Այսօր տեղի ունեցան Եվրո 2012-ի եզրափակիչ փուլի A խմբի վերջին խմբային խաղերը: Չեխիան հաղթանակ տոնեց Լեհաստանի նկատմամբ: Իսկ զուգահեռ ընթացող խաղում, չնայած նրան, որ ռուսները թվում էր թե հսկայական առավելություն ունեն հույների նկատմաբ, սակայն առաջին խաղակեսի ավելացված վերջին րոպեյին Կարագունիսի խփած գնդակը դարձավ հաղթական: Ռուսները երկրորդ խաղակեսին նորից պաշարեցին հույների դարպասը՝ սակայն հույների վստահ պաշտպանության շնորհիվ, դարպասը այդպես էլ մնաց անառիկ: Հունաստան – Ռուսաստան 1-0, և ռուսները դուրս մնացին հետագա պայքարից: A խմբից 1/4 եզրափակիչ անցան չեխերն ու հույները:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:
Սեղմիր «Like» և ստացիր լավագույն հոդվածները Facebook-ում ↓