fbpx

Միլիարդատերերի 10 տարածված սովորություն. հարստության ճանապարհը սկսվում է լուսաբացին

Չնայած նրանց կյանքի ուղին կարող է բարդ թվալ, ամենահաջողակ մարդկանց մեծամասնությունն ունի 10 պարզ սովորություն, որոնք օգնել են նրանց հասնել հարստության։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Հսկայական հարստությունն ու մեծ նպատակները ձեռք են բերվում փոքր, բայց ամենօրյա քայլերով։ Ահա բանաձևը, և այլ տարբերակ չկա։ Ոչինչ երկրորդական կամ աննշան չէ։ Օրինակ, մի քանի փոքր ամենօրյա սովորություններ բնորոշ են բոլոր միլիարդատերերին՝ IKEA-ի հիմնադիր Ինգվար Կամպրադից մինչև հակասական միլիարդատեր Իլոն Մասկ։

Նրանք ապացուցում են, որ մեծ նպատակին տանող ճանապարհը սկսվում է փոքր սովորություններից.

1. Նրանք վաղ են արթնանում

Հետազոտող Թ. Քորլին նկատել է, որ միլիոնատերերի 44%-ն անկողնուց վեր է կենում առավոտյան ժամը հինգին կամ վեցին, նույնիսկ հանգստյան օրերին։ Աղքատների շրջանում այդպես է վարվում ընդամենը 4%-ը։

2. Նրանք հագեցած, բայց օգտակար նախաճաշ են ունենում

Twitter-ի հիմնադիր Ջեք Դորսին ուտում է սոյայի սոուսով երկու խաշած ձու, Ջեֆ Բեզոսը՝ ութոտնուկ՝ կարտոֆիլով և պաշոտ ձվով, իսկ Ռիչարդ Բրենսոնը՝ մրգային աղցան և մյուսլի։

3. Նրանք օրը սկսում են անելիքների ցուցակ կազմելով

Նրանք պլանավորում են իրենց ժամանակի յուրաքանչյուր րոպեն։ Հենց այդպես էր վարվում Սթիվ Ջոբսը։

4. Նրանք հեռուստացույց և համացանցում զվարճալի տեսանյութեր չեն դիտում

Փոխարենը նրանք գրքեր են կարդում, զբոսնում, թրեյնինգների հաճախում կամ շփվում մտերիմների հետ։ Միլիոնատեր Գարեթ Ջին ասում է, որ հաջողակ մարդն ունի երեք հոբբի՝ գումար վաստակելու, առողջության և ստեղծագործելու համար։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

5. Նրանք սովորում են, սովորում են, սովորում են

Նրանք օտար լեզուներ են սովորում, ժեստերի լեզու, հանրային ելույթների դասընթացների հաճախում, զարգացնում են հաջող շփման հմտություններ և աշխատում իրենց խարիզմայի վրա։ Վառ օրինակներ են Սթիվ Ջոբսը և Իլոն Մասկը։

Իլոն Մասկ

6. Նրանք պարզ հագուստ են գնում և նորաձևությանը չեն հետևում

Իսկ ոմանք նույնիսկ ամբողջ տարին նույն կոստյումներն են կրում։ Ե՛վ Մարկ Ցուկերբերգը, և՛ հանգուցյալ Սթիվ Ջոբսը հետևում են այս կանոնին։ Միլիարդատերերը խոստովանում են, որ հագուստի և աքսեսուարների ընտրությունը խլում է իրենց թանկարժեք ժամանակի չափազանց մեծ մասը։

Կարդացեք նաև՝ Ի՞նչ ընդհանուր բան ունեն հաջողակ մարդիկ։ Նրանք բոլորը կազմում են ոչ թե «անելիքների», այլ «Չանելիքների» ցուցակ

7. Նրանք փորձում են ավելի հաճախ երթևեկել հեծանվով կամ քայլել

Նյու Յորքի նախկին քաղաքապետ Բիլ դե Բլազիոն վատ բան չէր տեսնում մետրոյով երթևեկելու մեջ։

8. Նրանք խելամիտ խնայողություն են անում

IKEA-ի հիմնադիր Ինգվար Կամպրադը նույնիսկ հեղինակավոր մրցանակը ստանալու էր գնացել ավտոբուսով։ Նա չէր ամաչում իրեր գնել լվի շուկաներից և զեղչերով վաճառքներից և վատ բան չէր տեսնում էկոնոմ դասով թռիչքների մեջ։

Ինգվար Կամպրադ

9. Նրանք օրական առնվազն 30 րոպե զբաղվում են սպորտով

Այսպես, Բիլ Գեյթսի կիրքը թենիսն է։

10. Նրանք ծանր օրն ավարտում են խորը մեդիտացիայով

Օփրա Ուինֆրին ասում է, որ մեդիտացիան բարելավում է տրամադրությունը, տալիս է նոր ստեղծագործական գաղափարներ և թույլ է տալիս իսկապես հանգստանալ։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Միլիարդատերերի 10 տարածված սովորություն. հարստության ճանապարհը սկսվում է լուսաբացին
Ճապոնացի բոդիարտ վարպետի ֆանտաստիկ ստեղծագործությունները