fbpx

Երբևէ մտածել եք, թե ինչու է Կապան-Քաջարան մայրուղու վրա գնտվող արջը բանալի կրում: Այն խորհրդանշում է….

Երբևէ մտածել եք, թե ինչու է Կապան-Քաջարան մայրուղու վրա գնտվող արջը բանալի կրում բերանին կամ ինչու է Գանձասարի լեռներում արջի արձան տեղադրված և ո՞վ է այդ հրաշալի ստեղծագործության հեղինակը։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Մի փոքր պատմական ակնարկ անենք։

«Քաջարանի բանալին» հուշարձան է Սյունիքի մարզում:

Գտնվում է Կապան-Քաջարան մայրուղու ձախ կողմում, Ողջի գետի աջ ափին։ Կառուցվել է 1976 թվականին։

Հեղինակը կապանցի քանդակագործ Մարատ Նուրիջանյանն է:

Արջը, որ իր բերանում բանալի է պահում, խորհրդանշում է Զանգեզուրի ժողովրդին և բարեբեր հողը, որի համար պայքարել են սյունեցիները:

Ավանդազրույցի համաձայն՝ հայոց թագավոր Արտավազդը թշնամիներից պաշտպանելու համար իր գանձերը թաքցնում է մի լեռան մեջ, և վայրն այն կոչում է Գանձասար:

Գանձերի բանալին հանձնվում է լեռների տիրակալ արջին, որ բանալին փոխանցելու էր միայն նրանց, ովքեր այդ գանձերը կօգտագործեին ի նպաստ ժողովրդի:

Գանձասարը լեռ է Զանգեզուրի լեռնահամակարգում, նրա լեռնաճյուղերից մեկի վրա, Քաջարան քաղաքի մոտ: Ընդերքը հարուստ է պղնձի և մոլիբդենի պաշարներով:

Բանալին բերանում արջը արվեստագետ Մարատ Նուրիջանյանի մտահղացումն է եղել։

Կարդացեք նաև՝ Ինչպե՞ս են հայտնաբերվել Ջերմուկի ակունքները

«Դա կլինի մեր երկրամասի գանձերի բանալին: Բանալին «արջի» բերանից պիտի կախել, որպեսզի ոչ ոք, մեր ժողովրդից բացի, ոչ մի օտար չհամարձակվի խլել մեզնից մեր գանձերի բանալին»:

Կապանցի քանդակագործ Մարատ Նուրիջանյանը 1968 թվականից եղել է Ղափանի նորաբաց երկրագիտական թանգարանի հիմնադիր տնօրենը և թանգարանի առաջին հավաքչական աշխատանքների կազմակերպիչը։

Աշխատել է կահույքի ֆաբրիկայում՝ որպես նկարիչ-ինժեներ, եղել է նաև քաղաքի գլխավոր նկարիչը, «Հայռեկլամի» Ղափանի տեղամասի վարիչ։

Կապանի Երկրագիտական թանգարանի ֆեյսբուքյան էջից


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 13 assessment, среднее 4.31 из 5 )
MediaMag
Երբևէ մտածել եք, թե ինչու է Կապան-Քաջարան մայրուղու վրա գնտվող արջը բանալի կրում: Այն խորհրդանշում է….
10 զարմանահրաշ փաստ, որոնց մասին, հնարավոր է, Դուք չգիտեիք