fbpx

Ինչո՞ւ են խելացի կանայք մնում միայնակ․ 7 բնորշ սխալ հարաբերություններում

Ժամանակակից հաջողակ կանայք հաճախ բախվում են մի տարօրինակ հակասության․ չնայած կարիերայի բնագավառում ունեցած հաջողություններին, շփվելու հիանալի ունակություններին և բարձր ինտելեկտին՝ նրանք չեն կարողանում գտնել իրենց երկրորդ կեսին։ Հոգեբաններն ու հարաբերությունների հարցերով փորձագետներն առանձնացնում են մի քանի տարածված սխալներ, որոնք խանգարում են ներդաշնակ հարաբերություններ կառուցել։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Այս ամենի վառ օրինակ է «Ամելի» ֆիլմի հերոսուհին՝ Ամելի Պուլենը (դերակատար՝ Օդրի Տոտու)։ Նա խելացի, ստեղծագործ ու զգայուն աղջիկ է, որն ապրում է իր ներքին աշխարհում, ինչն էլ խանգարում է նրան մտերիմ հարաբերություններ ստեղծել։

Հարաբերություններում թույլ տրվող բնորշ սխալները

1. Փոխզիջման գնալու և սեփական սխալներն ընդունելու անկարողությունը

Անկախությանը սովոր և բարձր ինքնագնահատական ունեցող կանայք կարող են համոզված լինել, որ ոչ ոք արժանի չէ իրենց ուշադրությանը։ Սա հանգեցնում է նրանց իդեալներին չհամապատասխանող հավանական զուգընկերների անտեսմանը։ Կարևոր է մարդկանց սկզբում ընկալել որպես ընկեր, նախքան նրանց որպես հնարավոր զուգընկեր գնահատելը։

2. Ակնկալիք, թե հարաբերությունները կդասավորվեն ինքնաբերաբար

Որոշ կանայք գտնում են, որ հարաբերությունները պետք է զարգանան բնական հունով՝ առանց երկու կողմերի ջանքերի։ Սակայն հաջողված հարաբերությունները պահանջում են ակտիվ ներգրավվածություն, անկեղծ շփում և սեփական անձի վրա աշխատելու պատրաստակամություն։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

3. Բռնկուն բնավորություն և անվստահություն

Անցյալի անհաջող հարաբերությունների բացասական փորձը կարող է անվստահության և նույնիսկ ագրեսիայի պատճառ դառնալ։ Կարևոր է սովորել ներել և մոռանալ վիրավորանքները, որպեսզի հին վերքերը չխոչընդոտեն նոր հարաբերություններ սկսելուն։

4. Յուրաքանչյուր հավանական զուգընկերոջ համեմատումն անիրատեսական չափանիշների հետ

Զուգընկերոջ նկատմամբ բարձր պահանջներ ունենալը միանգամայն նորմալ է, բայց կարևոր է հասկանալ, որ կատարյալ մարդիկ գոյություն չունեն։ Մտացածին կերպարների հետ անընդհատ համեմատելը կարող է, ի վերջո, հանգեցնել միայնության։

5. Զուգընկեր գտնելու հարցում նախաձեռնող չլինելը

Որոշ կանայք հույսը դնում են բախտի վրա՝ սպասելով, որ իրենց կյանքի տղամարդը կհայտնվի ինքն իրեն։ Սակայն ակտիվ լինելը, հասարակական միջոցառումներին մասնակցելը և նոր ծանոթությունների նկատմամբ բաց լինելը զգալիորեն մեծացնում են հաջողության հասնելու հնարավորությունները։

Կարդացեք նաև՝ Ինչո՞ւ են այդքան շատ խելացի և գեղեցիկ կանայք միայնակ մնում

6. Չափազանց բարձր ինքնագնահատական

Երբեմն կանայք կարծում են, թե իրենց հաջողություններն ու ձեռքբերումները մյուսների համար իրենց դարձնում են անհասանելի։ Սա կարող է արհեստական պատնեշ ստեղծել և վանել հնարավոր զուգընկերներին։

7. Խոցելի թվալու վախ

Բացվելու և սեփական թուլությունները ցույց տալու վախը խանգարում է վստահության վրա հիմնված հարաբերություններ կառուցելուն։ Խոցելի լինելու և սեփական ապրումներով կիսվելու պատրաստակամությունը նպաստում է զուգընկերոջ հետ խորը և ամուր կապ ստեղծելուն։

Ի՞նչ անել

Կարևոր է գիտակցել սեփական սխալները և աշխատել դրանք ուղղելու ուղղությամբ։ Ինքնազարգացումը, նոր ծանոթությունների հանդեպ բաց լինելը և փոխզիջումների գնալու պատրաստակամությունը կօգնեն հաղթահարել բոլոր խոչընդոտներն ու կառուցել երջանիկ հարաբերություններ։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Ինչո՞ւ են խելացի կանայք մնում միայնակ․ 7 բնորշ սխալ հարաբերություններում
10 փաստ Ձեր ուշադրության կամ անուշադրության մասին