fbpx

Աստված մեծ է. Առակ հավատքի մասին: Հավատք, որը հրաշքներ է գործում

Երբ թվում է, թե հույս այլևս չկա...

Հավատքի և աղոթքի անսահման զորության մասին…

Դոկտոր Մարկը հայտնի ուռուցքաբան էր: Մի օր նա թռնում է մեկ այլ քաղաք կարևոր համաժողովի, որտեղ նրան պետք է մրցանակ շնորհվեր բժշկության բնագավառում: Սակայն թռիչքից մեկ ժամ անց արտակարգ վայրէջք կատարվեց մոտակա օդանավակայանում: Բժիշկը մեքենա վարձեց և ողևորվեց համաժողովի:

Սակայն, երբ նա շարժվեց մեքենայով՝ անմիջապես եղանակը վատացավ, և սկսվեց կատաղի փոթորիկ: Հորդառատ անձրևի պատճառով ինտերնետը անհետացավ նավիգատորից: Բժիշկը սխալ ճանապարհով գնաց և մոլորվեց:

Երկու ժամ մեքենա վարելուց հետո նա հասկացավ, որ կորել է: Նա սոված էր և ահավոր հոգնածություն էր զգում, ուստի որոշեց փնտրել, թե որտեղ մնալ: Վերջապես, նա հանդիպում է մի փոքրիկ տան: Հուսահատ վիճակում նա դուրս է գալիս մեքենայից և թակում դուռը:

Դուռը բացում է մի կին:

Նա բացատրում է և խնդրում կնոջը օգտագործել հեռախոսը: Սակայն կինը նրան ասում է, որ նա հեռախոս չունի, բայց կարող է ներս մտնել և սպասել, մինչև եղանակը լավանա:

Քաղցած, թաց ու հոգնած՝ բժիշկը ընդունում է նրա առաջարկը և ներս մտնում: Կինը նրա համար տաք թեյ է դնում և ասում, որ գնում է աղոթելու: Բժիշկ Մարկը ժպտում է և ասում, որ հավատում է միայն քրտնաջան աշխատանքին:

Նստած սեղանի շուրջ, թեյ խմելով, բժիշկը հետևում է մռայլ մոմի լույսի ներքո, երեխայի օրորոցի կողքը աղոթող կնոջը: Բժիշկը հասկանում է, որ կինը օգնության կարիք ունի, ուստի երբ կին ավարտում է աղոթքը, հարցնում է նրան.

– Կոնկրետ ի՞նչ եք ուզում Աստծուց: Ի՞նչ եք կարծում, Աստված երբևէ կլսի՞ ձեր աղոթքները:

Կինը տխուր ժպտում և պատասխանում է.

– Օրորոցի երեխան իմ որդին է, ով տառապում է հազվագյուտ տեսակի քաղցկեղով և կա միայն մեկ բժիշկ, նրա անունը Մարկ է, ով կարող է բուժել նրան, բայց ես դրա համար գումար չունեմ, բացի այդ, բժիշկ Մարկը ապրում է այլ քաղաքում: Աստված դեռ չի պատասխանել իմ աղոթքին, բայց ես գիտեմ, որ նա կօգնի… և ոչինչ չի կարող կոտրել իմ հավատքը:

Ապշահար բժիշկը պարզապես սկսում է լաց լինել: Նա շշնջում է.

– Աստված մեծ է…

Նա հիշում է այն ամենը, ինչ պատահեց իր հետ այսօր՝ ինքնաթիռի անսարքություն, հորդառատ անձրև, որը ստիպեց նրան մոլորվել: Եվ այս ամենը տեղի ունեցավ, քանի որ Աստված ոչ միայն պատասխանեց կնոջ աղոթքին, այլև բժշկին հնարավորություն տվեց դուրս գալ նյութական աշխարհից և օգնել աղքատ դժբախտ մարդկանց, ովքեր աղոթքից բացի ոչինչ չունեին…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 58 assessment, среднее 4.43 из 5 )
MediaMag
Աստված մեծ է. Առակ հավատքի մասին: Հավատք, որը հրաշքներ է գործում
Ինչո՞ւ երբեք չի կարելի շատախոսել սեփական պլանների մասին