fbpx

Սիրային հորոսկոպ 2025 թվականի սեպտեմբերի համար․ ի՞նչ է սպասվում ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ յուրաքանչյուր նշանին

Սեպտեմբերը կատարյալ սիրային պատկերներ չի խոստանում, փոխարենը զգացմունքների ոլորտում առատորեն դասեր, փորձություններ և նոր բացահայտումներ է մատուցում։ Որոշ դեպքերում սերն ավելի վառ կբոցավառվի, մյուսներում՝ լռություն ու հեռավորություն կպահանջվի, իսկ լինելու են նաև այնպիսիք, ովքեր ստիպված կլինեն անկեղծորեն խոստովանել իրենք իրենց, թե իրականում ինչ են որոնում։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

♈ Խոյ

Ամիսը կայծեր է սփռում, սակայն աստղերը հուշում են՝ պետք չէ անմտորեն նետվել կրակի գիրկը։ Արկածների և ադրենալինի սուր ցանկություն կզգաք, իսկ ձեր զուգընկերը կարող է պարզապես չհասցնել ձեր ռիթմի հետևից։ Գլխավորը ոչ թե պահանջելն է, այլ նրբանկատորեն ներգրավելը՝ զրույցներով, երազանքներով, ընդհանուր ծրագրերով։ Միայնակ Խոյերը կշողան պրոժեկտորի պես, բայց որպեսզի այդ բռնկումը հիմնունավոր լինի, հարկ կլինի ավելի խորը նայել և լսել սրտի ձայնին։

♉ Ցուլ

Ջերմությունն ու քնքշությունն այս ամսва ձեր ուղեցույցներն են։ Կցանկանաք քնքուշ ժեստեր և վստահություն զգալ զուգընկերոջ նկատմամբ։ Սակայն եթե ինչ-որ բան այն չէ, մի՛ փակվեք ձեր մեջ։ Անկեղծ խոսելը նոր կամուրջ կառուցելու լավագույն միջոցն է։ Ազատ Ցուլերին ճակատագիրը հանդիպում կպարգևի, որը ոչ թե կրքերի փոթորիկ կլինի, այլ հանգիստ բոց, որը տաքացնում է, բայց չի այրում։

♊ Երկվորյակներ

Ներքուստ փոփոխությունների անհագ կարիք կզգաք․ մեկ կձգտեք ազատության, մեկ՝ մտերմության։ Այդպիսի տատանումները հեշտությամբ կարող են հոգնեցնել և՛ ձեզ, և՛ ձեր զուգընկերոջը։ Փրկությունը անկեղծությունն է։ Ոչ մի ակնարկ, ոչ մի խաղ, միայն ուղիղ խոսքեր։ Միայնակ Երկվորյակները կփայլեն, և նրանց շուրջը երկրպագուներ կպտտվեն, բայց հարատև կապ կստեղծվի միայն նրա հետ, ում հետ կլինի խորություն, այլ ոչ թե պարզապես մի կայծ։

♋ Խեցգետին

Սեպտեմբերը կխայթի ձեր հոգու ամենանուրբ լարերը։ Անվտանգության և հոգատարության պահանջն էլ ավելի կմեծանա։ Եթե կասկածներ ի հայտ գան, ավելի լավ է բարձրաձայնել դրանք. լռությունը միայն կբարդացնի իրավիճակը։ Ազատ Խեցգետիններին խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել հանգիստ, հուսալի մարդկանց. հենց այդ հանդարտ էներգիայի մեջ է թաքնված այն, ինչը ձեզ տան ջերմության զգացողություն կհաղորդի։

♌ Առյուծ

Դուք կրկին ուշադրության կենտրոնում եք, սակայն այժմ կարևորը ոչ թե ամբոխի ծափերն են, այլ մտերիմ մարդու հայացքը։ Փորձեք երբեմն ցույց տալ ձեր խոցելի կողմերը, և հարաբերություններն անմիջապես կջերմանան։ Միայնակ Առյուծները կլողան հաճոյախոսությունների մեջ, բայց իսկական երջանկություն կպարգևի միայն նա, ով արտաքին փայլի հետևում կնկատի ձեր սիրտը։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

♍ Կույս

Միտքն անդադար աշխատում է՝ ամեն ինչ իր տեղում դասավորելու ցանկությամբ։ Սակայն սերը չի հանդուրժում մշտական վերահսկողություն։ Թույլ տվեք, որ զգացմունքներն ընթանան իրենց բնական հունով։ Միայնակ Կույսերին կհմայի պարզությունն ու անկեղծությունը, ոչ թե արտաքին կատարելությունը։ Իսկական զգացմունքը ծնվում է այնտեղ, որտեղ կանոններ չկան, այլ կա միայն վստահություն։

