fbpx

Մարդու մարմնի մասին 98 ամենահետաքրքիր փաստերը

Մարդու մարմինն անհավանական բարդ ու խճճված համակարգ է։ Այն մինչ օրս շարունակում է հանելուկ մնալ բժիշկների ու հետազոտողների համար, թեև դրա ուսումնասիրությամբ զբաղվում են արդեն հարյուրավոր տարիներ։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Ուստի զարմանալի չէ, որ մեր մարմնի առանձին մասերն ու օրգանիզմի ամենասովորական գործառույթները կարող են ապշեցնել մեզ։ Փռշտոցից մինչև եղունգների աճ՝ ձեզ ենք ներկայացնում 98 ամենատարօրինակ ու հետաքրքիր փաստերը մարդու մարմնի մասին։

Ուղեղ

Ուղեղը մարդու ամենաբարդ և ամենաքիչ ուսումնասիրված օրգանն է։ Մենք դեռ շատ բան չգիտենք դրա մասին, բայց, այնուամենայնիվ, ահա մի քանի տպավորիչ փաստ։

  1. Նյարդային ազդակները շարժվում են 270 կմ/ժ արագությամբ։
  2. Աշխատելու համար ուղեղին անհրաժեշտ է այնքան էներգիա, որքան 10-վատտանոց էլեկտրական լամպին։
  3. Մարդու ուղեղի մեկ բջիջը կարող է հինգ անգամ ավելի շատ տեղեկատվություն պահել, քան ցանկացած հանրագիտարան։
  4. Ուղեղն օգտագործում է արյան մեջ հայտնված ողջ թթվածնի 20%-ը։
  5. Գիշերն ուղեղը շատ ավելի ակտիվ է, քան ցերեկը։
  6. Գիտնականները պնդում են, որ որքան բարձր է մարդու IQ-ն, այնքան ավելի հաճախ է նա երազներ տեսնում։
  7. Նեյրոնները շարունակում են աճել մարդու ողջ կյանքի ընթացքում։
  8. Տեղեկատվությունը տարբեր նեյրոններով փոխանցվում է տարբեր արագությամբ։
  9. Ուղեղն ինքնին ցավ չի զգում։
  10. Ուղեղը 80%-ով բաղկացած է ջրից։

Մազեր և եղունգներ

Թեև դրանք կենդանի օրգաններ չեն, սակայն հիշեք, թե կանայք ինչպիսի՛ ջանասիրությամբ են խնամում իրենց մազերն ու եղունգները և որքան գումար են ծախսում դրա վրա։ Կարող եք ձեր սիրելիին զարմացնել այս փաստերից մի քանիսով։

  1. Դեմքի մազերն ավելի արագ են աճում, քան մարմնի որևէ այլ հատվածում։
  2. Մարդն ամեն օր կորցնում է միջինում 60-ից 100 մազ։
  3. Կանանց մազերի տրամագիծը երկու անգամ փոքր է տղամարդկանց մազերի տրամագծից։
  4. Մարդու մեկ մազը կարող է դիմանալ 100 գրամ ծանրության։
  5. Միջնամատի եղունգն ավելի արագ է աճում, քան մյուսներինը։
  6. Մարդու մարմնի մեկ քառակուսի սանտիմետրի վրա նույնքան մազ կա, որքան շիմպանզեի մարմնի նույն մակերեսի վրա։
  7. Շիկահերներն ավելի շատ մազեր ունեն։
  8. Ձեռքերի եղունգներն աճում են մոտ 4 անգամ ավելի արագ, քան ոտքերի եղունգները։
  9. Մարդու մազի կյանքի միջին տևողությունը 3-7 տարի է։
  10. Մարդը պետք է կորցնի իր մազերի առնվազն կեսը, որպեսզի ճաղատությունը նկատելի դառնա։
  11. Մարդու մազերը գրեթե անքայքայելի են։

