2025 թվականի հոկտեմբերը սիրուն զրկում է պատրանքներից և խղճուկ արդարացումներից։ Այլևս տեղ չկա կիսաճշմարտության, սպասումների ու ձևականության համար։ Անիրականը՝ լուծվում է, իսկ խորը՝ ծաղկում։ Աստղերը ձեզ կոչ են անում ընդունել ձեր իրական ցանկությունները և դադարել թաքնվել այն դերերի հետևում, որոնք այլևս ձերը չեն։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Այս ամիս սերն այլևս սպասումների վրա հիմնված իդեալ չէ, այլ հայելի, որն արտացոլում է իրականությունը։ Ոմանց համար այս ազնվությունը մաքուր օդի շունչ կթվա, մյուսների համար՝ տհաճ։ Բայց ամեն դեպքում այն պարզություն է բերում։
Զույգերը կկարողանան ստուգել իրենց կապի իրական խորությունը։ Դուք դեռ հետաքրքրվա՞ծ եք միմյանցով։ Շարունակո՞ւմ եք լսել, հարցեր տալ և զարգանալ միասին։ Եթե այո, ապա ձեր կապը կամրանա։ Եթե ոչ՝ ճաքեր կառաջանան։
Միայնակ մարդիկ ստիպված կլինեն նայել արտաքինից այն կողմ։ Հարցն այլևս այն չէ՝ «Արդյո՞ք նա ինձ համապատասխանում է», այլ այն, թե՝ «Ի՞նչ եմ ես զգում նրա կողքին»։ Նույնիսկ պատահական հանդիպումները կբացահայտեն իրենց իրական էությունը՝ լինեն դրանք նոր զգացմունքի ծիլեր, հարմարավետության համար ձևավորված սովորույթներ, թե զգացմունքային փոխզիջումներ։
Հոկտեմբերի ամենակարևոր դասը պարզ է. հարաբերությունները պետք է լինեն ճշմարտության և ազատության տարածք, ոչ թե բեռ։ Կմնա միայն այն, ինչն իսկական է։
Խոյ
Այս հոկտեմբերին Խոյերը պետք է կրքոտ պոռթկումներից անցնեն դեպի ներկա պահի գիտակցում։ Սերն այլևս ուժի կամ հաղթանակի ապացույց չէ, այլ զգացմունքային անվտանգության ստեղծում։ Խոցելիությունը դառնում է ձեր թաքնված ուժը։
Միայնակ Խոյերի համար ձգողությունը մագնիսական կլինի, բայց ոչ ամեն կայծ է հավերժ տևում։ Նախքան սուր զգացողությունների հետևից ընկնելը՝ նայեք ձեր ներսը։ Իսկական սերը կամրանա միայն այն ժամանակ, երբ դուք հրաժարվեք ամեն ինչ վերահսկելու անհրաժեշտությունից և թույլ տաք, որ ազնվությունն ուղղորդի ձեզ։
Ցուլ
Ցուլերը պետք է հասկանան, որ լռությունը անվտանգություն չի երաշխավորում։ Հարաբերություններում կայունությունը ձեռք է բերվում երկխոսության, այլ ոչ թե խնդիրներից խուսափելու միջոցով։ Այս ամիսը վստահությունը վերականգնելու հնարավորություն է տալիս, բայց դա խոնարհություն է պահանջում՝ ընդունել սեփական մեղքը անցյալի թյուրիմացությունների մեջ։
Միայնակ Ցուլերը պետք է բաց խոսեն։ Դատարկ սիրախաղը կամ ապահովության կանոններին հետևելը ոչ մի լուրջ բանի չեն հանգեցնի։ Միայն այն ժամանակ, երբ բացահայտ արտահայտեք ձեր իրական ցանկությունները, ձեզ կգտնեն իսկական հարաբերությունները։
Երկվորյակներ
Հոկտեմբերին Երկվորյակների հմայքն ամենից վառ կդրսևորվի, բայց միայն դա բավարար չի լինի։ Հարաբերությունները պահանջում են ավելին, քան պարզապես սրամիտ կատակները. դրանց անհրաժեշտ են խորություն, ազնվություն և զգացմունքայնություն։ Բառերն ուժ ունեն միայն այն ժամանակ, երբ ամրապնդվում են գործողություններով։
Եթե միայնակ եք, զգուշացեք անհիմն տարվածության գայթակղությունից։ Ինքներդ ձեզ հարցրեք՝ արդյո՞ք այս մարդը տալիս է իրական անվտանգություն, թե՞ պարզապես ժամանակավոր հուզմունք։ Սերն այժմ պահանջում է և՛ ոգեշնչում, և՛ կայունություն։
Խեցգետին
