fbpx

ԱՌԱԿ. Մի մարդ մոտենում է ժայռի եզրին` ինքն իր հետ խոսելով։ Այդ պահին նկատում է Հիսուսին և…

Մի մարդ խելակորույս արագությամբ մոտենում է ծովափին գտնվող ժայռի գագաթին` ինքն իր հետ խոսելով.

– Այլևս չեմ կարող… այլևս չեմ կարող ապրել մեղքերի բեռից, ծանրությունից ու այսքան անհաջողություններից…

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Ժայռի գագաթին կանգնած նա տեսնում է Հիսուսին, որը փոքրիկ քարեր էր գցում ծովի մեջ: Հետաքրքրությունից դրդված նա հարցնում է.

– Տեր Հիսուս, նախքան ինձ այս ժայռից ցած գցելը, կուզենայի իմանալ, թե ինչո՞ւ ես քարեր նետում ծովի մեջ:

Հիսուսը պատասխանում է.

– Ցանկանում եմ ծովը լցնել քարերով և ժայռին հավասարեցնել, որպեսզի չկարողանաս նետվել այդտեղից:

– Բայց Տեր, գիտենք, որ Դու ամենակարող ես և իմաստություն պարգևողն ես, Քեզ համար անկարելի ոչինչ չկա, մի քանի րոպեում Դու կարող ես ծովը ցամաքեցնել ու ժայռին հավասարեցնել, իսկ այսպես անելով, հազար տարի էլ անցնի, փոքրիկ քարերով ծովի երեսը նույնիսկ չի ծածկվի, – ասում է զարմացած մարդը:

Կարդացեք նաև՝ Աստված մեծ է. Առակ հավատքի մասին: Հավատք, որը հրաշքներ է գործում

Հիսուսը պատասխանում է.

– Ահա այսպես էլ Աստծու սերը, ներողամտությունը ու ողորմությունն են այնքան մեծ ու անսահման, որ մեղքերդ չեն կարող ծածկել դրանք: Գնա՛, զղջա՛ և ապաշխարի՛ր ու մեղքերիդ ծանրությունից կազատվես:

Մարդը, անդրադառնալով իր սխալին, լսում է Հիսուսին ու գլուխը կախ հեռանում ժայռի գագաթից:

Նյութը՝ Տեր Հովսեփ Սարգսյան ֆբ էջից


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 36 assessment, среднее 4.44 из 5 )
MediaMag
ԱՌԱԿ. Մի մարդ մոտենում է ժայռի եզրին` ինքն իր հետ խոսելով։ Այդ պահին նկատում է Հիսուսին և…
11 ոսկե խորհուրդներ Բիլ Գեյթսից