fbpx

6 նշան, որ դուք լցված եք բացասական էներգիայով․ այն կործանում է ձեր կյանքը

Ի՞նչ օգնության ազդանշաններ են ուղարկում մեր մարմինն ու հոգին։ Այս հոդվածում կներկայացնենք 6 հիմնական նշան, որոնք հուշում են՝ բացասական էներգիան քայքայիչ ուժ է դարձել ձեր կյանքում։

Մենք հաճախ ենք օգտագործում «բացասական էներգիա» արտահայտությունը՝ խոսելով մեր ինքնազգացողության, այլ մարդկանց, վայրերի կամ շինությունների մասին։ Սակայն այս բառերն ասելիս ոչ միշտ ենք մինչև վերջ պատկերացնում դրանց իրական իմաստը։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Ինչպե՞ս է բացասական էներգիան հայտնվում մեր ներսում, որտե՞ղ է այն կուտակվում։ Ի՞նչ նշաններով կարելի է հասկանալ, որ այն չափազանց շատ է, և ի՞նչ անել, որպեսզի այն չկործանի մեր կյանքը։ Այս հարցերին պատասխանում է էներգոթերապևտը։

Բացասական էներգիայի աղբյուրները

Յուրաքանչյուր մարդ, ինչպես և ցանկացած կենդանի արարած, ունի էներգետիկ մարմին, որտեղ ստեղծվում և պահպանվում են էներգիան, զգացմունքները, հույզերը, ներքին համոզմունքներն ու արգելակները։ Եթե ֆիզիկական մարմինը կազմված է օրգաններից, արյունից, ավշից և այլն, ապա մնացած ամեն ինչը մեր էներգետիկ մարմնում է։

Մենք ապրում ենք էներգիայով լի աշխարհում, սակայն մեր տեսողությամբ ընկալում ենք շրջապատող իրականության ընդամենը 10%-ը։ Էներգիայով լիցքավորված է ամեն ինչ՝ երևույթները, առարկաները, տարածքները, վայրերը։ Այս աշխարհում ամեն ինչի հետ շփվելիս մենք էներգիա ենք փոխանակում։ Այն լինում է երկու տեսակ՝ արարող (դրական) և քայքայիչ (բացասական)։

Հաճախ է պատահում, որ մարդու հետ զրուցելուց հետո ուրախությունից թևեր ես առնում, քանի որ քեզ է փոխանցվել նրա դրական, արարող էներգիան։ Բայց լինում է և հակառակը, երբ շփումից հետո ուժասպառ ես լինում և ոչինչ անել չես ուզում, քանի որ դիմացինից ստացել ես քայքայիչ, բացասական էներգիա։

Անշուշտ, մենք ինքներս էլ ենք տարբեր էներգիաներ ստեղծում՝ և՛ դրական, և՛ բացասական։ Դրականը ծնվում է մեր ցանկություններից, հաճույքից, ուրախությունից, լավատեսական համոզմունքներից։ Իսկ բացասականը գալիս է վախերից, չարությունից, նեղվածությունից, զայրույթից, ամոթից, մեղքի զգացումից, նախանձից և բացասական կարծրատիպերից։ Ցավոք, մեր էներգետիկ մարմինը դժվարությամբ է վերամշակում բացասական էներգիան, և այն, ժամանակի ընթացքում կուտակվելով, սկսում է քայքայել ֆիզիկական մարմինն ու ընդհանրապես մեր ողջ կյանքը։

Եկե՛ք հենց հիմա ստուգենք՝ արդյո՞ք դուք ևս բախվել եք այս խնդրին։

Ինչպե՞ս հասկանալ, որ ձեզանում չափազանց շատ բացասական էներգիա կա. 6 նշան

1. Հուզական անկայունություն

Առաջին և ամենաակնհայտ նշանը հուզական անկայունությունն է՝ մշտական տագնապ, անհանգստություն, ամեն ինչ վերահսկելու ձգտում, ագրեսիայի, զայրույթի և չարության անկառավարելի պոռթկումներ։ Ինչո՞ւ։ Որովհետև բացասական հույզերն իրենք էլ հենց բացասական էներգիա են։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

2. Ֆիզիկական հյուծվածություն

Երկրորդ տեղում ֆիզիկական հյուծվածությունն է։ Մեր էներգետիկ մարմնի վիճակն ուղղակիորեն ազդում է մեր ֆիզիկական ինքնազգացողության վրա։ Երբ մարմնում ուժ և կենսական տոնուս չկա, երբ անգամ լիարժեք քունն ու հանգիստը չեն օգնում վերականգնվել, դա վկայում է բացասական էներգիայով գերբեռնվածության մասին։ Օրգանիզմն իր բոլոր ուժերն ուղղում է բացասականը վերամշակելուն, որպեսզի գոյատևի, և այլ բաների համար պարզապես ռեսուրս չի մնում։ Ուրիշի բացասական էներգիան գրեթե անհնար է վերամշակել. այն նստվածքի պես մնում է ներսում և սկսում է իր քայքայիչ գործը։

3. Քնի խանգարումներ

Քնի հետ կապված խնդիրները ևս այս վիճակի բնորոշ ախտանիշ են։ Պատճառը կրկին այն է, որ օրգանիզմը գիշերները փորձում է վերամշակել կուտակված բացասականը, սակայն դա նրան մեծ դժվարությամբ է հաջողվում։ Մղձավանջները նույնպես բացասական էներգիայի վերամշակման հետևանք են։ Իմ փորձից կարող եմ ասել, որ բազմաթիվ դեպքերում էներգետիկ մաքրումից հետո մարդկանց քունն ու ընդհանուր վիճակը լիովին կարգավորվել են։