Հոկտեմբերը ձեզ կտա զգացմունքային քաջության դաս։ Արդեն բավարար չէ հուսալ, որ ուրիշները կհասկանան ձեր զգացմունքները. դուք պետք է դրանք բարձրաձայնեք։ Խոսեք այն մասին, թե ինչն է ցավեցնում, ինչի կարիքն ունեք, ինչի մասին եք երազում։ Նույնիսկ եթե դա ձեզ համար անհարմար է, ազնվությունը կազատագրի ձեզ։
Միայնակ Խեցգետինների համար սիրո հին պատմությունը կարող է դեռ իր ստվերը գցել։ Եթե անցյալի հիասթափությունները շարունակում են ազդել ձեր ընտրության վրա, ժամանակն է կտրել այդ անտեսանելի թելը։ Հենց որ խոստովանեք ինքներդ ձեզ, թե իրականում ինչ եք ուզում, իսկական սիրո համար նոր ուղի կբացվի։
Առյուծ
Այս ամիս, Առյու՛ծ, ուշադրության կենտրոնը կփոխվի։ Սերը հիացմունք չէ, այլ ընդունում և գնահատանք։ Ինքներդ ձեզ հարցրեք՝ ձեր հարաբերություններում մրցակցո՞ւմ եք, թե՞ համագործակցում։ Ձեր զուգընկերոջը պետք չէ ձեր անթերիությունը, այլ միայն ձեր անկեղծությունը։
Միայնակնե՛ր, ուշադիր եղեք։ Ձգողությունն ավելին է, քան պարզապես արտաքինը։ Կապում է ոչ թե կերպարը, այլ ձեր կողքին լինելու պատրաստակամությունը։ Նա, ով տեսնում է արտաքին շղարշի տակ թաքնվածը և գնահատում է ձեր անկեղծությունը, այժմ ավելի կմտերմանա։
Կույս
Կույսե՛ր, հոկտեմբերը ձեզնից պահանջում է թուլացնել վերահսկողությունը։ Հարաբերությունները գլուխկոտրուկներ չեն, որոնք պետք է լուծել, և ոչ էլ նախագծեր, որոնք պետք է կատարելագործել։ Դրանք կենդանի, զարգացող գործընթացներ են, որոնք ծաղկում են ներկայության, թեթևության և ընդունման շնորհիվ։
Զույգերի համար այս ամիսը լավագույն ժամանակն է առօրյայում ավելի շատ անկանխատեսելիություն մտցնելու համար։ Թույլ տվեք ինքներդ ձեզ ծիծաղել, սխալվել, զարմանալ։ Սերն ամրանում է, երբ ազատ է շնչում։ Միայնակները կարող են հանդիպել մեկին, ով կխախտի իրենց խիստ կարգուկանոնը, բայց հենց այդ փորձությունը կարող է դառնալ ինչ-որ իրական և երկարատև բանի կայծը։
Կարդացեք նաև՝ ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 5 նշան, որոնց մեծ փոփոխություններ են սպասվում ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ
Կշեռք
Կշեռքնե՛ր, հոկտեմբերը ձեզ առաջարկում է վերաիմաստավորել խաղաղության իրական նշանակությունը։ Լռությունը միշտ չէ, որ ներդաշնակություն է նշանակում։ Եթե չափից շատ զիջեք, եթե հարմարվեք մինչև ինքնակորուստ, ձեր հարաբերություններում ճաքեր կհայտնվեն։ Սահմանները սպառնալիք չեն սիրո համար, դրանք այն հիմքն են, որը սերն ամուր է պահում։
Եթե միայնակ եք, դադարեք կատարելության սպասել։ Իդեալական զուգընկերն այն չէ, ով համապատասխանում է ձեր բոլոր պահանջներին, այլ նա, ով ձեզ հետ ազնիվ է և անկեղծ։ Սերը կարող է գալ ամենաանսպասելի կերպարանքով, բայց դրա իսկությունն անվիճելի կլինի։
Կարիճ
Ներեցեք, բայց միայն այս նշաններն ավելի մեծ հավանականությամբ կյանքի կկոչեն երազանքները։
Կարիճ, այս ամիսը վերածննդի մասին է շշնջում։ Առաջ շարժվելու համար դուք պետք է վերջապես բաց թողնեք անցյալը։ Ներեք նրան, ինչը ձեզ ցավ է պատճառել, ներեք ինքներդ ձեզ, և կզգաք, թե որքան ավելի լուսավոր կարող է լինել սերը։ Նույնիսկ առկա հարաբերություններում ցանկություն կզգաք ամեն ինչ նորից սկսել, մաքրել հինը և միասին լիաթոք շնչել։