Կարդացեք նաև՝ ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ այս 4 նշանները իսկապես կծաղկեն 2025 թվականի սեպտեմբերին

♎ Կշեռք

Դուք կրկին ներդաշնակության որոնումների մեջ եք, բայց այն անհնար է առանց ձեր սեփական ճշմարտությանը հավատարիմ մնալու։ Հանուն հանգստության մի՛ հարմարվեք ուրիշներին. ասացեք այն, ինչն իրապես կարևոր է ձեզ համար։ Միայնակ Կշեռքներին ճակատագիրը կարող է հանդիպում պարգևել միաժամանակ և՛ մեղմ, և՛ ուժեղ անհատականության հետ, ում ներկայությամբ դուք վերջապես հանգստություն կգտնեք։

♏ Կարիճ

Կրքերը եռում են, և զուգընկերոջ հետ միաձուլվելու անհագ ցանկություն է առաջանում։ Սակայն մտերմությունը մի՛ շփոթեք վերահսկողության հետ. անձնական տարածությունը ձեր թշնամին չէ, այլ ձեր կապի ամրության գրավականը։ Ազատ Կարիճները կգրավեն իրենց առեղծվածայինությամբ, բայց կարևոր է չսահմանափակվել միայն քիմիայով. փնտրեք նրան, ով կընդունի ոչ միայն ձեր կրակոտ բնավորությունը, այլև ձեր խոցելիությունը։

♐ Աղեղնավոր

Ներսում երկու հակասական ցանկություն կպայքարի․ մեկը կմղի դեպի ազատություն, մյուսը կփափագի հուսալիություն։ Առանց բացատրության անհետանալը միայն կոնֆլիկտ կծնի։ Ավելի լավ է ուղիղ խոսել. ազնվությունը ամեն ինչ իր տեղը կդնի։ Միայնակ Աղեղնավորներին սպասվում են նոր ծանոթություններ ճամփորդությունների, ուսման կամ նոր արկածների ընթացքում։ Ամենահետաքրքիրը տեղի կունենա հենց այն ժամանակ, երբ դուք կդադարեք որոնել։

♑ Այծեղջյուր

Սեպտեմբերն ուժեղացնում է կայունության ձեր ձգտումը։ Սակայն սրտիդ շուրջ ամրոցի պարիսպներ մի՛ կառուցեք։ Տեղ թողեք անսպասելիի համար, և զուգընկերը կզարմացնի ձեզ իր ջերմությամբ։ Ազատ Այծեղջյուրները կարող են հանդիպել մի մարդու, ում մեջ լրջությունը ներդաշնակորեն զուգորդվում է քնքշության հետ։ Իսկական հենարանը նաև կարող է շատ ռոմանտիկ լինել։

♒ Ջրհոս

Դուք և՛ ազատության եք ձգտում, և՛ միաժամանակ փնտրում եք մեկին, ում հետ կարող եք լինել այնպիսին, ինչպիսին կաք։ Հարաբերություններում կարևոր է ձեր անձնական տարածությունն ընդհանուր ծրագրերին ներդաշնակորեն համադրել։ Այդ դեպքում կապը վանդակ չի դառնա։ Ձեզ կգրավեն այն մարդիկ, ովքեր ձեր տարօրինակություններն ընկալում են որպես գանձ, ոչ թե թերություն։

♓ Ձկներ

Սեպտեմբերին դուք կփափագեք ուշադրության նուրբ դրսևորումների և քնքուշ խոսքերի։ Երբեմն դուք կարծես սավառնում եք երազանքներում, և զուգընկերն դա զգում է։ Բայց հենց ձեր այդ նրբանկատությունն է հարաբերությունները ջերմացնում։ Ազատ Ձկները կարող են հանդիպել մի մարդու, ում հետ առանց ավելորդ խոսքերի «տան» զգացողություն կունենան։ Սերը գալիս է ոչ թե շքեղ հանդիսություններով, այլ հանգիստ ու լուռ վստահությամբ։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Սիրային հորոսկոպ 2025 թվականի սեպտեմբերի համար․ ի՞նչ է սպասվում ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ յուրաքանչյուր նշանին
Մինիոնները նոր՝ Ֆորսաժ 7 ֆիլմում (տեսանյութ)