fbpx

5 արտահայտություն, որ չի կարելի ասել միայնակ մարդկանց․ դրանք վիրավորում են մինչև սրտի խորքը

Մենք հազվադեպ ենք մտածում, թե ինչ ազդեցություն են ունենում մեր խոսքերն ուրիշների վրա, հատկապես եթե դրանք բարի մտադրությամբ ենք ասում։ Սակայն, ինչպես հայտնի է, նման մտադրությունները հաճախ բերում են բոլորովին անցանկալի հետևանքների։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Ձգտելով աջակցել, քաջալերել կամ գործի մղել՝ մենք միայնակ մարդկանց ասում ենք այն, ինչ չարժե ասել, իսկ հետո զարմանում ենք բացասական արձագանքից։

Հոգեբանը հորդորում է խուսափել որոշակի արտահայտություններից, որոնք չարժե օգտագործել այն մարդկանց հետ զրույցներում, ովքեր դեռ փնտրում են իրենց անձնական երջանկությունը։


Ի՞նչ չի կարելի ասել միայնակ մարդկանց

1. «Ի՞նչ նորություն կա անձնական կյանքումդ։ Ամուսնացե՞լ ես»

Սա ամենատարածված հարցն է, որը հաճախ ենք տալիս ծանոթներին հանդիպելիս։ Շատերը սխալմամբ կարծում են, թե ուրիշի անձնական կյանքով հետաքրքրվելու մեջ վատ բան չկա։ Եկեք անկեղծ լինենք՝ հաճախ մենք ինքներս էլ լավ գիտենք, թե ինչ պատասխան է հաջորդելու։

Գաղտնիք չէ, որ այս արտահայտությունը հատկապես ցավոտ են ընկալում միայնակ աղջիկներն ու կանայք, ովքեր չեն ցանկանում խոստովանել, որ զուգընկեր չունեն։ Նման խոստովանությունը կարծես ավտոմատ կերպով նրանց պիտակավորում է որպես անձնական ոլորտում «չկայացած»։ Շատ ավելի տակտով և քաղաքավարի կլինի, եթե իմաստնություն դրսևորեք և թույլ տաք, որ մարդն ինքը խոսի իր անձնական հաջողությունների մասին, երբ ինքը ցանկանա։

2. «Երևի պահանջներդ են չափազանց բարձր»

Նման ենթադրությունը զրուցակցին մղում է վերանայելու սեփական համոզմունքները, ինչը նա, տրամաբանորեն, բացասաբար կընդունի։ Համաձայնեք, որ դուք չէ, որ պետք է որոշեք, թե որքան բարձր սահմանել նշաձողը, ուստի այս արտահայտությունից լավ է խուսափել։

Բացի այդ, սովորաբար այս խոսքերից հետո շատերը սկսում են «մխիթարական» առաջարկներ անել՝ միայնակ մարդուն ծանոթացնել իրենց շրջապատից որևէ մեկի հետ։ Ցանկացած դեպքում, այս արտահայտությունը անտակտ է հնչում և կարող է զրույցում թյուրիմացություն ստեղծել։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

3. «Դե փոխարենը շատ ազատ ժամանակ ունես քո, կարիերայիդ և հանգստի համար»

Այս արտահայտությունը խորամանկորեն քողարկում է ձեր կարեկցանքը։ Դուք ակնարկում եք, որ տղամարդը կամ կինը շատ ազատ ժամանակ ունի, քանի որ զուգընկեր և երեխաներ չունի։ Մինչդեռ ակնհայտ է, որ հենց այդ փաստը կարող է նրա համար ամենամեծ խնդիրը լինել։

Իհարկե, ցանկացած իրավիճակում խորհուրդ է տրվում դրական կողմեր փնտրել, բայց սա ձեր խնդիրը չէ։ Բոլորովին այլ է, երբ մարդն ինքն է պատմում կարիերայում իր ձեռքբերումների կամ որևէ ճամփորդության մասին։ Այդ դեպքում ձեր խոսքերը տեղին և հաճելի կլինեն․ «Հրաշալի՛ է, թե ինչքան բանի ես հասցրել հասնել»։

Կարդացեք նաև՝ Բառեր, որոնք միայնակ մարդիկ արդեն հոգնել են լսելուց

4. «Քո երջանկությունը դեռ առջևում է»

Եվս մեկ նյարդայնացնող և սխալ արտահայտություն, որը չարժե ասել միայնակ մարդու հետ զրույցում։ Որպես կանոն, նման խոսքերը զրուցակցին ստիպում են որքան հնարավոր է շուտ փոխել թեման կամ ավարտել շփումը։

Որոշ դեպքերում մարդիկ, ովքեր վաղուց իրենց երջանկությունը գտել են կյանքի մեկ այլ ոլորտում, կարող են պարզապես չհասկանալ այս արտահայտությունը։

5. «Ավելի՛ ակտիվ եղիր»

Դուք չեք կարող հստակ իմանալ՝ արդյոք մարդն այդ պահին հարաբերությունների կարիք ունի՞, որպեսզի նման բան պնդեք։ Բացառված չէ, որ նա վերջերս ցավոտ բաժանում է ապրել և առայժմ չի նախատեսում նոր զուգընկեր փնտրել։ Կամ գուցե նա իր ակտիվությունը դրսևորում է այլ՝ ոչ պակաս կարևոր ոլորտներում՝ կարիերա, կամավորություն, սպորտ։

Եթե վստահ չեք, որ նա ընդհանրապես զուգընկեր է փնտրում, զերծ մնացեք նման կոչերից։ Իսկ եթե գիտեք, որ մարդուն մտահոգում է իր կարգավիճակը, առավել ևս խուսափեք անպատեհ խորհուրդներ տալուց։


Եզրակացության փոխարեն

Ի վերջո, լավագույն մոտեցումը կարեկցանքն է և անձնական սահմանների հանդեպ հարգանքը։ Չպահանջված խորհուրդներ տալու փոխարեն՝ փորձեք լինել լավ լսող և թույլ տվեք, որ մարդն ինքը կիսվի այն ամենով, ինչով կցանկանա։ Ձեր լուռ ներկայությունն ու անկեղծ ժպիտը կարող են ամենաթանկ աջակցությունը լինել։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
5 արտահայտություն, որ չի կարելի ասել միայնակ մարդկանց․ դրանք վիրավորում են մինչև սրտի խորքը
2012թ. ինտերնետում 634 միլիոն վեբ-կայք, 2.4 միլիարդ օգտատեր