Ավրամ Նոամ Չոմսկին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի լեզվաբանության պրոֆեսոր է, արևմտյան քաղաքակրթության խոշոր մտավորական, ով հեղափոխական բեկում է կատարել իր ոլորտում: Փիլիսոփա, գիտնական, հոգեբան, քաղաքական ակտիվիստ, համաշխարհային բռնության դեմ պայքարող։
The New York Times Book Review-ն մի անգամ գրել է. «Դատելով նրա գաղափարների էներգիայից, շրջանակից, նորությունից և ազդեցությունից՝ Նոամ Չոմսկին, թերևս, այսօր ամենակարևոր մտավորականն է»։
Նոամ Չոմսկին կազմել է մարդկային գիտակցության մանիպուլյացիայի 10 մեթոդների ցանկ, որոնք օգտագործվում են քաղաքական գործիչների, իշխանությունների և լրատվամիջոցների կողմից ամբողջ աշխարհում, որոնցում նա բացահայտում է բնակչության շրջանում «սոցիալական համաձայնության», ընդհանուր «հավանության» ձևավորման իրական մեխանիզմները։
Կարդացեք, և ամեն ինչ անմիջապես պարզ կդառնա ձեզ համար:
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Մեթոդ 1. Ուշադրության շեղում
Հասարակությանը ղեկավարելու ամենաառաջին և պարզ միջոցը՝ ժողովրդի ուշադրության շեղումն է քաղաքական և տնտեսական կարևոր իրադարձություններից և որոշումներից՝ լրատվական դաշտը հեղեղելով աննշան նորություններով: Այսպիսով քաղաքացիները հնարավորություն չեն ունենում տեղեկություն ստանալ ժամանակակից առաջատար տեխնոլոգիաների, տնտեսութան, հոգեբանության, կիբերնետիկայի և այլ զարգացումների մասին: Լրահոսը հագեցած է լինում շոու բիզնեսի, դեղին մամուլի, միստիկային վերաբերող անկարևոր նորություններով, որոնք հիմնված են մարդու բնական բնազդների վրա:
Մեթոդ 2. Խնդրահարույց իրավիճակների ստեղծում և դրանց լուծումների առաջարկներ
Տվյալ մեթոդը նաև անվանում են «խնդիր-ռեակցիա-լուծում»: Ստեղծվում է խնդիր, ինչ-որ «իրավիճակ», որը նախատեսված է հասարակության շրջանում որոշակի արձագանք առաջացնելու համար: Իսկ կառավարող օղակների կողմից առաջարկվող լուծումներն առաջին հերթին հենց իրենց են ձեռնտու լինում:
Օրինակ՝ քաղաքներում աճում են բռնության դեպքերը կամ արյունալի ահաբեկչական հարձակումներ են տեղի ունենում: Որպես պատասխան քաղաքացիներին առաջարկվում է անվտանգության ապահովման համար ավելի խիստ օրենքների մշակում և ընդունում, որոնք իրականում ոտնահարում են քաղաքացիական ազատությունները կամ սոցիալական իրավունքները: Այդ օրենքները ներկայացվում են որպես «անհրաժեշտ չարություն»: Բայց պետք է հասկանալ, որ ճգնաժամները իրենք իրենցով չեն առաջանում:
Մեթոդ 3. Աստիճանաբար կիրառում
Որպեսզի հնարավոր լինի առաջ քաշել հանրության համար ոչ ձեռնտու մի օրենք, կիրառվում է աստիճանական, օրեցօր, տարի առ տարի ներդնելու մեթոդը: Նախորդ դարի 80-90-ական թվականներին նման կերպով գլոբալ տարածում ստացան սկզբունքորեն նոր սոցիալ-տնտեսական պայմանները՝ նեոլիբերառլիզմը: Եթե միանգամից տեղի ունենային այնպիսի երևույթներ, ինչպիսիք են՝ պետության դերի նվազագույնի հասցնելը, մասնավորեցումը, անվստահությունը, ոչ կայուն իրավիճակը, մասսայական գործազրկությունը, ցածր աշխատավարձերը, ապա անպայման արդյունքը կհանգեցներ հեղափոխության:
Մեթոդ 4. Իրականացման հետաձգում
Հանրության համար ոչ նպատակահարմար որոշումներ անցկացնելու մեկ այլ միջոց է՝ այն ներկայացնել որպես «ցավալի և անհրաժեշտ» գործողություն, որը, սակայն, ուժի մեջ կմտնի ոչ թե հենց այսօր, այս պահին, այլ մոտ ապագայում: Ավելի հեշտ է համաձայնել որոշակի զոհողությունների ապագայում, քան ներկայում։
Հասարակությունը միշտ միամտաբար հույս ունի, որ «վաղը ամեն ինչ կփոխվի դեպի լավը», իսկ իրենից պահանջվող զոհողություններից հնարավոր կլինի խուսափել: Սա հնարավորություն է տալիս քաղաքացիներին ավելի շատ ժամանակ ունենալ համակերպվելու գալիք փոփոխությունների հետ:
Մեթոդ 5. Դիմել հասարակությանը՝ որպես անմիտ երեխայի
