fbpx

Ինչո՞վ են տարբերվում արյան բացասական ռեզուս ֆակտորով մարդիկ

Պարանորմալ երևույթների ամերիկացի հայտնի հետազոտող Բրեդ Սթայգերը նկատել է մի հետաքրքիր յուրահատկություն՝ արյան բացասական ռեզուս ֆակտոր ունեցող մարդիկ այդքան էլ սովորական մարդիկ չեն…

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Ավելի ճիշտ՝ նա ենթադրել է, որ այդ մարդիկ կամ «Homo sapiens»-ի հատուկ գենետիկական շարքից են, կամ էլ այլմոլորակայինների հետնորդներ։

Բանը նրանում է, որ գենետիկայի օրենքների համաձայն, մենք կարող ենք ժառանգել միայն այն հատկությունները, որոնք ունեցել են մեր նախնիները, եթե, իհարկե, խոսքը մուտացիայի մասին չէ։ Սա նշանակում է, որ եթե մարդն ու կապիկը սերում են նույն նախնուց, ապա նրանց արյունը պետք է համատեղելի լինի։ Սակայն բոլոր պրիմատներն ունեն դրական ռեսուս ֆակտոր… բոլորը:

Սյդ դեպքում հարց․ այդ ինչպե՞ս է, որ որոշ մարդիկ ունեն բացասական ռեսուս ֆակտոր: Ստացվում է, որ նման մարդիկ ինչ-որ այլ նախնիների ժառանգներ են։ Միգուցե այլմոլորակայինների:

Նշվում է նաև, որ բացասական ռեսուս ֆակտոր կրողների ամենաբարձր տոկոսը` 30%, պատկանում է իսպանացի բասկերին (որոնց ծագումն, ի դեպ, դեռ առեղծված է), արևելյան ծագումով իսրայելցի հրեաներին, սամարացիներին և եթովպացի սև հրեաներին:

Մինչդեռ այլ ազգերում նման մարդկանց թիվը հազիվ 1%-ի է հասնում։

Մեդիումների, բուժողակների և արտասովոր հոգեկան ունակություններով մարդկանց մեծ մասը նույնպես բացասական ռեսուս ֆակտոր ունեն:

Ինչպես գիտենք, կա ընդամենը 4 արյան խումբ: Դրանք բոլորն էլ տարբերվում են կազմով, ավելի ճիշտ՝ արյան բջիջներում տարբեր սպիտակուցների առկայությամբ, որոնք պայքարում են օրգանիզմում բակտերիաների դեմ։ Մարդկանց մեծամասնությունն ունի այս սպիտակուցները և դրանք դրական ռեսուսներ են:

Թե ինչու որոշ մարդիկ չունեն այս սպիտակուցները, առեղծված է: Գիտնականները կարծում են, որ Երկրի վրա բացասական ռեսուս առաջին մարդիկ հայտնվել են 35000 տարի առաջ։ Ինչպե՞ս: Ոչ ոք չգիտի։ Սակայն ամենահայտնի տեսությունը հենց այս մարդկանց ԴՆԹ-ի այլմոլորակային ծագման մասին է:

Կարդացեք նաև՝ Արյան խումբը կարող է ավելին պատմել ձեր մասին, քան կարծում էիք: Փաստեր, որոնք զարմացնում են

Ահա մի քանի ընդհանուր բնութագրեր բացասական ռեսուս ֆակտոր ունեցող մարդկանց համար.

  • Նրանք ավելի բարձր IQ ունեն, քան «դրական» մարդիկ։
  • Նրանք սովորաբար ավելի ցածր մարմնի ջերմաստիճան ունեն, քան մյուսները;
  • Հոգեպես և էմոցիոնալ առումով այս մարդիկ շատ ավելի կայուն են;
  • Նրանք հաճախ շիկահեր են;
  • Նրանք շատ զգայուն են ջերմության նկատմամբ և չեն սիրում ցուրտ;
  • Ամենից հաճախ նրանք ունեն կապույտ, կանաչ կամ բաց շագանակագույն աչքեր։

Այս մարդկանց մեկ այլ հետաքրքիր երևույթ կապված է հղիության հետ։

Հայտնի է, որ բացասական ռեսուս ֆակտորով մարդկանց հնարավոր չէ կլոնավորել։

Ավելին, եթե հղի մոր ռեզուսը բացասական է, ապա նրա մարմնի իմունային համակարգը կհարձակվի պտղի վրա՝ ընկալելով այն որպես օտար մարմին: Այդ իսկ պատճառով բժիշկները նման կանանց խնդրում են հղիության ընթացքում հատուկ դեղամիջոցներ ընդունել, որոնք ճնշում են իմունային համակարգը։

Բայց ինչու է սեփական մարմինը հարձակվում սեփական երեխաների վրա, այսինքն. ինչո՞ւ է նրանց ընկալում որպես «օտարներ»։ Այս հանելուկը պատասխան չունի, բայց անշուշտ աշխատում է հօգուտ նման մարդկանց «օտար» ծագման տեսության։

Ի դեպ, հնագետները հայտնաբերել են հսկայական քանակությամբ հնագույն տեքստեր և արվեստի գործեր, որոնք նկարագրում են տարօրինակ արարածներ, որոնք այցելել են մոլորակ: Այսպիսով, մտածեք ինքներդ … եզրակացությունները թողնում ենք ձեզ․․․


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
Ինչո՞վ են տարբերվում արյան բացասական ռեզուս ֆակտորով մարդիկ
Գիտելիքների ԹԵՍՏ․ Ոչտարրական հարցեր տարբեր ոլորտներից