Իմ չքնաղ, իմ գանձ, իմ հուրի փերի
Ո՞ւր ես դու կորել, խնդրում եմ արի՛,
Արի՛ դու ինձ մոտ պատկերդ տեսնեմ՝
Քո լույսին ծարավ սիրտս հովացնեմ:
Կարոտը անգութ խեղդում է հոգիս,
Անհետացել են զարկերը սրտիս:
Շրջմոլիկի պես սրտեսիրտ ընկած՝
Քո սիրտն եմ փնտրում չքնաղ արարած:
Իմ չքնաղ, իմ գանձ, իմ աղջիկ վայրի,
Գտնվիր խնդրում եմ իմ հանդեպ բարի,
Արի՛, թույլ տուր ինձ պատկերդ տեսնեմ՝
Պապակած սրտիս ծարավն հագեցնեմ:
Ո՞ւր ես դու կորել, խնդրում եմ արի՛,
Իմ չքնաղ, իմ գանձ, իմ հուրի փերի…
©Արամ Հակոբյան (Արխանգելո)