Շատ հաճախ հանրության համար նախատեսված քարոզչություն պարունակող ելույթներում օգտագործվում են այնպիսի փաստարկներ, պերսոնաժներ, բառեր և ինտոնացիա, որոնք կիրառվում են անչափահաս երեխաների հետ շփումներում: Ինչքան շատ են փորձում շփոթեցնել լսողին, այնքան շատ են փորձում օգտագործել ինֆանտիլ լեզվաբանական դարձվածներ: Ինչու՞:
Եթե ինչ-որ մեկը շփվում է մարդու հետ այնպես, կարծես նա 12 տարեկան է (կամ ավելի փոքր), ապա քարոզչության պատասխան ռեակցիան լինում է քննադատության բացակայության բավականին մեծ հավանականությունը: Սա բնորոշ է մինչև 12 տարեկան երեխաներին, և հետևաբար ամբոխը ենթագիտակցաբար ունենում է համապատասխան արձագանք:
Խոսքը, հումորն այս պարագայում նախատեսված է լայն լսարանի համար: Հարկ է նաև չմոռանալ, որ արդեն իսկ կիրառվում են վերևում և ներքևում ներկայացված շահագործման մեթոդները, որոնք լրացնում են մեկը մյուսին:
Կարդացեք նաև՝ 7 գլխավոր զգացմունքներ, որոնց վրա խաղալով՝ ձեզ ենթարկում են մանիպուլյացիայի
Մեթոդ 6. Շեշտը դնել էմոցիաների, ոչ թե բանականության վրա
Էմոցիաների վրա ազդեցությունը նեյրո-լեզվաբանական ծրագրավորման դասական հնարք է, որն ուղղված է մարդկանց ռացիոնալ անալիզ անելու հատկության արգելափակմանը և հետևաբար՝ իրավիճակի մասին կրիտիկական մտածելակերպի արգելափակմանը: Մյուս կողմից, զգացմունքների վրա ազդեցությունը հնարավորություն է տալիս բացել ենթագիտակցության դուռը, որպեսզի այնտեղ ներարկվեն մտքեր, ցանկությունները, վախեր, հարկադրանք կամ վարքի կայուն մոդելներ: Այնպիսի հաճախ կրկնվող նախադասությունները, ինչպիսիք են՝ դաժան ահաբեկչությունները, անարդար կառավարությունը, սոված մարդկանց տառապանք, կադրից դուրս են թողնում կատարվածի իրական պատճառները և մեղավորներին: Զգացմունքները տրամաբանության թշնամին են:
Մեթոդ 7. Մարդկանց տգիտության մեջ պահելը՝ զարգացնելով միջակությունը
Այս ռազմավարության իմաստը կայանում է նրանում, որ մարդիկ չբացահայտեն այն մեթոդները, որոնցով իրենք կառավարվում են կամ ենթարկվում կառավարող օղակների կամքին: Կրթության որակը՝ հատկապես միջնակարգ հասարակական դպրոցներում պիտի լինի միջակ, որպեսզի անտեղյակությունը, տգիտությունը, անճաշակությունը դառնա համատարած, և ցածր խավը չկարողանա հաղթահարել դրանք:
Մեթոդ 8. Դրդել քաղաքացիներին հիանալ միջակությամբ
Հասարակության մեջ սերմանել այն գաղափարը, որ տգիտությունը, գռեհիկ հումորները, անդաստիարակությունը ժամանակակից են: Այս միջոցը մյուսներից չի տարանջատվում, քանի որ ժամանակակից աշխարհում մեծ քանակությամբ միջակությունների կարելի է հանդիպել ցանկացած սոցիալական ոլորտում, սկսած կրոնից և գիտությունից և վերջացրած քաղաքականությամբ: Սկանդալները, դեղին մամուլը, ցածրակարգ սերիալները, կեղծ հերոսները, կասկածելի հումորը և կիսապոպուլիստական ակցիաները շատ լավ միջոց են հասարակությանը մտահորիզոնն ընդլայնելու փորձերից հետ պահելու համար:
Մեթոդ 9. Սեփական մեղքի զգացողության ուժեղացումը
Այս մեթոդի միջոցով մարդուն համազում են, որ միայն ինքն է մեղավոր սեփական անհաջողությունների մեջ, որի պատճառը իր միջակ մտավոր ունակություններն են, նպատակասլացության բացակայթյունը: Արդյունքում՝ տնտեսական և քաղաքական համակարգի դեմ պայքարելու փոխարեն, մարդն սկսում է ինքնախարազանմամբ զբաղվել, ինչն էլ հանգեցնում է ճնշված հոգեվիճակի և անտարբերության շրջապատում տեղի ունեցողի հանդեպ:
Մեթոդ 10. Իմանալ մարդկանց մասին ավելին, քան նրանք գիտեն
Գիտության զարգացումը վերջին 50 տարիներին հանգեցրել է նրան, որ մեծացել է տեղեկատվության հասանելիության անդունդը հասարակ անձանց և իշխող վերնախավի միջև:
Կենսաբանության, նեյրոկենսաբանության և կիրառական հոգեբանության շնորհիվ «համակարգը» ունի առաջատար գիտելիքներ մարդու մասին, ինչպես ֆիզիոլոգիայի, այնպես էլ հոգեբանության ոլորտում: «Համակարգը» ունի ավելի շատ գիտելիք մարդու մասին, քան մարդը գիտի, հետևաբար նա ունի ավելի մեծ իշխանություն և կառավարման ավելի մեծ հնարավորություններ:
Հ.Գ Կիսվեք այս հոդվածով ընկերների հետ, որպեսզի նրանք էլ կարողանան հասկանալ, թե ինչ է կատարվում իրականում։