fbpx

Տիեզերքի 4 նշան, որոնք երբեք չի կարելի անտեսել

Երբևէ ունեցե՞լ եք այն տարօրինակ զգացողությունը, թե ինչ-որ բան այն չէ, նույնիսկ եթե արտաքնապես ամեն ինչ կարգին է թվում։ Կամ միգուցե պատահե՞լ է, որ տանից դուրս գալիս հանկարծ չեք գտել բանալիները, մոռացել եք հեռախոսը կամ դրամապանակը, և մի քանի րոպե ուշանալու շնորհիվ խուսափել եք ինչ-որ տհաճ իրավիճակից։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Ոմանք դա «ինտուիցիա» են անվանում, ոմանք՝ «նախազգացում», սակայն շատերը հավատում են, որ դրանք Տիեզերքի ուղարկած նշաններն են՝ ազդանշաններ, որոնք կոչված են մեզ պաշտպանելու, զգուշացնելու կամ ճիշտ ուղղություն ցույց տալու։ Հոգևոր ուսուցիչ Մեդիչի Ջեյմսը վստահեցնում է, որ կան նշաններ, որոնք պարզապես չի կարելի անտեսել, քանի որ եթե Տիեզերքը «խոսում» է, ուրեմն դրա համար լուրջ պատճառ կա։

1. Դուրս գալուց առաջ չեք գտնում ձեր իրերը

Եթե տնից դուրս գալուց առաջ հանկարծ մոռանում եք, թե որտեղ եք դրել բանալիները, հեռախոսն ընկնում է ձեր ձեռքից, կամ հիշում եք, որ մոռացել եք մի կարևոր բան, մի պահ կանգ առեք և շունչ քաշեք։

Ըստ Ջեյմսի՝ սա ազդանշան է. գուցե պետք է մի քանի րոպե ավելի ուշ դուրս գայիք։ Դա ոչ թե նշանակում է, որ դուք եք սխալ, այլ որ Տիեզերքն այդ կերպ ձեզ պաշտպանում է ինչ-որ բանից։ Այդ փոքրիկ ուշացումը կարող է ձեզ փրկել վթարից կամ հանգեցնել մի հանդիպման, որը կփոխի ձեր օրվա կամ նույնիսկ կյանքի ընթացքը։

Տարոլոգ Բարբին նույնպես պնդում է. երբ թռիչքները հետաձգվում են, հարցազրույցները՝ չեղարկվում, կամ դուք անսպասելի հիվանդանում եք, դա հաճախ նշան է, որ ձեր ընտրած ուղին ձեզ համար չէր։ Իսկ երբեմն էլ պարզապես պետք է մի փոքր սպասել։

2. Զրույցի ընթացքում ձեզ վատ եք զգում

Ձեզ հետ պատահե՞լ է, որ խոսակցության ընթացքում հանկարծ կորցրել եք մտքի թելը, չեք կարողացել հիշել, թե ինչ էիք ուզում ասել, կամ պարզապես ձեզ անհարմար եք զգացել այդ մարդու ներկայությամբ։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Ջեյմսը սա համարում է Տիզերքի դասական նշան, որը կարծես ասում է ձեզ. «Կա՛նգ առ։ Լռի՛ր»։ Ոչ բոլոր զրույցներն են մեզ համար օգտակար, և երբեմն մեր ներքին ձայնը զգուշացնում է, որ դիմացինի էներգիան մեզ հարիր չէ։

«Նույնիսկ եթե հստակ չգիտեք, թե ինչու չեք վստահում այդ մարդուն, ձեր ներքին զգացողությունն արդեն իսկ բավական է՝ նրանից հեռու մնալու համար»։

— Ինտուիտիվ հոգեբույժ Ջուդիթ Օրլոֆ

3. Բույսերն ու ծաղիկները հանկարծակի թառամում են

Գիտենք, սա կարող է հնչել որպես տեսարան մի կախարդական ֆիլմից, բայց այստեղ ավելին կա։ Եթե ձեր տան բույսերը հանկարծակի և առանց որևէ տեսանելի պատճառի սկսում են թառամել, մի՛ անտեսեք այդ փաստը։

Ըստ Ջեյմսի՝ բույսերն ունակ են կլանելու բացասական էներգիան և երբեմն դա անում են՝ մեզ պաշտպանելու նպատակով։ Մտաբերեք, թե վերջերս ով է ձեզ հյուր եկել։ Արդյոք նրա ներկայությամբ բացասական կամ ծանր մթնոլորտ զգացե՞լ եք։

Ծաղկավաճառ Վենետկա Արսենովան ևս պնդում է, որ այնպիսի բույսեր, ինչպիսիք են նարդոսը, խնկունին և հասմիկը, նպաստում են տարածքի էներգիայի մաքրմանը և հոգեկան ներդաշնակության հասնելուն։ Այնպես որ, դրանք, հավանաբար, ավելին են, քան պարզապես գեղեցիկ դեկոր։

Կարդացեք նաև՝ Տիեզերքի 8 նշան, որոնք ասում են, որ ձեր կյանքը շուտով կտրուկ կփոխվի

4. Ինչ-որ մեկը դիպչում է ձեր մազերին

Շատ հոգևոր ուսմունքների համաձայն՝ մազերը մարդու էներգետիկ թագն են։ Ջեյմսի խոսքով, երբ ինչ-որ մեկն առանց ձեր թույլտվության դիպչում է մազերին, նա կարող է ձեզ փոխանցել իր բացասական էներգիան, նույնիսկ առանց դա գիտակցելու։

Թույլ մի՛ տվեք, որ որևէ մեկը, հատկապես անծանոթը, ձեռք տա ձեր մազերին։ Սա ամենևին էլ մեծամտություն չէ, այլ՝ ինքնապաշտպանություն։ Ի վերջո, երբեմն դրական էներգիայի հոսքը պահպանելու լավագույն միջոցը հստակ անձնական սահմաններ գծելն է, նույնիսկ այնպիսի հարցերում, որոնք առաջին հայացքից «անմեղ» են թվում։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Տիեզերքի 4 նշան, որոնք երբեք չի կարելի անտեսել
20+ նկարազարդում, որոնք ցուցադրում են ժամանակակից քաղաքակրթության կործանումը