fbpx

Սոցցանցերի թակարդները. ինչն է ստիպում մարդկանց ավելի հեշտությամբ հավատալ կեղծ լուրերին

Որտեղի՞ց եք դուք ամենից հաճախ տեղեկանում նորություններին։ Հավանաբար՝ ամենատարբեր տելեգրամյան ալիքներից և սոցիալական ցանցերից։ Դրանք շատ ավելի արագ են տեղեկատվություն հասցնում, քան ավանդական ԶԼՄ-ները, և ընդգրկում են ավելի մեծ լսարան։ Նորությամբ կիսվելն էլ ավելի հեշտ է. բավական է պարզապես ընկերոջն ուղարկել գրառումը, այլ ոչ թե կարևոր հաղորդագրություն գրել՝ «Վաղը ժամը 13:00-ին նայիր նորությունների կրկնությունը» տեքստով։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Եվ այս ամենը լավ կլիներ, եթե չլիներ մեկ բացառություն. ապատեղեկատվությունը տարածվում է հսկայական արագությամբ։ Չստուգված փաստերը, խեղաթյուրված տեղեկությունները, համատեքստից կտրված արտահայտությունները նոր իրականություն են ձևավորում օգտատերերի գիտակցության մեջ և խարխլում վստահությունը մի ամբողջ շարք ինստիտուտների նկատմամբ։ Սա հատկապես հաճախ է տեղի ունենում ճգնաժամերի, ընտրությունների և այլ խոշոր իրադարձությունների ժամանակ։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Սոցցանցերի ալգորիթմները վերցնում են այս բովանդակությունը և դարձնում այն վիրուսային։ Լսարանն ուժեղացնում է դրա ազդեցությունն իր արձագանքներով ու մեկնաբանություններով, և արդյունքում ստացվում է ձնագնդի էֆեկտ։ Իսկ եթե հետագայում պաշտոնական հերքում հրապարակվի, այն ավելի քիչ վիրուսային կլինի կամ ընդհանրապես կարող է անուշադրության մատնվել լսարանի կողմից։

Ինչու են մարդիկ ավելի հեշտությամբ հավատում կեղծ տեղեկատվությանը

Այսպիսով, ինչո՞ւ են մարդիկ հավատում ֆեյքերին, բայց ոչ՝ փաստերին։ Ավստրալացի հետազոտողներն առանձնացրել են մի քանի պատճառ.

  • Հուզական ներգրավվածություն։ Կեղծ տեղեկատվությունն այնպես է կառուցվում, որ մարդու մոտ առաջացնի ուժեղ հույզեր՝ զարմանք, զայրույթ, ցնցում, ուրախություն։ Սա նպաստում է արագ մտապահելուն և նորությամբ կիսվելու ցանկություն է արթնացնում։
  • Վառ և պարզ լինելը։ Ֆեյքը միշտ կարճ է և հասկանալի։ Իսկ իրական փաստերը հաճախ բարդ են ընկալման համար և պահանջում են տեղեկատվության ու համատեքստի վերլուծություն։
  • Սոցիալական ուժեղացում։ Եթե ֆեյքը տարածվել է կարծիքի առաջնորդի կամ նույնիսկ ծանոթ մարդու կողմից, քննադատական մտածողությունը բթանում է, և մարդն ավելի հեշտությամբ է հավատում։
  • Համոզմունքների հաստատում։ Մարդն ավելի շուտ կհավատա այն ամենին, ինչը համապատասխանում է իր աշխարհայացքին, քան ճշմարիտ տեղեկատվությանը։

Կարդացեք նաև՝ Ինչպես Սոցիալական Մեդիայում Տարբերել Ճշմարիտ Տեղեկությունը Կեղծից

Եվ ի՞նչ անել այս ամենի հետ։ Հետազոտության հեղինակներն ընդգծել են, որ տեղեկատվությունը հավաստի կարող են դարձնել երեք բան՝ լսարանի քննադատական մտածողությունը, փաստերի ստուգումը (fact-checking) և լրագրողների պրոֆեսիոնալ մոտեցումը։ Ուստի, խաբեության զոհ չդառնալու համար ուշադրություն դարձրեք տեղեկատվության աղբյուրներին և մի անջատեք քննադատական մտածողությունը։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Սոցցանցերի թակարդները. ինչն է ստիպում մարդկանց ավելի հեշտությամբ հավատալ կեղծ լուրերին
🧠👑 ԹԵՍՏ. Դուք ինտելեկտուալ ռինգի արքան եք, եթե հաղթեք այս 9 հարցերով թեստում 🥇