Միայնակ Կարիճների կյանքում ինչ-որ մեկը կարող է նորից հայտնվել կամ հիշեցնել հին վերքի մասին։ Բայց այս հանդիպումը դեղամիջոց է։ Ցավին դեմ առ դեմ կանգնելով՝ դուք հնարավորություն եք ստանում այն բուժել մեկընդմիշտ։ Զգացմունքները թշնամիներ չեն, դրանք ձեր ուղեկցորդներն են դեպի նորացում։
Աղեղնավոր
Հոկտեմբերը Աղեղնավորներին կոչ է անում ազնիվ լինել իրենք իրենց հետ. ձեր ազատության ծարավը անկախության նշա՞ն է, թե՞ պատրվակ՝ պատասխանատվությունից խուսափելու համար։ Ծաղկող հարաբերություններն այն են, որտեղ արկածներն ու պատասխանատվությունը ձեռք ձեռքի տված են գնում։ Զույգերը շահում են ընդհանուր նպատակներից, ուստի համոզվեք, որ դուք դեռ նույն ուղղությամբ եք շարժվում։
Միայնակնե՛ր, սերը կարող է զարմացնել ձեզ այնպես, ինչպես չէիք էլ սպասում։ Ոչ թե շլացուցիչ արտաքինով, այլ իրական լինելով։ Ձեզ կգրավի մի անկեղծ, իսկական մարդ, ում բաց լինելն արձագանքում է ճշմարտության հանդեպ ձեր սեփական ձգտմանը։
Այծեղջյուր
Այծեղջյյուր, հոկտեմբերը ձեզ կհիշեցնի, որ ուժը լռության հոմանիշը չէ։ Դուք արժանապատվորեն եք տարել ձեր բեռը, բայց այժմ ձգտում եք ավելի նուրբ բանի։ Սիրո մեջ հարցը ոչ թե ձեր ֆիզիկական ներկայությունն է, այլ թե ինչպես եք դուք ներկա։
Դուք իսկապե՞ս բացում եք ձեր սիրտը, թե՞ պարզապես կատարում եք ձեր պարտականությունները՝ սովորության ուժով։ Զգացմունքային անկեղծությունը կամուրջ է, որը կայունությունը վերածում է իրական մտերմության։
Միայնակների համար խոցելիությունը դառնում է հաջողության բանալին։ Այո՛, ձեր կառուցած պատերը պաշտպանել են ձեզ, բայց դրանք նաև խանգարել են իսկական կապին։ Ռիսկի դիմեք ցույց տալ այն, ինչ սովորաբար թաքցնում եք՝ կասկածները, քնքշությունը, կարոտը։ Սերը ձեզ չի թուլացնի, ընդհակառակը, այն ձեզ ավելի ամբողջական կդարձնի, երբ համարձակվեք ընդունել այն։
Ջրհոս
Ջրհոսնե՛ր, ձեր միտքը փայլուն է, բայց հոկտեմբերը պնդում է, որ խոսեք մեկ այլ լեզվով՝ զգացմունքների։ Որքան շատ եք փորձում տրամաբանորեն բացատրել մտերմությունը, այնքան հեռու է այն սահում ձեզնից։ Հարաբերություններում «Դու պետք է»-ի փոխարեն սկսեք «Ես զգում եմ»-ից։ Այս փոքր փոփոխությունը թյուրիմացությունները կվերածի կամուրջների։
Նրանք, ովքեր միայնակ են, զգուշացեք խաղերի մեջ ներքաշվելուց, որոնք ստուգում են ձեր ինտելեկտը, բայց հյուծում սիրտը։ Զգացմունքային մտերմությունը խորամանկ կանոններ կամ մարտավարություն չէ. դա ներկայություն է, հպում և քաջություն՝ լինելու ինքներդ։ Սերը անվերջ բացատրությունների կարիք չունի. այն պարզապես խնդրում է, որ իրեն զգան։
Ձկներ
Ձկնե՛ր, հոկտեմբերը սրում է ձեր զգայունությունը, բայց միևնույն ժամանակ պահանջում է հստակություն։ Դուք հաճախ տալիս եք այնքան, մինչև հասնում եք ինքնամոռացման՝ զոհաբերությունը սիրո հետ շփոթելով։ Բայց իսկական սերը ձեզ չի ոչնչացնում, այլ ուժեղացնում է։
Հարաբերություններում ժամանակն է ազատություն տալ ձեր զգացմունքներին և հստակեցնել այն սահմանները, որոնք դուք վաղուց անտեսում եք։ Այս ազնվությունը չի նվազեցնում սերը, այլ պաշտպանում է այն։
Եթե միայնակ եք, դադարեք հետապնդել իդեալական պատկերացումները։ Իդեալական զուգընկերը, որի մասին երազում եք, շատ ավելի քիչ կարևոր է, քան ձեր առջև կանգնած իրական մարդը։ Տեսեք նրան այնպիսին, ինչպիսին նա կա, այլ ոչ թե այնպիսին, ինչպիսին դուք եք նրան պատկերացնում։ Այս անկեղծ հայացքի շնորհիվ վերջապես կարող է տեղի ունենալ իսկական հանդիպում։