Ներքին օրգաններ

Մենք չենք հիշում մեր ներքին օրգանների մասին, քանի դեռ դրանք մեզ չեն անհանգստացնում։ Բայց հենց դրանց շնորհիվ ենք մենք կարողանում ուտել, շնչել, քայլել և անել մնացած ամեն ինչ։ Հիշեք այս մասին, երբ ձեր ստամոքսը հաջորդ անգամ իր մասին հիշեցնի։

  1. Ամենամեծ ներքին օրգանը բարակ աղիքն է։
  2. Մարդու սիրտն այնպիսի ճնշում է ստեղծում, որը բավական է արյունը մինչև 7,5 մետր առաջ ցայտեցնելու համար։
  3. Ստամոքսում պարունակվող թթուն կարող է լուծել նույնիսկ ածելու սայրեր։
  4. Մարդու մարմնի բոլոր արյունատար անոթների ընդհանուր երկարությունը մոտ 96 000 կմ է։
  5. Ստամոքսի լորձաթաղանթը լիովին նորացվում է յուրաքանչյուր 3-4 օրը մեկ։
  6. Մարդու թոքերի մակերեսը հավասար է թենիսի կորտի մակերեսին։
  7. Կանանց սիրտն ավելի արագ է բաբախում, քան տղամարդկանցը։
  8. Գիտնականները պնդում են, որ լյարդն ավելի քան 500 գործառույթ է կատարում։
  9. Աորտայի տրամագիծը գրեթե հավասար է ջրի պարտեզի խողովակի տրամագծին։
  10. Ձախ թոքն ավելի փոքր է, քան աջը, որպեսզի սրտի համար տեղ լինի։
  11. Մարդը կարող է ապրել՝ հեռացնելով իր ներքին օրգանների մեծ մասը։
  12. Մակերիկամները փոխում են իրենց չափսերը մարդու ողջ կյանքի ընթացքում։

Օրգանիզմի գործառույթները

Մենք այնքան էլ չենք սիրում խոսել դրանց մասին, սակայն ստիպված ենք ամեն օր առնչվել դրանց հետ։ Ահա մի քանի փաստ մեր մարմնին վերաբերող ոչ այնքան հաճելի երևույթների մասին։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին
  1. Փռշտոցի արագությունը հասնում է 160 կմ/ժ-ի։
  2. Հազի արագությունը կարող է հասնել նույնիսկ 900 կմ/ժ-ի։
  3. Կանայք երկու անգամ ավելի հաճախ են թարթում աչքերը, քան տղամարդիկ։
  4. Լիքը միզապարկի չափը կարող է հասնել փափուկ գնդակի չափի։
  5. Մարդու օրգանիզմից արտազատվող նյութերի մոտ 75%-ը ջուր է։
  6. Ոտնաթաթերին կա մոտ 500 000 քրտնագեղձ, որոնք կարող են օրական մինչև մեկ լիտր քրտինք արտադրել։
  7. Իր ամբողջ կյանքի ընթացքում մարդն այնքան թուք է արտադրում, որ դրանով կարելի է լցնել երկու լողավազան։
  8. Միջինում մարդու օրգանիզմն օրական 14 անգամ գազեր է արտանետում։
  9. Ականջի ծծումբն անհրաժեշտ է ականջների առողջությունը պահպանելու համար։

Սեքս և սերնդի շարունակություն

Սեքսը շատ առումներով տաբու թեմա է, բայց մարդկային կյանքի և հարաբերությունների անբաժանելի մասն է։ Սերնդի շարունակությունը ոչ պակաս կարևոր է։ Հնարավոր է՝ դուք այս ամենի մասին մի քանի բան չգիտեիք։

