fbpx

Շատ փխրուն ու խոցելի սրտով ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 4 նշան

Կենդանակերպի նշաններ, որոնց բավական է միայն մկնիկը վազի իրենց կողքով, թափահարի պոչը և կոտրի նրանց սիրտը…

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Դուք չպետք է ամաչեք ձեր խոցելիությունից: Ճիշտ հակառակը։ Դուք պետք է հպարտ լինեք ձեզնով նման ուժեղ զգացմունքներ ունենալու համար, բայց դա չի նշանակում, որ միշտ հեշտ է ունենալ այդպիսի խոցելի սիրտ:

Ահա այն կենդանակերպի նշանները, ովքեր ունեն շատ փխրուն ու խոցելի սիրտ.

Ձկներ

Դուք զգայուն հոգի եք և չեք պատրաստվում ներողություն խնդրել դրա համար։ Դուք հպարտ եք ձեզնով, որ այդքան ուժեղ եք զգում: Այնուամենայնիվ,  ձեզ վհատեցնում է, երբ մարդիկ զգում են, որ պետք է ոտքի ծայրով քայլեն ձեր զգացմունքների շուրջ, քանի որ դուք հեշտությամբ վիրավորվում եք: Դուք կգերադասեիք, որ նրանք անկեղծ լինեն ձեզ հետ: Դուք չէիք ցանկանա, որ նրանք ձեզ վերաբերվեն ապակու պես: Դուք չեք ցանկանում, որ նրանք ձեզանից գաղտնիք պահեն և զգաք, որ նրանք ձեզ լավություն են անում: Դուք կարող եք ձվի կճեպի նման հեշտ կոտվրող սիրտ ունենալ, բայց դուք ավելի ուժեղ եք, քան կարծում են բոլորը։ Դուք անցել եք ձեր անցյալի բոլոր ցավալի պահերը։ Սա նշանակում է, որ դուք կարող եք հաղթահարել մնացած ամեն ինչ, ինչը ձեզ բաժին է ընկնում: Դուք կարող եք հաղթահարել ինքներդ ձեզ:

Կշեռք

Դուք հեշտությամբ կապվում եք նոր մարդկանց հետ, քանի որ երազող եք։ Դուք մեծ ակնկալիքներ ունեք բոլոր նրանցից, ովքեր մտնում են ձեր կյանք: Այդ պատճառով, դուք միշտ ցնցվում եք, երբ մարդիկ հիասթափեցնում են ձեզ: Ըստ էության, ձեր սիրտը հեշտ է կոտրել, քանի որ հեշտությամբ սիրահարվում եք: Բայց դուք չեք դադարում կրկին ու կրկին հնարավորություններ տալ նրանց, միայն այն պատճառով, որ կա հավանականություն, որ դուք կարող եք կրկին վիրավորվել: Դուք բավականաչափ համարձակ եք, որպեսզի ամբողջովին տրվեք: Դուք բավականաչափ ուժեղ եք, որպեսզի համբերեք այնքան ցավին, որքան անհրաժեշտ է ձեր իսկական սերը գտնելու համար: Ուստի ձեզ համար ձվի կճեպի նման հեշտ կոտրվող սիրտը թուլություն չէ։ Ինչ-որ իմաստով սա ձեր ուժն է:

Կարդացեք նաև՝ Ամենաբարի սրտով ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 6 նշան

Խեցգետին

Ձեր սիրտը հեշտ է վիրավորել, բայց դա միայն այն պատճառով, որ դուք շատ սեր ունեք: Դուք ակնկալում եք, որ ուրիշները հոգ կտանեն ձեր մասին այնքան խորը, որքան դուք, և երբ դա տեղի չի ունենում, դուք միշտ անակնկալի եք գալիս: Իհարկե, դուք չեք դադարի սիրել ամբողջ սրտով։ Դուք չեք պատրաստվում փոխել ձեր ով լինելը միայն այն պատճառով, որ նախկինում որոշ մարդիկ օգտվել են ձեր բարությունից: Դուք կշարունակեք ամեն ինչ տալ հարաբերություններում։ Դուք կշարունակեք վտանգել ձեր սիրտը կոտրվելուն, քանի որ նախկինում անցել եք այս ճանապարհով և հաղթահարել այն: Ոչ, մերժումը հաղթահարելը հեշտ չէ, բայց դուք դա արել եք նախկինում և կարող եք դա նորից անել:

Կույս

Ձեր սիրտը նման է ձվի կեղևի, և դուք սրտին մոտ եք ընդունում ուրիշների ասած ամեն մի փոքր բան: Երբեմն դուք կարող եք ժամերով մտածել զրույցի մասին: Դուք կարող եք ձեզ դժբախտացնել՝ անհանգստանալով, որ վիրավորել եք ինչ-որ մեկին. ով նույնիսկ չգիտի, որ խնդիր կա: Ձեր չափազանց մտածմունքները կարող են մեծ խոչընդոտ լինել, բայց դա միայն այն պատճառով, որ դուք շատ եք անհանգստանում: Միայն այն պատճառով, որ դուք շատ եք ցանկանում լինել այլ մարդկանց շրջապատում և ուրախացնել նրանց: Դուք հեշտությամբ վիրավորվում եք, քանի որ շատ եք անհանգստանում: Դուք հսկայական սիրտ ունեք, որում այնքան շատ սեր կա:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Շատ փխրուն ու խոցելի սրտով ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 4 նշան
Հույն նկարչուհու 25 նկար, որոնք ցույց են տալիս իրական սիրո գեղեցկությունը