 

4. Առողջական խնդիրների ի հայտ գալը

Սա շատ կարևոր նշան է։ Էներգետիկ մարմինն ավելի նուրբ կառուցվածք ունի, քան ֆիզիկականը։ Երբ բացասական էներգիան հայտնվում է մեր մեջ, նրա համար տարբերություն չկա, թե որտեղ կկուտակվի՝ ոտքի մատի՞ն, թե՞ երիկամներում։ Սակայն այն օրգանում, որտեղ այն կուտակվում է, սկսվում են խնդիրներ, որոնք հաճախ ուղեկցվում են ցավերով։

5. Հաճախակի կոնֆլիկտներ

Այս նշանն առաջինի ուղիղ հետևանքն է, բայց կարևոր է այն առանձին դիտարկել։ Եթե ձեզ թվում է, թե շրջապատի մարդիկ ձեր հանդեպ բացասաբար են տրամադրված, և դուք անընդհատ վեճերի մեջ եք հայտնվում, նշանակում է՝ նրանք ենթագիտակցորեն զգում են ձեր բացասական էներգիան։ Բանն այն է, որ մենք շրջապատին փոխանցում ենք միայն այն էներգիան, որը գերակշռում է մեր մեջ։ Եթե ներսում բացասականն է շատ, ապա մենք, նույնիսկ առանց խոսելու, այն տարածում ենք շուրջբոլորը։

Վստահաբար կհիշեք օրեր, երբ ներսում լցված էիք լավ, դրական էներգիայով, և կարծես ողջ աշխարհը ձեզ էր ժպտում ու ամեն բան հեշտությամբ ստացվում էր։ Եվ հակառակը՝ երբ ներսում փոթորիկ էր, դրսում ևս ամեն ինչ սխալ էր ընթանում։

Կարդացեք նաև՝ 5 արտահայտություն, որոնք ձեր կյանք են ձգում բացասական իրադարձություններ

6. Ձախողումներ աշխատանքում և գործերում

Սա ևս շատ կարևոր ցուցիչ է։ Փողի էներգիան մեզ վերադարձնում է հենց այն, ինչ մենք ենք իրեն տալիս։ Եթե մեր մեջ բացասականն է գերակշռում, ապա հետ ենք ստանում նույնը։ Շատերը սովորաբար հակառակին են սպասում՝ «երբ ֆինանսական վիճակս լավանա, ես էլ երջանիկ կլինեմ»։ Բայց օրենքն այլ կերպ է գործում. առաջնայինը ներքին վիճակն է։ Ամեն ինչ կկարգավորվի այն ժամանակ, երբ դուք սկսեք ձեզ երջանիկ զգալ։

Բացասական էներգիայից ազատվելու 3 պարզ միջոց

  1. Մաքրում ջրով

    Ջուրը հզոր էներգիա է, որին կարելի է ծրագրավորել։ Ի՞նչ պետք է անել. կանգնեք ցնցուղի տակ (պարտադիր հոսող ջրի տակ) և մտովի խնդրեք ջրին, որ ձեր մարմնից հավաքի ողջ բացասական, օտար էներգիան և իր հետ տանի։ Դուք ֆիզիկապես կզգաք, թե ինչպես է տեղի ունենում մաքրումը։ Այնուհետև խնդրեք ջրին՝ ձեզ լցնել մաքուր, լուսավոր և դրական էներգիայով։ Այս պարզ գործողությունից հետո անմիջապես կզգաք թեթևություն։

  2. Բացասականի դուրսբերում «էներգետիկ տարայի» միջոցով

    Սա ամենաարագ մեթոդն է։ Ի՞նչ պետք է անել. միացրեք երևակայությունը և պատկերացրեք, որ ձեռքերով օդում ստեղծում եք մի էներգետիկ գունդ։ Ապա մտովի հավաքեք ձեր ամբողջ բացասական էներգիան (կամ այն «դուրս քաշեք» ցավող հատվածից՝ ձեռքը դնելով այդտեղ) և տեղավորեք ձեր ստեղծած գնդի մեջ։ Վերջում խնդրեք, որ այդ բացասականով լի գունդը լուծվի տարածության մեջ և անհետանա։

  3. Ազատվել բացասականից՝ հույզերն արտագրելով

    Մեր խոսքերն ու մտքերը նույնպես էներգիա են, ուստի դրանք կարելի է «թափել» թղթի վրա։ Ի՞նչ պետք է անել. վերցրեք թուղթ ու գրիչ և առանց վարանելու, առանց խմբագրելու գրեք այն ամենը, ինչ կա ձեր ներսում։ Թողեք, որ մտքերը պարզապես հոսեն։ Ավարտելուց հետո այդ թուղթը մանր-մանր պատառոտեք կամ այրեք։

Այս մեթոդները շատ պարզ են, բայց իրապես արդյունավետ են, ինչը փաստվել է բազմաթիվ մարդկանց օրինակով։ Հետևե՛ք ձեր ներքին էներգիային և պարբերաբար մաքրե՛ք ձեր էներգետիկ դաշտը, որպեսզի միշտ լինեք առողջ, ներդաշնակ և երջանիկ։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
6 նշան, որ դուք լցված եք բացասական էներգիայով․ այն կործանում է ձեր կյանքը
ԹԵՍՏ «Ձեր կյանքի ճանապարհը»: Ինչպե՞ս եք հաղթահարում խնդիրները