  1. Աշխարհում ամեն օր տեղի է ունենում 120 միլիոն սեռական ակտ։
  2. Մարդու ամենամեծ բջիջը ձվաբջիջն է, իսկ ամենափոքրը՝ սպերմատոզոիդը։
  3. Հղիության առաջին եռամսյակում կանայք ամենից հաճախ երազում տեսնում են գորտեր, որդեր և բույսեր։
  4. Ատամները սկսում են ձևավորվել ծնվելուց վեց ամիս առաջ։
  5. Գրեթե բոլոր երեխաները ծնվում են կապույտ աչքերով։
  6. Նորածիններն իրենց չափսերի համեմատ անհավանական ուժեղ են։
  7. 2000 երեխաներից մեկը լույս աշխարհ է գալիս արդեն ծակած ատամով։
  8. Պտուղը ձեռք է բերում մատնահետքեր երեք ամսական հասակում։
  9. Յուրաքանչյուր մարդ իր կյանքի սկզբում՝ մոտ կես ժամ, եղել է ընդամենը մեկ բջիջ։
  10. Տղամարդկանց մեծամասնության մոտ քնի ընթացքում էրեկցիա է տեղի ունենում յուրաքանչյուր ժամը կամ ժամուկեսը մեկ, քանի որ գիշերն ուղեղն ավելի ակտիվ է։

Կարդացեք նաև՝ Շշմեցուցիչ և ոչ այնքան հայտնի փաստեր մարդկային օրգանիզմի մասին

Զգայարաններ

Մենք աշխարհն ընկալում ենք մեր զգայարանների միջոցով։ Ահա հետաքրքիր փաստեր դրանց մասին։

  1. Կուշտ ճաշից հետո մեր լսողությունը ժամանակավորապես վատանում է։
  2. Մարդկանց միայն մեկ երրորդն ունի հարյուր տոկոսանոց տեսողություն։
  3. Եթե թուքը չկարողանա լուծել որևէ նյութ, դուք դրա համը չեք զգա։
  4. Կանանց հոտառությունն ի ծնե ավելի լավ է զարգացած, քան տղամարդկանցը։
  5. Քիթը կարող է տարբերակել և հիշել 50 000 տարբեր բույր։
  6. Բբերը լայնանում են նույնիսկ աննշան ձայնային խանգարումներից։
  7. Յուրաքանչյուր մարդ ունի իրեն բնորոշ անկրկնելի հոտ։

Ծերացում և մահ

Մենք ծերանում ենք ողջ կյանքի ընթացքում. այսպիսին է կյանքի օրենքը։

  1. Դիակիզումից հետո մարդու մոխրի զանգվածը կարող է հասնել 4 կգ-ի։
  2. Վաթսուն տարեկան հասակում մարդկանց մեծամասնությունը կորցնում է իր համային ընկալիչների մոտ կեսը։
  3. Աչքերն իրենց չափսերը չեն փոխում ողջ կյանքի ընթացքում, իսկ քիթն ու ականջներն աճում են անդադար։
  4. 60 տարեկանում տղամարդկանց 60%-ը և կանանց 40%-ը սկսում են խռմփացնել։
  5. Երեխայի գլուխը կազմում է նրա հասակի մեկ քառորդը, իսկ 25 տարեկանում գլխի երկարությունը մարմնի ընդհանուր երկարության միայն ութերորդ մասն է։

Հիվանդություններ և վնասվածքներ

Բոլորս էլ հիվանդանում և վնասվածքներ ենք ստանում։ Եվ սա նույնպես կարող է բավականին հետաքրքիր լինել։

  1. Սրտի նոպաներն ամենից հաճախ տեղի են ունենում երկուշաբթի օրը։
  2. Մարդիկ շատ ավելի երկար կարող են դիմանալ առանց սննդի, քան առանց քնի։
  3. Արևայրուքը վնասում է ոչ միայն մաշկը, այլև արյունատար անոթները։
  4. Հիվանդությունների 90%-ի պատճառը կամ խորացման խթանը սթրեսն է։
  5. Գլխատումից հետո մարդու գլուխը գիտակից վիճակում է մնում ևս 15-20 վայրկյան։

Մկաններ և ոսկորներ

Մկաններն ու ոսկորները մեր մարմնի հենքն են. դրանց շնորհիվ մենք շարժվում և պարզապես պառկում ենք։

