fbpx

Գիտնականները պարզել են այն ճշգրիտ տարիքը, երբ սկսվում է օրգանիզմի ծերացումը

Ծերացումը աստիճանաբար չի սկսվում։ Գերմանացի գիտնականները պարզել են առանցքային մոլեկուլային մեխանիզմը և այն ճշգրիտ տարիքը, երբ մարդու օրգանիզմում սկսվում է կենսաբանական ծերացման գործընթացը։ Նրանց հետազոտությունը հրապարակվել է Aging-US գիտական ամսագրում։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:


Մասնագետները վերլուծել են 280 մարդու արյան նմուշներ՝ ծննդյան պահից մինչև 18 տարեկան։ Հիմնական ուշադրությունը նրանք դարձրել են ռիբոսոմային ԴՆԹ-ին (ռԴՆԹ)՝ գենոմի կրիտիկական կարևոր հատվածին, որից կախված է բջիջների կենսունակությունը։

Հետազոտությունը ցույց է տվել, որ մինչև սեռական հասունացման պահը օրգանիզմն ակտիվորեն պահպանում է ռԴՆԹ-ի աշխատանքը «երիտասարդ» վիճակում. ակտիվ, չմեթիլացված պատճենների թիվը նույնիսկ փոքր-ինչ աճում է։ Մեթիլացումը գործընթաց է, որի ընթացքում գենին միանում են քիմիական նշիչներ, որոնք «անջատում» են դրա ակտիվությունը։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Սակայն մեծահասակների մոտ նկատվում է հակառակ պատկերը. տարիքի հետ ռԴՆԹ-ի մեթիլացման մակարդակը բարձրանում է, իսկ դրա ակտիվ պատճենների քանակը՝ կրճատվում։ Այս փոփոխությունները, ըստ գիտնականների, բջջային ծերացման հուսալի կենսամարկեր են։

Կարդացեք նաև՝ Գիտնականները պարզել են, թե որ տարիքում է սկսվում մարդու կտրուկ ծերացումը

Հայտնագործությունը հաստատում է այն տեսությունը, որ կենսաբանական ծերացումը ոչ թե անընդհատ գործընթաց է, այլ ծրագրավորված մեխանիզմ, որը «միանում» է այն բանից հետո, երբ օրգանիզմը կատարել է իր վերարտադրողական գործառույթը։

Նշենք, որ մարդկանց մոտ սեռական հասունացման ավարտը տեղի է ունենում տարբեր տարիքում։ Աղջիկների մոտ դա, որպես կանոն, 16-17 տարեկանն է, տղաների մոտ՝ 18-19 տարեկանը։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Գիտնականները պարզել են այն ճշգրիտ տարիքը, երբ սկսվում է օրգանիզմի ծերացումը
ԹԵՍՏ, որի հարցերին շատ քչերին է հաջողվում ճիշտ պատասխանել