում եք մեկ այլ վայրում, մեկ այլ մարմնում, նոր պատմությամբ, կարծես ենթագիտակցությունը «վերամեկնարկ» է կատարել։

7. Արթնանալու պահը

Երբևէ «արթնացե՞լ» եք ու սկսել ձեր առավոտյան սովորական գործերը, բայց հետո զանգել է զարթուցիչը, և դուք նորից եք արթնացել՝ այս անգամ իսկապես։ Առաջին արթնացումը դեռ երազ էր. ձեր ենթագիտակցությունը պարզապես խաղում էր ձեզ հետ։ Հիշեք, թե քանի անգամ են ձեր երազներն ընդհատվել ամենահետաքրքիր տեղում։ Դա հանգստի վիճակից արթնացմանն անցնելու պահն էր։ Ուղեղը կանգնեցնում է գործողությունը աչքերը բացելուց վայրկյաններ առաջ։

Կարդացեք նաև՝ 10 փաստ երազների մասին, որոնք դուք, հնարավոր է, չգիտեիք․ սև ու սպիտակ երազներից մինչև քնի կաթված

8. Համաչափ առարկաներ և դեմքեր

Երազներում համաչափությունը խախտվում է։ Դեմքերը կարող են մի փոքր աղավաղված լինել, առարկաները կորցնում են իրենց ճիշտ ձևը, տառերը թեքվում են, իսկ հայելիներն այլանդակում են արտացոլանքները։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ երազները միաժամանակ առաջանում են ուղեղի աջ և ձախ կիսագնդերում, և դրանց միջև կատարյալ համաժամանակություն չկա։ Ուստի նույնիսկ երազի ամենագեղեցիկ պատկերները միշտ փոքր-ինչ անհամաչափ են՝ հիշեցում այն մասին, որ դուք գտնվում եք ընկալման քաոսի թակարդում։

9. Երազի ավարտը

Երազը վերջաբան չունի։ Դուք չեք տեսնի եզրափակիչ տիտրեր կամ պատմության տրամաբանական ավարտ։ Այն պարզապես լուծվում է, անհետանում։ Ենթագիտակցությունը չի հասկանում «ավարտ» հասկացությունը, այն աշխատում է ցիկլիկ՝ մի փուլից մյուսին անցնելով։ Երբեմն կարող է թվալ, որ սյուժեն ավարտվեց, բայց դա միայն այն պատճառով է, որ գիտակցությունն է հոգնել դրանից կառչելուց։ Իսկական ավարտը միշտ տեղի է ունենում «կադրից դուրս»՝ հենց այն պահին, երբ մարմինը որոշում է արթնանալ։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
9 բան, որ երբեք չեք տեսնի երազում․ ուղեղն այսպես է պաշտպանվում
Ամանորյա խաղ Google-ից Ձեր հեռախոսներում (+ՏԵՍԱՆՅՈՒԹ)