fbpx

Սոֆի Լորեն. «Երբ ես մարդկանց կարիքն ամենաշատն ունեի, նրանք լքեցին ինձ…»

Սոֆի Լորենը մեր ժամանակների ամենագեղեցիկ և ամենահայտնի դերասանուհիներից է։ Կարող է թվալ, որ նրա կյանքը պատված էր վարդերով, բայց դա այդպես չէր: Լորենի փառքի և սիրո ճանապարհը կարելի է համառոտ նկարագրել՝ «փշերի միջով դեպի աստղեր»։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Սոֆին ծնվել է տգեղ, թույլ և ապրել աղքատության մեջ։ Բայց բոլորի համար անսպասելիորեն, 14 տարեկանում նա սկսեց փոխվել և ծաղկել… 30 տարեկանում նա հայտնի դարձավ, 50 տարեկանում նա վախենում էր, որ տարիները շատ արագ են անցնում, իսկ հիմա, երբ նա արդեն 80-ն է անց է՝ նա պաշտում է իր թոռներին և կիսվում է իր իմաստությամբ, առավել ևս դերասանուհին հումորի մեծ զգացում ունի:

Իր 85-ամյակի նախօրեին Սոֆի Լորենը The Sydney Morning Herald հրատարակությանն ասել է. «Ինձ դուր է գալիս ապրել իմ կյանքով, դուր է գալիս, որ ունեմ այսպիսի երեխաներ, որ մեծանում եմ և իմ տարիքից ավելի երիտասարդ տեսք ունեմ: Ի՞նչ, մի՞թե սա մեղք է։ Ո՛չ։ Փորձում եմ սնվել որոշակի ձևով, մարզվել և ընդհանուր առմամբ հոգ տանել իմ մարմնի մասին։ Փորձում եմ վայելել խաղաղ կյանքը։ Խաղաղությունը գեղեցկության բանալին է»:

Այս կինը արժանի է, որպեսզի իրեն սիրեն և արժանի է, որպեսզի իրեն լսեն…

«Երբ ես բավականաչափ վստահ եղա ինքս ինձ վրա, բեմն անհետացավ իմ կյանքից: Երբ հավատացի, որ պարտվել եմ, հաղթեցի։ Երբ ես ամենից շատ մարդկանց կարիքն ունեի, նրանք լքեցին ինձ: Երբ ես սովորեցի չորացնել արցունքներս, ես գտա մի ուս, որի վրա կարելի է լաց լինել: Երբ ես տիրապետեցի ատելության արվեստին, ինչ-որ մեկը սկսեց սիրել ինձ ամբողջ սրտով և ժամերով սպասել լուսաբացին, երբ ես քնում էի արևածագի հետ: Անկախ նրանից, թե ինչ եք պլանավորում, դուք երբեք չեք իմանա, թե ինչ է պլանավորել կյանքը ձեզ համար: Հաջողությունը ծանոթացնում է ձեզ աշխարհի հետ: Բայց անհաջողությունը ծանոթացնում է աշխարհին ձեզ հետ: Միշտ երջանիկ եղեք։ Հաճախ, երբ մենք կորցնում ենք հույսը և մտածում, որ դա վերջն է, Աստված ժպտում է վերևից և ասում. «Հանգստացիր սիրելիս, դա պարզապես շրջադարձ է, այլ ոչ թե վերջ»:

***

«Ընկերությունը արժեքավոր է նաև նրանով, որ այն կարող է նույնիսկ սերը դուրս մղել ձեր սրտից: Մի փոքր տարօրինակ է հնչում, բայց կարծում եմ, որ դա ճիշտ է: Դուք շատ բան եք սպասում ձեր սիրելի տղամարդուց, ցանկանում եք, որ նա ձեզ համար դառնա աշխարհում ամեն ինչ, բայց դա անիրատեսական է։ Դուք ցանկանում եք, որ նա խորանա ձեր բոլոր խնդիրների մեջ և կարեկցի ձեր ապրումներին: Սակայն շատերը գիտեն, և ոմանք դեռ պետք է սովորեն, որ դա անհնար է: Ոչ մի մարդ ի վիճակի չէ ամբողջությամբ լցնել ձեր կյանքը, նա պարզապես չի կարողանա հասկանալ որոշ մտքեր և զգացմունքներ»:

Կարդացեք նաև՝ 5 խորհուրդ Սոֆի Լորենից. Ինչպես սովորական կինը դառնա գեղեցիկ և դուր գա տղամարդկանց

***

«Եթե կինն ուզում է գեղեցիկ դառնալ, նա պետք է փառամոլ լինի: Ավելի ուշադիր նայեք այն կանանց, որոնց դեմքերը փայլում են էկրաններին և ամսագրերի շապիկներին, նայեք ձեր ընկերներին: Կնկատեք, որ նախանձ ու հիացմունքն են առաջացնում այն ​​կանայք, ովքեր իրենք են իրենց շլացուցիչ համարում։ Նրանց հաջողվել է բացահայտել դա իրենց մեջ և նրանք հաճույք են ճառագում իրենց հայտնագործությունից, թեև նրանց դեմքերը, կազմվածքն ու դիմահարդարումը միշտ չէ, որ անթերի են։ Բայց այն, ինչ ձեզ առաջին հերթին ցնցում է, նրանց համոզմունքն է իրենց անդիմադրելիության մեջ: Ես անկեղծորեն հավատում եմ, որ ոչինչ այնքան չի զարդարում կնոջը, որքան հավատը սեփական արժանիքների նկատմամբ»:

***

«Երբեք մի մոռացեք. վերլուծությունը և հերձումը հնարավոր են միայն մահից հետո: Լաբորատորիան սիրո վայր չէ: Սերն իր բնույթով ինքնաբուխ և պատահական է: Թող դա ոգեշնչի և հաճույք պատճառի, ոչ թե ակնածանք: Սերը ամաչկոտ վայրի ծաղիկ է, ոչ թե այգու վարդ: Նա իրեն լավ է զգում այնտեղ, որտեղ մեծացել է: Եթե ​​վերատնկենք, սկսենք ջրել, պարարտացնել ու խանգարել, կարող է թառամել։ Շրջապատիր նրան ջերմությամբ, մի անհանգստացիր մանրուքների համար, և սերը կծաղկի, կզարմացնի ու կուրախացնի քեզ նորից ու նորից»։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Սոֆի Լորեն. «Երբ ես մարդկանց կարիքն ամենաշատն ունեի, նրանք լքեցին ինձ…»
18 խորամանկություններ, որոնք տեսնելով կասեք. «Հանճարեղ է»