  1. Դուք լարում եք 17 մկան՝ ժպտալու համար, և 43՝ դեմքը կնճռոտելու։ Եթե չեք ուզում դեմքի մկանները լարել, ապա ժպտացե՛ք։ Նրանք, ովքեր հաճախ ու երկար թթված դեմքով են շրջում, լավ գիտեն, թե դա որքան հոգնեցուցիչ է։
  2. Երեխաները ծնվում են 300 ոսկորով, իսկ մեծահասակների մոտ դրանք 206-ն են։
  3. Առավոտյան մենք մեկ սանտիմետրով ավելի բարձրահասակ ենք, քան երեկոյան։
  4. Մարդու մարմնի ամենաուժեղ մկանը լեզուն է։
  5. Մարդու մարմնի ամենածանր ոսկորը ծնոտի ոսկորն է։
  6. Մեկ քայլ անելու համար դուք գործի եք դնում 200 տարբեր մկաններ։
  7. Ատամը միակ օրգանն է, որն ունակ չէ ինքնավերականգնվելու։
  8. Մկանները երկու անգամ ավելի դանդաղ են փոքրանում (ապամարզվում), քան մարզվում են։
  9. Ոսկորներից որոշները պողպատից ավելի ամուր են։
  10. Մարդու մարմնի բոլոր ոսկորների մեկ քառորդը գտնվում է ոտնաթաթերում։

Բջջային մակարդակում

Կան երևույթներ, որոնք հնարավոր չէ տեսնել անզեն աչքով։

  1. Մեր մարմնի մեկ քառակուսի սանտիմետրի վրա ապրում է մոտ 16 000 բակտերիա։
  2. Յուրաքանչյուր 27 օրը մեկ դուք բառացիորեն «փոխում եք ձեր մաշկը»։
  3. Յուրաքանչյուր րոպե մարդու օրգանիզմում ոչնչանում է 3 միլիոն բջիջ։
  4. Յուրաքանչյուր ժամ մենք կորցնում ենք մաշկի մոտ 600 000 մասնիկ։
  5. Ամեն օր չափահաս մարդու օրգանիզմն արտադրում է 300 միլիարդ նոր բջիջ։
  6. Լեզվի բոլոր հետքերն անկրկնելի են, ինչպես մատնահետքերը։
  7. Մեր մարմնում այնքան երկաթ կա, որ դրանից հնարավոր կլիներ պատրաստել 6 սմ-անոց մեխ։
  8. Աշխարհում ամենատարածված արյան խումբը առաջինն է (I)։
  9. Շուրթերը կարմիր են, քանի որ դրանց մաշկի տակ կան բազմաթիվ մանր մազանոթներ։

Այլ հետաքրքիր փաստեր

Եվ վերջում ևս մի քանի զարմանալի փաստ։

  1. Որքան ցուրտ է այն սենյակը, որտեղ դուք քնում եք, այնքան մեծ է հավանականությունը, որ մղձավանջ կտեսնեք։
  2. Արցունքների և քթի լորձի մեջ պարունակվում է լիզոցիմ ֆերմենտը, որը քայքայում է բազմաթիվ բակտերիաների բջջային պատերը։
  3. Կես ժամում մեր մարմինն այնքան էներգիա է արտադրում, որը կբավականացներ 1,5 լիտր ջուրը եռացնելու համար։
  4. Ականջներն ավելի շատ ծծումբ են արտադրում, երբ դուք վախենում եք։
  5. Մարդը չի կարող ինքն իրեն խուտուտ տալ։
  6. Ձեր հասակը հավասար է երկու կողմ տարածած ձեռքերի ծայրերի միջև ընկած հեռավորությանը։
  7. Մարդը միակ կենդանի արարածն է, որը լաց է լինում էմոցիաներից ելնելով։
  8. Աջլիկները միջինում ինը տարով ավելի երկար են ապրում, քան ձախլիկները։
  9. Կանայք ավելի դանդաղ են ճարպ այրում, քան տղամարդիկ՝ օրական մոտ 50 կալորիայով։
  10. Քթի և վերին շրթունքի միջև գտնվող փոսիկն ունի իր անվանումը՝ քթաշրթունքային ակոս։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Մարդու մարմնի մասին 98 ամենահետաքրքիր փաստերը
Կնոջ խառնվածքն ըստ ծննդյան ամսի